TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում հնարավոր է պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունման անհրաժեշտություն առաջանա․ Գամկրելիձե

19:43 22.12.2021

Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Փոխանցում է Aliq Media-ն։ «Սրանք հիմնականում այն ​​քաղաքացիներն են, որոնք պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի […]

̰
ԱՄՆ ռազմական բժիշկները ստեղծել են պատվաստանյութ COVID-ի բոլոր շտամների դեմ

19:35 22.12.2021

ԱՄՆ-ի ռազմական բժիշկները ստեղծել են Covid 19-ի նոր պատվաստանյութ, որը կարող է արդյունավետ պայքարել բոլոր եղած և ապագայում սպասվող շտամների դեմ։ Սրա մասին գրում է Defense One-ը՝ հղում անելով վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Կայվոն Մոջարադին։ ԱՄՆ բանակի ազգային ռազմաբժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները հայտարարել են  Covid-19-ի բոլոր շտամների, այդ թվում նաև Omicron-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին։ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Չինաստանը 13 մլն մարդու է մեկուսացրել

19:04 22.12.2021

Չինաստանի հյուսիսում գտնվող Սիան քաղաքի իշխանությունները հրահանգել են բոլոր բնակիչներին մնալ տանը կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Պեկինը պատրաստվում է հյուրընկալել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, և երկիրը բարձր պատրաստվածության աստիճանի է բերվում։ Դեկտեմբերի 21-ին՝ չորեքշաբթի, Սիանի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսային վարակի 52 նոր դեպքի մասին։ «13 միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին կարգադրվել է մեկուսանալ։ Օրական 2 անգամ […]

̰
Հաստատվել է covid-սերտիֆիկատների վավերականության ժամկետը ԵՄ-ում

18:51 22.12.2021

Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ թվային covid-սերտիֆիկատների ժամկետը կկազմի ինն ամիս: Եվրոպական հանձնաժողովը հաստատել է նոր կանոններ, որոնց համաձայն՝ թվային սերտիֆիկատները վավեր կլինեն 9 ամիս (270 օր): Jnews.ge-ի փոխանցմամբ՝  որոշումը հաշվի է առնում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի առաջարկությունները, որոնց համաձայն՝ բուստերային դեղաչափերը խորհուրդ են տրվում պատվաստումների առաջին փուլի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Բացի […]

̰
Omicron-ը տարածվում է փոթորկի արագությամբ

18:38 22.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին՝ կապված Omicron շտամի տարածման հետ։ Նախագահի հիմնական կոչը եղել է հետևյալը․ «Մեզ բոլորիս պետք է մտահոգի նոր շտամը, բայց խուճապի մատնվելու կարիք չկա»։ Բայդենը փորձել է հանգստացնել մտահոգ քաղաքացիներին՝ ասելով․ «Սուրբ Ծնունդն ու Ամանորն անցկացրեք խաղաղության մեջ և անպայման պատվաստված մարդկանց շրջապատում»։ Omicron-ը փոթորկի արագությամբ տարածվում […]

̰
Առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը

16:25 22.12.2021

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին, տեղեկացնում են նախարարությունից։ Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի […]

̰
Արցախում կարանտինի պայմանների մեղմացման հարցով առաջիկայում նոր որոշում կկայացվի

12:45 22.12.2021

Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին, այցելել ենք ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել բուժանձնակազմի հետ: Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ, գրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Պետական […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 152 դեպք, 7 մահ

11:20 22.12.2021

Դեկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք: Կատարվել է 6756 թեստավորում: Ունենք 153 ռողջացած, մահվան 7 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343997 դեպք, որոնցից 329281-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7921 դեպք է արձանագրվել:

̰
2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում

10:37 22.12.2021

Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը: 2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։ ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան: Առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ […]

̰
COVID-19. Հայաստանում 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով

10:03 22.12.2021

Կորոնավիրուսի դեմ պատրաստվելուց վեց ամիս անց, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում հակամարմինների որոշակի նվազում է դիտվում: Այդ իսկ պատճառով առաջակվում է պատվաստվել խթանիչ դեղաչափով: Հայաստանում արդեն 270-ից ավելի մարդ պատվաստվել է խթանիչ դեղաչափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ […]

̰
Օմիկրոն շտամ է հայտնաբերվել աշխարհի 106 երկրում

08:54 22.12.2021

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամ է հայտնաբերվել 106 պետությունում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում, փոխանցում է TASS-ը։ Կազմակերպությունում նշել են, որ ընդհանուր ռիսկը՝ կապված անհանգստություն առաջանցող Օմիկրոն շտամի հետ, շատ բարձր է մնում։ Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը սեկվենսավորմամբ Օմիկրոն է հայտնաբերվել 1․6 տոկոս դեպքերում։ Աշխարհում շարունակում է գերակայել Դելտա շտամը․ այդ […]

̰
ԱՀԿ-ն զգուշացրել է Եվրոպայում Oմիկրոն շտամի մոտալուտ գերակայության մասին

08:31 22.12.2021

Առաջիկա շաբաթների ընթացքում Օմիկրոն շտամը գերկայող կդառնա եվրոպական շատ երկրներում։ Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, այսօր «մենք կարող ենք տեսնել հերթական փոթորկի մոտենալը», քանի որ Օմիկրոնի շտամը, որը շուտով կտարածվի ամբողջ Եվրոպայում, «արդեն իսկ ծանրաբեռնված առողջապահական համակարգերը կմոտեցնի անդունդի եզրին»: Կլյուգեն ավելացրել է, որ Օմիկրոն շտամ է հայտնաբերվել եվրոպական 53 […]

̰
ՌԴ առողջապահության նախարարը նշել է «օմիկրոնի» հիմնական ախտանշանները

23:25 21.12.2021

Կոկորդում քոր, ցածր ջերմաստիճանով ենթաֆեբրիլային տենդը, մկանային ցավերը (միալգիա) կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշներն են, մարտի 3-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Մենք տեսնում ենք, որ «օմիկրոնի» կլինիկական պատկերում գերակշռում են սուր շնչառական վարակների այնպիսի նշաններ, ինչպիսիք են կոկորդում քորը, ենթաֆեբրիլային տենդը, միալգիան։ Ընդհանուր ախտանշանները, թունավորումը երբեմն շատ նման են գրիպի ախտանիշներին», – […]

̰
«Չեղարկված միջոցառումն ավելի լավ է, քան ընդհատված կյանքը». ԱՀԿ-ի կոչը

18:50 21.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հանրությանը չեղարկել տոնակատարությունները կորոնավիրուսի Omicron շտամի տարածման պատճառով։ Տեղեկությունները տարածում է BBC-ն։ «Չեղարկված միջոցառումն ավելի լավ է, քան ընդհատված կյանքը»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, անհրաժեշտ է «բարդ որոշումներ» ընդունել, ինչը որոշ դեպքերում նշանակում է միջոցառումների չեղարկում կամ հետաձգում։ Նոր […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման 41 դեպք

17:54 21.12.2021

Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 41-ի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։ «Ռուսաստանի Դաշնությունում արդեն հայտնաբերվել է «Օմիկրոն» վիրուսի նոր գենային տարբերակով վարակման 41 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են հիվանդանոցում»,- ասել է նա՝ կառավարության նոր վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում: «Մինչ օրս բոլոր հիվանդների վիճակը կայուն է, […]

̰
ԱՀ առողջապահության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:38 21.12.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի ու տեղակալների մասնակցությամբ: Միքայել Հայրիյանը նշել է, որ 2022 թվականին ԱՀ քաղաքացիների բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով, այդ իսկ պատճառով առողջապահական համակարգի բոլոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի բուժհաստատություններում քաղաքացիների կցագրման աշխատանքների ակտիվացումը: 2021 […]

̰
Գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվություն կա. թիրախում երեխաներն են

14:00 21.12.2021

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 137 դեպք, 11 մահ

11:04 21.12.2021

Դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք: Կատարվել է 5932 թեստավորում: Ունենք 329 ռողջացած, մահվան 11 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343845 դեպք, որոնցից 329128-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7914 դեպք է արձանագրվել:

̰
ԱՄՆ-ում Օմիկրոն շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել

08:40 21.12.2021

ԱՄՆ-ում գրանցվել է մահվան ելքով առաջին դեպքը կորոնավիրուսի Օմիկրոն շտամից։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Տեխաս նահանգի Հարիս շրջանի առողջապահական մարմինների ներկայացուցիչներին։ Մահացած տղամարդը Հարիս շրջանից է՝ մոտ 50 տարեկան։ Նա պատվաստված չի եղել և ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, […]

̰
«Օմիկրոնը» տարածվում է ավելի արագ և վարակում պատվաստվածներին

23:24 20.12.2021

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն այլ մուտացիաներից ավելի արագ է տարածվում, ինչպես նաև կարող է վարակել պատվաստվածներին և կորոնավիրուսով հիվանդացածներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը։ «Այս պահին կա կայուն հաստատում, որ «Օմիկրոնը» զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտան», և ավելի հավանական է, որ այն մարդիկ, […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 274 միլիոնը

19:59 20.12.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 274 միլիոնը։ Տվյալները  հրապարակել է Worldmeters-ը։ Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում Covid-19-ից մահացել է 5,36 միլիոն մարդ, ապաքինվել՝ 246 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 22,6 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 51,6 միլիոն դեպքով, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 34,7 միլիոն […]

̰
Omicron-ը թոքերում զարգանում է ավելի դանդաղ, քան մյուս շտամները

19:43 20.12.2021

Քեմբրիջի թերապևտիկ իմունոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ Omicron-ն ավելի դանդաղ է ազդում թոքերի վրա, քան COVID-19-ի այլ շտամները։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հիմնվելով հետազոտությունների վրա։ Գիտնականների կարծիքով՝ Omicron-ը չի առաջացնում ծանր ընթացք։ Այնուամենայնիվ, ըստ մասնագետների՝ պետք չէ  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը թուլացնել, քանի որ Omicron-ը  սկսել է շրջանցել մարդկանց […]

̰
ԱՆ-ն ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշները` ըստ մարզերի

18:11 20.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշը՝ ըստ մարզերի։ Եվ այսպես, մինչև դեկտեմբերի 19-ի դրությամբ  պատվաստումների ցուցանիշը համեմատաբար բարձր է Երևանում, Արարատի և Վայոց ձորի մարզերում, իսկ քիչ պատվաստումներ իրականացվել են Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում։  

̰
5473 դրական թեստավորվածների 90,3%-ը պատվաստված չէ

12:36 20.12.2021

5473 դրական թեստավորվածների 90,3%-ը պատվաստված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 1317 հոսպիտալացվածների 94,9%-ը պատվաստված չէ։ Պատվաստված չէ նաև ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 անձանց 95,8%-ը։

̰
Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական առողջապահական համաժողովին

11:23 20.12.2021

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում` Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության  գիտահետազոտական կենտրոնում, մասնակցել է ռուս-հայկական առողջապահական ամենամյա` 6-րդ  համաժողովին։ Օրակարգում  երկկողմ գործակցության առաջընթացի ապահովմանն ուղղված, այդ թվում` COVID-19 համավարակի, բժշկական կրթության և մանկական օնկոլոգիայի ոլորտներին վերաբերող հարցեր էին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հանդիպում են  ունեցել`առկա համագործակցության քայլերի ընթացքը քննարկելու և […]

̰
Ունենք կորոնավիրուսի 72 նոր դեպք, 4 մահ

11:08 20.12.2021

Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք: Կատարվել է 4897 թեստավորում: Ունենք 364 առողջացած, մահվան 4 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343708 դեպք, որոնցից 328799-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7903 դեպք է արձանագրվել:

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1546632 քովիդ պատվաստում

10:32 20.12.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Դեկտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 1546632 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 903661, երկրորդ դեղաչափ` 642971:

̰
Պեսկովը համոզված է, որ Պուտինին ոչ ոք չի կարող վարակել կորոնավիրուսով

20:47 19.12.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն ​​կերպ շփվում և աշխատում է Ռուսաստանի ղեկավարի հետ, պահպանում է կարանտինային և համաճարակային անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Պետության ղեկավարը պատվաստված է, ուստի նման արդյունքը քիչ հավանական է, նման կարծիք է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերից: «Դե, լսեք, […]

̰
«Օմիկրոն» շտամը հասել է Իրան

18:18 19.12.2021

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին ։ Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից: Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման աճի ֆոնին: Նիդերլանդները լոքդաուն […]

̰
Բժիշկը հայտնել է գիշերը արտահայտվող «օմիկրոն» շտամի ախտանշան

13:32 19.12.2021

Քնի ժամանակ առատ քրտնարտադրությունը կարող է ազդարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին, պատմել է Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի Լիդսի բժշկական դպրոցի ավագ դասախոս և թերապևտ Ամիր Խանը ITV ‘ s Lorraine-ի եթերում: Բացի COVID-19-ի այնպիսի ստանդարտ ախտանիշներից, ինչպիսիք են չոր հազը, բարձր ջերմաստիճանը, համի և հոտի կորուստը, «օմիկրոն» տարբերակին բնորոշ են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, նշել […]

̰
BACK_TO_TOP