Սննդաբանն ասել է սուրճի օրական օպտիմալ չափաբաժինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Սննդաբանն ասել է սուրճի օրական օպտիմալ չափաբաժինը

19:47 21.11.2021

Բրիտանացի սննդաբան Ֆրենկի Ֆիլիպսն ասել է, թե որական քանի բաժակ սուրճն է օպտիմալ չափաբաժինը և խոսել է այդ ըմպելիքի օգտակար հատկանիշների մասին, փոխանցում է Лента պարբերականը։ Ըստ Ֆիլիպսի, չափահաս մարդու համար օրական սուրճի օպտիմալ քանակը երեքից հինգ բաժակն է: Ընդ որում, կոֆեինի օրական ընդհանուր սպառումը չպետք է գերազանցի 400 միլիգրամը։ Սննդաբանը հավելել է, որ այս կանոնը չի տարածվում հղիների վրա։

Մասնագետը պնդում է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, ըմպելիքը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն։

«Սուրճի չափավոր օգտագործումն ավելացնում է էներգիայի և առույգության մակարդակը, բարելավում է մարդու կոգնիտիվ ունակությունները և նպաստում ուղեղի աշխատանքի լավացմանը», – ասել է Ֆիլիպսը:

Ըմպելիքը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը։

Սակայն, հիշեցնում է դիետոլոգը, սուրճը պետք է ճիշտ խմել՝ դրան չպետք է ավելացնել շաքարավազ, օշարակներ, թանձր սերուցք և կաթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

21:00 08.05.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

20:43 08.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:30 08.05.2025

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:   ...

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

BACK_TO_TOP