12:55 24.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտնել է Reuters գործակալությունը։
Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի պակասը, որոնք կարող են օգտագործվել վիրուսի դեմ պայքարելու համար:
Կապիկի ծաղկի տարածումը, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կարող է զսպվել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պահանջներ, այդ թվում՝ հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը:Նա նաև անհրաժեշտ է համարել անվտանգ սեռական վարքագծի դրսևորումը։
Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս պահին աշխարհում կապիկի ծաղկի ավելի քան 100 հաստատված դեպք է գրանցվել 19 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում հիվանդներ չկան: Ռոսպոտրեբնադզորը ծայրահեղ ցածր է համարում հիվանդության տարածման հավանականությունը Ռուսաստանի Դաշնությունում։
11:12 09.05.2025
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...
11:05 09.05.2025
Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի կատարում իր աշխատանքը, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Կարծում եմ՝ նա ( Թրամփը – խմբ.), անկեղծ ասած, շատ վատ աշխատանք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից։ Գիտեք, աշխարհի պատմության մեջ ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է։ Եվ Թրամփը […] ...
10:59 09.05.2025
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը […] ...
10:47 09.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի սահմանին յոթ ահաբեկչի ոչնչացման մասինՀնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը հայտարարել են, որ Պակիստանի հետ սահմանին սպանել են յոթ ահաբեկչի և վնասել են պակիստանյան դիրքերից մեկը։ Այս մասին նշված է Հնդկաստանի սահմանապահ ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։ «2025 թվականի մայիսի 8-9-ը Սահմանային անվտանգության ուժերը կանխել են Ջամմուի և Քաշմիրի Սամբա շրջանում գտնվող սահմանին ներթափանցման խոշոր փորձ, որի հետևանքով սպանվել է առնվազն […] ...
10:30 09.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ: ...
10:15 09.05.2025
Ռուբիոն Պակիստանին և Հնդկաստանին կոչ է անում դեէսկալացնել իրավիճակըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել երկու կողմերին էլ թուլացնել իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Պակիստանի վարչապետի հետ զրույցում Ռուբիոն «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ կոչ անելով շարունակել հարաբերությունների […] ...