09:33 15.12.2021
Moderna -ում հայտնել են միաժամանակ Դելտա և Օմիկրոն շտամներով վարակվելու հավանականության մասին։ Ընկերությունում հայտնել են, որ երկու տարբերակներով վարակումը կարող է հանգեցնել էլ ավելի վարակիչ շտամի ի հայտ գալուն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան դեղագործական ընկերության գլխավոր մասնագետ Փոլ Բերթոնը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գիտության ու տեխոլոգիաների հարցերով կոմիտեում։ Նրա խոսքով՝ […]
23:40 14.12.2021
«Օմիկրոն» շտամով հիվանդների մոտ նկատվում են «անսովոր ախտանիշներ», դրանք տարբերվում են «դելտա» շտամի ախտանիշներից։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է ՀԱՀ-ի բժշկական ասոցիացիայի ղեկավար Անժելիկա Քեթզին։ Նա նշել է, որ ախտանիշների փոփոխությունները սկսել է նկատել նոյեմբերի 18-ից։ «Ամեն ինչ սկսվել է 33 տարեկան հիվանդից։ Նա ինձ ասաց, որ վերջին օրերին զգում է սաստիկ հոգնածություն։ Նա […]
20:44 14.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակում է արդյունավետ մնալ ծանր ընթացքով հիվանդության կանխարգելման համար, սակայն վերջին տվյալները ենթադրում են, որ պատվաստման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է և դառնում քիչ արդյունավետ՝ կանխարգելելու հիվանդացությունը (թեթև ախտանիշներով) հատկապես 65 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ: Առողջապահության ազգային Ինստիտուտի փոխանցմամբ՝ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումային […]
18:00 14.12.2021
Հարավային Սուդանի արևելքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առնվազն 89 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է SABC ռադիոկայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն շտապ հետազոտությունների աշխատանքային խումբ է ուղարկել Ջոնգլեյ նահանգ, որը դարձել է հիվանդության էպիկենտրոնը։ Հարավային Սուդանում գործող միջազգային կազմակերպությունները հայտնել են առնվազն 89 մահվան դեպքի […]
16:59 14.12.2021
Նիգերիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ 1 միլիոն չափաբաժին՝ ժամկետը լրանալու պատճառով, հայտնում է Reuters-ը՝ Նիգերիայի առողջության առաջնային պահպանման զարգացման ազգային գործակալության ղեկավար Ֆեյսալ Շուայբային հղում անելով։ Նրա խոսքերով՝ Նիգերիան համաձայնել է ընդունել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր դոնոր երկրներից, որոնց պահպանման ժամկետը մոտ է սահմանաչափին։ Դա արվել է դեղերի պակասի պայմաններում և դրանք […]
16:38 14.12.2021
Ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի միջազգային համագործակցության արդյունքում` հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Դոնոր Գ. Ա.-ը, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել […]
15:49 14.12.2021
Արևելյան գործընկերության երկրները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով: «COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը […]
11:05 14.12.2021
Դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք: Կատարվել է 5567 թեստավորում: Ունենք 472 առողջացած, մահվան 26 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342765 դեպք, որոնցից 326304-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7845 դեպք է արձանագրվել:
23:56 13.12.2021
Կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո մարդկությունը կկանգնի ավելի լուրջ մարտահրավերների առջև, որոնք կապված են աղքատության, սովի, անհավասարության, հիվանդությունների և կլիմայի փոփոխության հետ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Ժնևում ելույթ ունենալով առողջության ամրապնդմանն ուղղված 10-րդ գլոբալ խորհրդաժողովում՝ նա կոչ է արել պետություններին նպաստել տնտեսական աճին։ «Երբ պանդեմիան ավարտվի, մենք կմնանք […]
21:31 13.12.2021
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 800․000-ի։ Կիրակի օրը՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է Reuters-ը։ Նշվում է, որ այս տարի վիրուսի պատճառով երկիրն ավելի շատ կյանք է կորցրել, քան 2020 թվականին. տարեսկզբից մահացել է ավելի քան 450 հազար մարդ՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում մահացությունների 57%-ը։ Ավելի շատ մահերի պատճառ է դարձել «Դելտա» շտամը, որը երկար […]
19:59 13.12.2021
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում երկու շաբաթ է՝ մահճակալային ֆոնդում ազատ տեղեր չկան։ Մասնագետները սա համարում են վիրուսային սեզոնին բնորոշ ակտիվացում։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի բոլոր հիվանդասենյակներն են զբաղված։ Ամենաթույլ իմունիտետ ունեցող խումբը մինչև հինգ տարեկան փոքրիկներն են, ունեն բարձր ջերմություն, իսկ ախտորոշումները կա՛մ թոքաբորբ, կա՛մ վերին շնչառական ուղիների ախտահարումներն են։ «30 մահճակալ […]
19:41 13.12.2021
Վերջին շրջանում Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսային հիվանդությունների թվի նվազում չի գրանցվել։ jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։ Այս փուլում հոսպիտալացվել է 116 վարակված երեխա, նրանցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Չխաձեի խոսքերով՝ երկու երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ «Մեզ մոտ դեռևս դեպքերի նվազման միտումներ չկան։ Հիվանդների թիվը […]
18:43 13.12.2021
Մեծ Բրիտանիայում մահացել է առաջին մարդը, որը վարակվել է կորոնավիրուսի omicron շտամով, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Ցավոք սրտի, մենք տեսնում ենք հոսպիտալացման դեպքեր omicron շտամով վարակվելու հետևանքով: Omicron-ով վարակված առնվազն մեկ հիվանդ է մահացել»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը Լոնդոնի արևմուտքում գտնվող պատվաստումների կենտրոն այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում:
17:49 13.12.2021
Շվեյցարիան հաստատել է 5-ից 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է երկրի կառավարությունը։ Երեխաները կպատվաստվեն Pfizer’s Cominarty-ով։ «COVID-19-ի դեմ պատվաստանյութը երեխաների համար տրվելու է երկու չափաբաժնով՝ երեք շաբաթ տարբերությամբ՝ հիմնական պատվաստումների համար: Դոզան ավելի ցածր է, քան 12 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար. 30 միկրոգրամի փոխարեն […]
15:57 13.12.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1223 խստացված ստուգայց, արձանագրել՝ 33 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 803 ստուգայց, 14 խախտում, 13 արձանագրություն, 6 նախազգուշացում, 14 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ […]
15:30 13.12.2021
Թուրքիայի առողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մեջլիս բերված, ապա հետ ուղարկված օրինագիծը: Դրանով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապևտների համար 2500 լիրա (172 դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար էլ 5000-ական լիրա (344 դոլար): Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախագիծն առաջացրել էր առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրեր, մանկաբարձներ և այլն) դժգոհությունը, […]
11:09 13.12.2021
Դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք: Կատարվել է 3619 թեստավորում: Ունենք 438 առողջացած, 17 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել:
10:21 13.12.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 12.12.2021թ. դրությամբ կատարվել է 1452374 պատվաստում, որից` * առաջին դեղաչափ` 869750 * երկրորդ դեղաչափ` 582624։
09:14 13.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները եզրակացություն են հանգել, որ կորոնավիրուսի նոր մուտացիան՝ Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, սակայն պակաս վտանգավոր է՝ համեմատած Դելտայի հետ։ Այդուհանդերձ, կազմակերպությունում նշել են, որ դրանք նախնական տվյալներ են, և որ Օմիկրոնը նոր հետազոտություններ է պահանջում։ Այս մասին փոխանցում է France Presse-ը։ Նշվում է, որ Օմիկրոնն ունակ է նվազեցնել արդեն իսկ […]
22:20 12.12.2021
JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսային համաճարակի ավարտ և համաշխարհային տնտեսության լիարժեք վերականգնում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Փորձագետների կարծիքով՝ նոր պատվաստանյութերի և թերապևտիկ միջոցների մշակումը կհանգեցնի «գլոբալ շարժունակության ցիկլային վերականգնման և վերադարձի, ինչպես նաև սպառողների կողմից կուտակված պահանջարկի ազատման»: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացրել են նոր տարում ներդրողների համար հնարավոր ռիսկերի […]
16:05 12.12.2021
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտնել է, որ իր Neuralink ընկերության կողմից ստեղծված ուղեղի իմպլանտը կարող է սկսել փոխպատվաստվել մարդկանց արդեն հաջորդ տարի՝ FDA-ի հաստատումից հետո։ Այն հստակեցնում է, որ չիպը հաջողությամբ կիրառվել է այնպիսի կենդանիների վրա, ինչպիսիք են խոզերն ու կապիկները, և շուտով պատրաստ կլինի մարդկանց փորձարկումներին։ «Իմպլանտը լավ է աշխատում կապիկների վրա, իրականում մենք […]
14:00 12.12.2021
Կորոնավիրուսն ամբողջությամբ չի կարող վերանալ՝ դրա տարածման բնույթի պատճառով, ասում է վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը։ «Ի տարբերություն ջրծաղիկի, մենք չենք ազատվի կորոնավիրուսից, ըստ երևույթին երբեք. մարդը կարող է վարակվել թե՛ կենդանիներից, թե՛ մարդկանցից: Եթե մենք ամբողջությամբ ճնշենք SARS-CoV-2-ը, դա չի նշանակում, որ վարակը կթաքնվի ինչ-որ տեղ։ Այն հետո կենդանիներից կվերադառնա մեզ»,- ասել է նա ura.ru-ին տված […]
13:27 12.12.2021
Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։ Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի […]
19:50 11.12.2021
Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը: «Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունի
18:55 11.12.2021
Մենք նոյեմբերին անցել ենք հինգերորդ ալիքի պիկ շրջանը, այժմ շնչառական վիրուսներն են ակտիվանում, և պաշտպանող միջոցներին չհետևելու դեպքում կարող ենք նորից աճի միտում ունենալ,- jnews.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Գամկրելիձեն նշել է, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։ «Օրական դեպքերի թիվը տատանվում է 3500-4500, այլևս 5000-6000 […]
18:39 11.12.2021
COVID-19-ի դեմ Չինաստանի բնակիչների 82,5%-ը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ։ Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է ՉԺՀ-ի Հիվանդությունների վերահսկման վարչության պետի տեղակալ Ու Լիանյուն։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել է 1 162 490 000 մարդ, պատվաստված բնակչության թիվը հասել է 82,5%-ի»,- ասել է նա։ Միաժամանակ նա հավելել է, որ երկրի 120 […]
17:55 11.12.2021
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ․ բողոքում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունների հայտարարած սահմանափող միջոցների դեմ, այս մասին հատնում է РИА Новости-ին։ Ցուցարարները կրում են պաստառներ, որոնց վրա գրված են «Ձեռքերդ հեռու մեր երեխաներից», «Պարտադիր պատվաստումը բռնապետություն է», « Վիրուսը հաղթում է պատվաստմանը, իսկ մե՞նք», «Ուսուցիչները դեմ են պարտադիր պատվաստումներին» և այլն։ Վիեննայում […]