19:59 08.12.2021
Փակվել են Գյումրի բժշկական կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցի COVID բուժման կենտրոնները, երկու հիվանդանոցները վերադարձել են իրենց բուն պրոֆիլներին։ Մարզային երկու կենտրոնները վերաբացվել էին մոտ երեք ամիս առաջ, այս ընթացքում սպասարկել են 1150 հիվանդի:
Ինֆեկցիոնի բաժանմունքների մահճակալներն արդեն երրորդ օրն է՝ դատարկ են: Մոտ երեք ամիս առաջ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի թվի աճով պայմանավորված՝ հիվանդանոցը կրկին 100 մահճակալային ֆոնդով վերապրոֆիլավորվեց COVID բուժման կենտրոնի:
Շուրջ երեք ամիս բաժանմունքներն աշխատեցին առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Վիրուսի չորրորդ ալիքն ավելի ծանր ընթացքով էր և հիվանդացության բարձր թվերով։
«Սպասարկել ենք մոտ 400 հիվանդի, որոնցից մոտ 70-ը ծանր վիճակում էին գտնվում, իսկ մյուսները՝ միջին ծանրության»,- նշել է «Գյումրի» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի համակարգող Աստղիկ Բեյբությանը։
«Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը ևս փակվել է: Բուժանձնակազմի գերլարված աշխատանքն էլ թուլացել է։ Չորրորդ ալիքի ժամանակ եղել են օրեր, երբ անգամ թթվածնային արտադրամասի օրական արտադրած 240 բալոն թթվածինը չի բավարարել հիվանդներին։
«Եթե մենք այն երկու ալիքների ժամանակ ունեցել ենք մոտ 600 հիվանդ, այս ալիքի ընթացքում ունեցել ենք 750 հիվանդ, օրեր ենք ունեցել, որ 120% տոկոս մահճակալային ֆոնդը օգտագործվել է»,- նշել է «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Մարզից բացի՝ կենտրոնում հոսպիտալացվել են նաև Հանրապեության տարբեր բնակավայրերից ու Երևանից ուղեգրված հիվանդները: Շուրջօրյա բուժման գործընթացի և խնամքի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ կենտրոններում նաև բուժքույրերի, սանիտարների ու բժիշկների հավելյալ ներգրավվածություն պահանջվեց:
COVID բուժման կենտրոնները փակվել են, փոխարենը ծանրաբեռնվածությունն ընկել է տրիաժ բաժանմունքի վրա։ Հոսպիտալացվում են կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող, բայց թեստի բացասական արդյունքով հիվանդները։
Իսկ դրական դեպքերը՝ ծանր ընթացքով, ուղեգրվում են Սպիտակի բժշկական կենտրոն կամ Երևանի COVID բուժման կլինիկաներ: Տրիաժից բացի, խիստ ծանրաբեռնված է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքը: Չունեն ազատ մահճակալներ, հիվանդների մեծ մասի մոտ թոքաբորբ ու շնչառական ուղիների ախտահարումներն են:
«Հիմնականում այն հիվանդներն են, որոնք դեռ թթվածինակախյալ են, ունեն շնչառական անբավարարություն և 24 ժամ թթվածին շնչելու անհրաժեշտություն։ Բացի դրանից, ճիշտ է, COVID դրական հիվանդների թիվը կարծես թե նվազում է և՛ Հանրապետությունում, և Գյումրիում, սակայն դեռ թոքաբորբերով և շնչառական անբավարարությամբ, ինչպես նաև հետքովիդային բարդություններով հիվանդների հոսքը կարծես թե չի նվազում»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում մոտ 50 թթվածինակախյալ հիվանդներ: Մահճակալային ֆոնդի զբաղվածության պատճառով հիվանդների մի մասին ստիպված են լինում հետազոտությունից հետո չհոսպիտալացնել:
Թերապևտիկ բաժանմունքին կհատկացվի նաև COVID կենտրոնի երկրորդ հարկաբաժինը՝ մինչև 40 հիվանդ ընդունելու հնարավորությամբ։ Իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը կրկին անցել է նեղ բուժսպասարկման իր բուն պրոֆիլին։ Ունեն աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացվածներ, որոնք այս ընթացքում բուժում էին ստանում պոլիկլինիկաներում կամ դարձյալ ուղեգրվում էին Երևանի կլինիկաներ:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...