Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում ազատ մահճակալներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում ազատ մահճակալներ չկան

19:59 13.12.2021

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում երկու շաբաթ է՝  մահճակալային ֆոնդում ազատ տեղեր չկան։ Մասնագետները սա համարում են վիրուսային սեզոնին բնորոշ ակտիվացում։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի բոլոր հիվանդասենյակներն են զբաղված։ Ամենաթույլ իմունիտետ ունեցող խումբը մինչև հինգ տարեկան փոքրիկներն են, ունեն բարձր ջերմություն, իսկ ախտորոշումները կա՛մ թոքաբորբ, կա՛մ վերին շնչառական ուղիների ախտահարումներն են։

«30 մահճակալ ունենք, 30-ն էլ զբաղված են, պարբերաբար դուրսգրումներ ու ներսգրումներ ենք ունենում։ Բարձր ջերմություն ու հազ է հիմնականում ախտորոշվում, երեխաների մոտ բրոնխիտ ու, որպես բարդություն, ականջի բորբոքում է լինում, որով էլ պայմանավորվում է բարձր ջերմությունը»,- նշում է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանը։

Ի դեպ, այս սեզոնի վիրուսային հիվանդությունների՝ որպես հետևանք, շատ են ականջի բորբոքումները։ Նման գանգատներով են հիմնականում հոսպիլացվածները։ Մանկական բաժանմունքում օրվա ցանկացած ժամին ազատ մահճակալներ գտնելն հազվադեպ է լինում, այդ ընթացքում  հիվանդ և ջերմող երեխաներին ստիպված են լինում կաթիլային սարքեր միացնել  պատվաստման սենյակներում։

Երեխաների մոտ ախտանշաններն ավելի երկար են պահպանվում, բուժումն էլ բարդ ընթացքով է։ Այս պահին  ռեանիմացիոն բաժանմունքում ևս ունեն հոսպիտալացվածներ։

Երեխաների մոտ Covid դրական դեպքերը քիչ տոկոս են կազմում, հիմնականում փոքրերի մոտ  հայտնաբերվում է այն դեպքում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ հաստատվում է վիրուսի առկայությունը։

«Անցած շաբաթ ենք ունեցել մեկ դեպք, նորածին երեխա էր՝ մեկ ամսական, Covid դրականով  տեղափոխվել է «Արաբկիր» հիվանդանոց»,- նշել է մանկաբույժը։

Մանկական հիվանդանոցում, ինչպես նախորդ տարիների նույն ժամանակահատվածում էր, ծանրաբեռնվածությունը չի թուլանա մինչև տարեվերջ։ Առայժմ հավելյալ մահճակալների անհրաժեշտություն չեն տեսնում, թեև դրան ևս պատրաստ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP