20:45 23.08.2024
Բրիտանիայում սկսվել են թոքերի քաղցկեղի բուժման համար աշխարհում առաջին mRNA պատվաստանյութի փորձարկումները, որը կարող է այլընտրանք դառնալ քիմիաթերապիային, քանի որ այն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին: Այս մասին հաղորդվում է University College London Hospitals-ի (UCLH) կայքում։ Կազմակերպության տվյալներով՝ փորձարկման առաջին հիվանդն արդեն ստացել է թոքերի քաղցկեղի նոր պատվաստանյութը՝ հիմնված mRNA տեխնոլոգիայի վրա, որը կոչված […]
19:12 23.08.2024
Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
13:57 23.08.2024
Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: Նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին՝ ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն […]
21:45 22.08.2024
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անգիտակից վիճակում գտնվող հիվանդների 25 տոկոսը կոգնիտիվ կերպով արձագանքում է ուղեղի սկանավորման հրահանգներին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում: Վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ հիվանդը, ով, օրինակ, կոմայի մեջ է, կարող է պահպանել ճանաչողական գործառույթը: Մարդկանց ուղեղի սկանավորումը ցույց է տվել, […]
16:33 22.08.2024
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ կապիկների ծաղիկ հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով՝ օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած (կենդանիների կերակրման համար)) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հրապարակումը։
15:17 22.08.2024
Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված առողջապահական համակարգի կազմակերպությունների կողմից արդեն իսկ կատարված աշխատանքների ֆինանսավորման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացում: Կառավարության որոշմամբ, ներկայացված փոփոխությունների նպատակը մատուցված և կանխատեսվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է, ինչպես նաև շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար […]
15:46 21.08.2024
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) mpox-ի (Կապիկի ծաղիկի նոր անվանումը) դեպքերի թիվը շարունակում է արագորեն աճել․ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս հազար նոր մարդ: Այս մասին հայտնել է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ACDC) գլխավոր տնօրեն Ժան Կասենյան։ «Կոնգոն մնում է աֆրիկյան այն երկիրը, որտեղ mpox վիրուսը տարածվում է ամենաբարձր տեմպերով»,-ասել է նա։ Վարակվածների […]
15:05 21.08.2024
Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է: Մեր երկրում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, սակայն այս պահին շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: Վարակիչ հիվանդությունների թեմայով ասուլիս է տվել Առողջապահության նախարարության […]
13:20 21.08.2024
Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները սկսել 2024 թվականից, սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը: «Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ […]
21:50 20.08.2024
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունով մահվան դեպք է գրանցվել Հայաստանում: Սա ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է տարածվում, որքանո՞վ է վտանգավոր, Հայաստանում նախկինում եղե՞լ են վարակվելու և մահվան դեպքեր: Այս և վարակիչ մյուս հիվանդությունների վտանգնենրի մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է Հանրային առողջության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը: « Ինչո՞ւ է Արևմտյան Նեղոսի տենդը հայտնվել Հայաստանում: Մեծ հավանականությամբ սա կապված […]
21:43 20.08.2024
Իսպանիայի Քաղցկեղի հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականներ Լետիսիա Հերերան և Սինտիա Ֆոլգեյրան պարզել են, որ վարժությունների ընթացքում մկանները ակտիվացնում են սպիտակուցներ, որոնք խթանում են օրգանիզմի հետագա ակտիվությունը: Սա կարող է բացատրել, թե ինչու է մարզվելուց հետո վարժանքները շարունակելու ցանկություն առաջանում։ Այս մասին գրում է Science Advances ամսագիրը։ Հետազոտության արդյունքները հիմնված են կենդանիների և մարդկանց ֆիզիկական ակտիվության […]
18:11 20.08.2024
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025 թթ. ընդունելության գործընթացը: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` […]
14:34 20.08.2024
Կապիկի ծաղիկի նոր ալիքը եվրոպական երկրների համար նույն վտանգը չի ներկայացնում, ինչ COVID-19 համաճարակը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։ «Կապիկի ծաղիկը նոր COVID-19 չէ։ Մենք գիտենք, թե ինչպես կարելի է վերահսկել Կապիկի ծաղիկը Եվրոպական տարածաշրջանում և նաև պատկերացում ունենք այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ […]
21:11 19.08.2024
Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health ամսագրում: Հետազոտողները վերլուծել են 18 000 մարդու առողջական տվյալները, որոնք տրամադրվել են բրիտանական Biobank-ի՝ մարդու կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստի կողմից: Ուսումնասիրվել են կենսաբանական ուղիները, որոնք կապում են տարբեր […]
13:00 17.08.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ փամփուշտով համրիչ (թզբեհ) պատրաստելու ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով «Ձախ դաստակի 3-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է […]
20:20 16.08.2024
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը: Լենա Նանուշյանը նշել […]
15:46 15.08.2024
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ […]
21:42 14.08.2024
Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ […]
13:20 13.08.2024
Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» […]
12:40 12.08.2024
Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար: Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: […]
21:39 11.08.2024
Սննդաբան Մարիա Սիրոշն ասել է, որ նախաճաշին որոշակի մթերքներ օգտագործելը կարող է շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Նա «Իզվեստիայի» հետ զրույցում անվանել է նախաճաշի վնասակար տարբերակները: Սիրոշի խոսքով՝ մարդիկ, ովքեր հաճախ չեն նախաճաշում, ունեն ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին: Առողջական խնդիրներից կարող եք խուսափել՝ նախաճաշին չուտելով որոշ մթերքներ և ուտեստներ: Այսպիսով, սննդաբանը […]
20:50 11.08.2024
Երեխաները իրենց հեռախոսներից աչք չեն հեռացնում, քանի որ նրանք չունեն հաճելի տպավորություններ, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Նա ընտանիքի կրտսեր անդամներին գաջեթներից հեռացնելու միջոցն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան ավելի շատ նախընտրում է մուլտֆիլմեր և էլեկտրոնային խաղեր, քան «կենդանի» հաղորդակցություն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ […]
18:45 11.08.2024
Օրական կարելի է ուտել երկու-երեք շերտ սեխ ու ձմերուկ, ինչը համապատասխանում է 400-600 գրամի, ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա հայտնել է այդ մթերքների օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը։ Բժիշկը վստահեցրել է, որ միջին քաշի մարդը, հավասարակշռված սննդակարգով, չի կարողանա ուտել 600 գրամից ավելի ձմերուկ կամ սեխ։ Նա նաև նշել է, որ […]
13:11 11.08.2024
Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։ 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։
10:40 11.08.2024
Անցյալ տարվա հոկտեմբերից Իսրայելի ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է մոտ 500 բուժաշխատող, հարյուրավորները վիրավորվել են։ Այս մասին հայտնում է իրանական Al-Alam հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Իսրայելի հարվածները պաղեստինյան անկլավում ոչնչացրել են շտապօգնության 130 մեքենա։ Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածում բժշկական ենթակառուցվածքների վրա հարձակումները տեղի բնակիչներին զրկել են հիմնական առողջապահական ծառայություններից, իսկ ջրամատակարարման […]
17:14 09.08.2024
Այսուհետ կրծքով կերակրման խորհրդատուի կամ համապատասխան վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Մասնագետը կօգնի մայրիկներին ճիշտ կողմնորոշվել կրծքով կերակրման առաջին օրերին և խուսափել հնարավոր բարդություններից:
16:00 08.08.2024
Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել, մոտ 80 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը Telegram-ի ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 22 մարդ է զոհվել, 77-ը վիրավորվել են հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի […]
22:04 07.08.2024
Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է, Իսրայելը պատրաստվում է հարձակման Իրանի և նրա դաշնակիցների, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կողմից: Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը խոստացել է «պատասխան միջոցներ ձեռնարկել», «Հեզբոլլահն» ասել է, որ պատասխանը «հեռու չէ»: Իսրայելում մտավախություն ունեն, որ երկրի հյուսիսը, մասնավորապես՝ Հայֆան, առաջինը հարձակման կենթարկվի, արդեն պատրաստվել են հազարավոր հիվանդանոցային մահճակալներ, […]
12:51 03.08.2024
Եվրամիությունում ֆենտանիլ թմրանյութի աճող հանրաճանաչությունը սպառնում է նոր «ժանտախտ» դառնալ Եվրոպայում, Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում գրել է Եվրախորհրդարանի Իտալիայի պատգամավոր Պաոլո Ինսելվինին։ «Հաշվի առնելով, որ այն վաճառվում է ցածր գնով և գնալով ավելի հասանելի է դառնում մեր մայրցամաքում, ֆենտանիլը, որը նաև հայտնի է որպես «զոմբի թմրանյութ», կարող է դառնալ նոր «սև ժանտախտը» Եվրոպայում», – նշել […]
18:07 02.08.2024
Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30 %-ով աճել է Եվրոպայի 53 երկրում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։ Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով […]