11:03 19.12.2021
Դեկտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք: Կատարվել է 6272 թեստավորում: Ունենք 385 առողջացած, մահվան 6 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343636 դեպք, որոնցից 328435-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7899 դեպք է արձանագրվել:
22:52 18.12.2021
21:10 18.12.2021
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին: «Ես որոշում եմ կայացրել գործընկերների հետ խորհրդակցելուց հետո այսօրվանից արտակարգ դրություն հայտարարել», – ասել է Լոնդոնի քաղաքապետը։ «Մենք չափազանց մտահոգված ենք «օմիկրոնի» դեպքերի մեծ աճով։ Վերջին 24 ժամվա ընթացքում մենք նկատել ենք պանդեմիայի սկսվելուց ի վեր վարակման ամենամեծ թիվը (երկրում – […]
19:31 18.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Omicron-ն արդեն գրանցվել է աշխարհի 89 երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի Omicron շտամը շատ ավելի արագ է տարածվում, քան Delta-ն այն երկրներում, որտեղ 1,5-3 օրվա ընթացքում հիվանդության դեպքերը կրկնապատկվում են։ Ըստ ԱՀԿ-ի՝ Omicron-ի կլինիկական ծանրության վերաբերյալ տվյալները դեռևս սահմանափակ են։
18:23 18.12.2021
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, 5 անգամ մեծ է հավանակությունը, որ նորից վարակվեն Omicron-ով։ Այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ուսումնասիրության մեջ։ Համաճարակաբանների կարծիքով, մինչև Omicron-ի հայտնվելը, անձի բնական իմունիտետը մոտ 85% դեպքերում վեց ամիս պաշտպանում էր կրկնակի վարակվելուց: Այժմ այս ցուցանիշը իջել է մինչ 19%-ի։ Գիտնականներն ընդգծել են, […]
17:36 18.12.2021
Չնայած պատվաստումների ամբողջ աշխատանքների կազմակերպումը պոլիկլինիկաների և ամբուլատորիաների գործառույթն է, բայց քաղաքացիների հարմարավետության համար Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարանում ևս արդեն երկու ամիս է գործում է պատվաստման կետ։ Մարզի միակ բազմապրոֆիլ բուժկենտրոնում դիմելիությունն էլ ցածր չէ։ Պատվաստման ցուցանիշը Հանրապետությունում դրական տեղաշարժով է՝ անցած ամիսների համեմատ, բայց դեռ գոհացուցիչ չէ, այս մասին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում […]
16:52 18.12.2021
Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ համաժողովին։ Օրակարգում երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և […]
11:07 18.12.2021
Դեկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 156 նոր դեպք: Կատարվել է 6549 թեստավորում: Ունենք 511 առողջացած, մահվան 8 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343506 դեպք, որոնցից 328050-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7893 դեպք է արձանագրվել:
10:24 18.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է քովիդի դեմ CovavaxTM հնդկական պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այն պատրաստվել է ամերիկյան Novavax ըկերության լիցենզիայով և դարձել ԱՀԿ-ի հավանությանն արժանացած 9-րդ պատվաստանյութը։ Պատվաստանյութի առավելություններից մեկը պահպանման պարզ պայմաններն են։ Լիարժեք պատվաստման համար անհրաժեշտ է երկու դեղաչափով ներարկում։ Սպասվում է, որ այս պատվաստանյութը կօգնի մեծացնել պատվաստման մակարդակը ցածր եկամուտ ունեցող երկրներում․ այն […]
15:17 17.12.2021
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ ▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, ▪️ […]
15:05 17.12.2021
Այսօր Լոռու մարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր, տեղեկացնում են մարզպետարանից։ Մարզպետի տեղակալը նշեց, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում․ «Տեմպերը բավականին թուլացել են, ինչը […]
11:05 17.12.2021
Դեկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք: Կատարվել է 7069 թեստավորում: Ունենք 510 առողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7885 դեպք է արձանագրվել:
21:59 16.12.2021
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 78 հազար նոր դեպք։ Վարակվածներից ավելի քան 4 հազարի մոտ Omicron շտամ է հայտնաբերվել։ Այս ցուցանիշnերի ֆոնին` Ֆրանսիան սահմանափակումներ է մտցրել Մեծ Բրիտանիայից ուղևորների համար։ Ըստ նոր կանոնների՝ Ֆրանսիա կարող են մուտք գործել միայն դրա համար շատ լուրջ պատճառ ունեցող բրիտանացիները։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Բրիտանիայում արձանագրվել […]
21:10 16.12.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 272 միլիոնը։ Տվյալները հրապարակում է worldometers-ը։ Նույն վիճակագրության համաձայն՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,34 միլիոն մարդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 244 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում Covid-19-ի ակտիվ դեպքերի թիվը 22 միլիոն է ։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 51 միլիոն, հաստատվել է Միացյալ Նահանգներում, որին […]
20:18 16.12.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու-երեք օրը մեկ հայտարարում է Omicron շտամով վարակվածների թվի կրկնապատկման մասին, և նման իրավիճակում խուսափել բարձր մահացությունից հնարավոր չի լինի։ գրում է Коммерсант-ը։ Բացի դրանից, ԱՀԿ-ն նշում է, որ նոր շտամի տարածման բարձր տեմպերը կարող են հանգեցնել հոսպիտալացումների թվի ավելացման և ազգային առողջապահական համակարգերի անկառավարելիության։ Մեծ Բրիտանիայում Omicron-ով վարակված առաջին մարդը մահացել […]
19:21 16.12.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի՝ Omicron-ի դեպք չի գրանցվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեի խոսքերով՝ մշտական մոնիթորինգ է իրականացվում, և բոլոր լաբորատորիաներն ունեն արձանագրություն, որի դեպքում կարող են կասկածել մուտացիային։ Ըստ նրա՝ համավարակաբանական իրավիճակը դանդաղ, բայց բարելավվում է։ «Համավարակային վիճակը դանդաղ, բայց բարելավվում է: Երկու մեծ ռիսկ […]
19:08 16.12.2021
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտարարել են «Էբոլա» տենդի բռնկման ավարտի մասին, որն ընթացիկ տարվա հոկտեմբերից 6 մարդու կյանք է խլել, հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերի սկզբին երկիրը հայտարարեց իր 13-րդ բռնկման մասին երկրի արևելքում՝ մտավախություն հայտնելով 2018-2020 թվականների համաճարակի կրկնության մասին, որը խլել է մոտ 2300 մարդու կյանք: «Սրտանց շնորհավորում եմ բուժաշխատողներին, […]
11:08 16.12.2021
Դեկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Կատարվել է 7571 թեստավորում: Ունենք 470 առողջացած, մահվան 18 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343157 դեպք, որոնցից 327029-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7874 դեպք է արձանագրվել:
22:17 15.12.2021
Բարեհաջող ելքով հերթական բարդ վիրահատությունն է կատարվել Թոքաբանության ազգային կենտրոնում։ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ Մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա` շյուղերով։ […]
19:51 15.12.2021
Google-ի այն աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստումից, կարող են ուղարկվել հարկադիր արձակուրդի, այնուհետև, ներքին կանոնակարգի համաձայն, հեռացվել ընկերությունից, սրա մասին հայտնում է CNBC-ն։ Ընկերության աշխատակիցները մինչև դեկտեմբերի 3-ը կարող էին աշխատանքային պրոֆիլում ներբեռնել պատվաստման վկայականը։ Իսկ նոր կանոնների համաձայն՝ մինչև հունվարի 18-ը հրաժարվողները կուղարկվեն մեկամսյա վճարովի արձակուրդի, այնուհետև, եթե նրանք փոփոխություն չկատարեն, Google-ը կարող է […]
19:46 15.12.2021
Լիտվայում հայտնաբերվել են կորոնավիրուսի Omicron շտամով վարակման առաջին երկու դեպքերը, հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվայում հայտնաբերվել է Omicron կորոնավիրուսային շտամով վարակման երկու դեպք։ Գերատեսչությունը կոչ է անում բնակչությանը պատասխանատվությամբ մոտենալ իրավիճակին և ձեռնարկել բոլոր միջոցները այս շտամի տարածումը կանխելու համար»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
19:18 15.12.2021
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի հունվարի կեսերը Omicron-ի նոր շտամը Եվրամիությունում կդառնա կորոնավիրուսի ավելի հայտնի տարբերակը։ «ԵՄ-ն լավ է պատրաստվել Omicron-ի դեմ։ Եվրոպայի բնակչության 66,6%-ն արդեն լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Մենք ունենք ուժ և միջոցներ հիվանդությունը հաղթահարելու համար։ Այնուամենայնիվ, ես ցավում եմ, որ այս Սուրբ Ծնունդն էլ […]
19:03 15.12.2021
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է գրեթե 47 հազարը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի հայտնել է, որ նոր դեպքերի թիվը նվազել է 5%-ով, իսկ մահացությունները 10%-ով՝ նախորդ յոթ օրվա համեմատ։ Թե՛ նոր դեպքերը, թե՛ մահերը նախորդ շաբաթվա ընթացքում նվազել են համապատասխանաբար 5%-ով և 10%-ով, ասվում է ԱՀԿ-ի […]
16:49 15.12.2021
Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլին պատժամիջոցներ է կիրառել մի քանի պատգամավորների նկատմամբ՝ Եվրախորհրդարանի շենքերի մուտքի մոտ կորոնավիրուսի վկայական ներկայացնելու անհրաժեշտության կանոնը խախտելու համար։ «Ցավոք, ես պետք է զեկուցեմ պատժամիջոցների կիրառման մասին, որոնք պետք է կիրառվեն մի շարք պատգամավորների նկատմամբ՝ Եվրախորհրդարան մուտք գործելիս սանիտարական անձնագրի կանոնը խախտելու համար»,- ասել է Սասոլին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում: Նրա խոսքերով՝ […]
14:10 15.12.2021
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն: Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ-ից, փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Արմեն Մուրադյանը 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է: Պրոֆեսոր […]
12:58 15.12.2021
Հոնկոնգի Առևտրի համաշխարհային կենտրոնի 40-հարկանի շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, մոտ 350 մարդ մնացել է «թակարդում»։ Այս մասին հայտնում է Dimsum Daily պորտալը։ Հաղորդվում է առնվազն 7 վիրավորի մասին։ Բացի դրանից, 5 մարդու մոտ նկատվում են շմոլ գազից թունավորման նշաններ։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գտնվող տեխնիկական սենյակում, որից հետո կրակը տարածվել […]
11:09 15.12.2021
Դեկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք: Կատարվել է 7801 թեստավորում: Ունենք 255 առողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7856 դեպք է արձանագրվել:
09:33 15.12.2021
Moderna -ում հայտնել են միաժամանակ Դելտա և Օմիկրոն շտամներով վարակվելու հավանականության մասին։ Ընկերությունում հայտնել են, որ երկու տարբերակներով վարակումը կարող է հանգեցնել էլ ավելի վարակիչ շտամի ի հայտ գալուն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան դեղագործական ընկերության գլխավոր մասնագետ Փոլ Բերթոնը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գիտության ու տեխոլոգիաների հարցերով կոմիտեում։ Նրա խոսքով՝ […]