21:45 22.08.2024
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անգիտակից վիճակում գտնվող հիվանդների 25 տոկոսը կոգնիտիվ կերպով արձագանքում է ուղեղի սկանավորման հրահանգներին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:
Վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ հիվանդը, ով, օրինակ, կոմայի մեջ է, կարող է պահպանել ճանաչողական գործառույթը:
Մարդկանց ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ նրանք երբեմն կարող են կատարել ճանաչողական առաջադրանքներ՝ նույնիսկ եթե չեն կարող շարժվել կամ խոսել:
Հետազոտության տվյալները հավաքագրվել են 2006-2023 թվականներին։ Դրանք տրամադրվել են վեց երկրների տարբեր բժշկական հաստատությունների կողմից:
Մասնագետներն ուսումնասիրել են ճանաչողական-շարժողական դիսոցիացիան՝ օգտագործելով 353 հիվանդների տվյալները, ովքեր ուղեղի ծանր վնասվածքներ են ստացել։
Հիվանդներին բաժանել են երկու խմբի՝ մեկում ներառվել է 241 մարդ, ովքեր չեն արձագանքել թեստերին, մյուսում՝ 112, ովքեր արձագանքել են:
Գիտակցության վիճակը կամ մտավոր ակտիվությունը գնահատվել է ուղեղի սկանավորման երկու ձևի միջոցով:
Առաջինը՝ ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (fMRI), ուղեղի ակտիվությունը չափելու համար՝ ուսումնասիրելով արյան հոսքը և ուղեղում թթվածնի մակարդակը:
Սկանավորման մյուս տեսակը՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (EEG), ուղղակիորեն չափել է ուղեղի ալիքների ակտիվությունը:
Հետազոտության համաձայն՝ հիվանդներից շատերն արձագանքել են կամ fMRI-ին կամ EEG-ին, իսկ 35 տոկոսը երկուսին էլ:
Դոկտոր Նիկոլաս Շիֆը կարծիք է հայտնել, որ բոլորն այժմ էթիկական պատասխանատվություն ունեն նման հիվանդների հետ շփվելիս և պետք է փորձեն օգնել նրանց կապ հաստատել աշխարհի հետ:
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...