TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, 38 մահ

11:02 28.10.2021

COVID-19-ը Հայաստանում. հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2307 նոր դեպք • 15 818 թեստավորում • 962 առողջացած • 38 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Ռուսաստանում կանխատեսվում է ժողովրդագրական կոլապս՝ երեխա չունեցող կանանց թվի պատճառով

09:39 28.10.2021

Առաջիկա տարիներին Ռուսաստանում երեխա չունեցող կանանց թիվը գործնականում կկրկնապատկվի։ Դրա պատճառով երկրում կարող է տեղի ունենալ ժողովրդագրական կոլապս, կանխատեսում են սոցիոլոգներն ու տնտեսագետները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։ Հարցված փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակը սրվել է համաճարակի պատճառով։ Կորոնավիրուսը լուրջ վնաս է հասցրել կանանց առողջությանը. «Մայրական մահացությունը զգալիորեն աճել է, կանանց վերարտադրողական առողջությունը շարունակում է վատթարանալ», – […]

̰
Եվրոպան աշխարհում միակն է, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն աճում են․ ԱՀԿ

08:43 28.10.2021

Եվրոպան աշխարհում միակն է, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն աճում են։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ ԱՀԿ տվյալներով, մեկ շաբաթում՝ հոկտեմբերի 18-24-ը, աշխարհում քովիդի դեպքերի 4 տոկոս աճ է գրանցվել (ավելի քան 2․9 մլն)։ Նոր դեպքերի մեծ մասն (57%) ի հայտ է բերվել Եվրոպայում։ Մյուս տարածաշրջաններում գրանցվել է նոր դեպքերի շաբաթական ցուցանիշի […]

̰
Ավստրիայում գրանցվել է COVID-19-ի բռնկում

08:31 28.10.2021

Ավստրիայում հայտնել են կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին։ Երեկ երկրում գրանցվել են ավելի շատ նոր դեպքեր (4261), քան 2021 թվականի ցանկացած այլ 24-ժամյա հատվածում։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Վերջին անգամ վարակման օրական դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը 2020 թվականի նոյեմբերին, երբ գրանցվել էր 4047 դեպք։ Ավստրիայում ավելացել է նաև հոսպիտալացումների թիվը՝ հասնելով 1257-ի, […]

̰
Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

22:49 27.10.2021

Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ: Ողջունելով ներկաներին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել […]

̰ ̰
Պատվաստանյութի մեկ դեղաչափով պաշտպանությունը ձևավորվում է պատվաստումից երկու շաբաթ անց․ ԱԱԻ

18:55 27.10.2021

COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում դուք պաշտպանության զգալի մակարդակ չունեք, քանի որ իմունիտետն աստիճանաբար է ձևավորվում: Հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։ Պատվաստանյութի մեկ դեղաչափով պաշտպանությունը ձևավորվում է պատվաստումից երկու շաբաթ անց: Երկու դեղաչափով պատվաստանյութի դեպքում` երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ են իմունիտետի հնարավոր առավելագույն մակարդակի հասնելու համար:

̰
Լավայի հոսքին ճիշտ ուղղություն տալու համար առաջարկվում է ռումբեր նետել Պալմա կղզու վրա

17:24 27.10.2021

Ժայթքող հրաբխից լավայի հոսքին ճիշտ ուղղություն տալու համար Կանարյան կղզիների մաս կազմող իսպանական Հոմերա կղզու ղեկավար Կազիմիրո Կուրբելոն առաջարկել է ռազմական ինքնաթիռներից ռումբեր նետել իսպանական Պալմա կղզու վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mundo թերթը։ Ինչպես հաղորդվել է, Էլ Պասո բնակավայրի տարածքում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին։ Արդեն ավելի քան 2000 տնային տնտեսություն է […]

̰
Քննարկվել են ԱՀԿ-ի կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակներ

16:47 27.10.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։ […]

̰
Սաակաշվիլին հրաժարվել է տեղափոխվել բանտի հիվանդանոց

16:30 27.10.2021

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ նա հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ անվտանգ չէ։ «Նա չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, որը գտնվում է գաղութում: Նա կարծում է, որ այնտեղ իր կյանքի համար անվտանգ չէ»,- այցից հետո լրագրողներին ասել է […]

̰
Փոթորկից հետո Սիցիլիան հեղեղվել է անձրևներով․ կան զոհեր

16:12 27.10.2021

Իտալիայում՝ Սիցիլիա կղզում, փոթորկից հետո հորդառատ անձրևներ են տեղացել, կղզու մի մասը հեղեղվել է։ Հաղորդում է Reuters-ը։ Վատ եղանակից ամենաշատը տուժել է Սիցիլիայի Կատանիա քաղաքը։ Ջրհեղեղը տակնուվրա է արել քաղաքի փողոցներն ու հրապարակները։ Տեղի փրկարար ծառայությունը հայտնել է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով երկու մարդ է մահացել։

̰
«Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա». Արմեն Մուրադյան

14:35 27.10.2021

Այլևս հնարավոր չէ ձերբազատվել այնպիսի գլոբալ արհավիրքից, ինչպիսին է համավարակը, ասում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ «Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա»,- հավելել է Արմեն Մուրադյանը։

̰
̰
Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ

14:14 27.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված

13:49 27.10.2021

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

̰
Ունենք կորոնավիրուսի 2074 նոր դեպք, 39 մահ

11:20 27.10.2021

COVID-19. հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 2074 նոր դեպք ✅ 13 696 թեստավորում ✅ 714 առողջացած ✅ 39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 […]

̰
Հոկտեմբերի 31-ը՝ պատվաստումների օր Գյումրիում

11:04 27.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության […]

̰
Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

21:37 26.10.2021

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա: Իտալիայի առողջապահության նախարարության […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամ դեռ չի հայտնաբերվել․ Գամկրելիձե

19:56 26.10.2021

Համավարակային իրավիճակը գլոբալ առումով վատթարանում է: Դա ինչ-որ չափով կապված է նկատվող նոր շտամի հետ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կատարված հետազոտությունների արդյունքում նոր կորոնավիրուսային շտամ չի հայտնաբերվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միացյալ Թագավորությունում այն ​​բավականին բարձր տոկոսով է շրջանառվում, սակայն հայտնվել է նաև մի […]

̰
Ում է վերաբերում փակ տարածքներում դիմակ չկրելու բացառությունը․ ԱԱՏՄ-ն ներկայացրել է պայմանները

19:36 26.10.2021

Փակ տարածքներում դիմակ կրելու պայմաններն է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի հրամանը։ Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 1) երեխաների՝ 0-5 տարեկանը ներառյալ, 2) բնակության վայրում (տանը, բնակարանում), 3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի […]

̰
ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը․ ՀՀ ԱՆ

19:06 26.10.2021

COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի: ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի հանդիպման օրակարգում հայ-ամերիկյան գործակցությունն էր` համավարակի հաղթահարման ու պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցերը: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին:

̰
Վրաստանի առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել  պարտադիր պատվաստմանը

18:42 26.10.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։ Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։ Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս […]

̰
Բրազիլիայի նախագահի Youtube-յան ալիքն արգելափակվել է պատվաստումների մասին կեղծիքների պատճառով

13:49 26.10.2021

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի Youtube-ի պաշտոնական ալիքը մասամբ արգելափակվել է։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտնել է CNN Brasil-ը: Համայնքային կանոնների կրկնակի խախտման պատճառով հարթակը նրան մեկ շաբաթով զրկել է նոր հրապարակումներ անելու հնարավորությունից։ «Մենք հեռացրել ենք տեսանյութը Ժաիր Բոլսոնարոյի ալիքից՝ COVID-19-ի վերաբերյալ բժշկական բնույթի ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածման վերաբերյալ մեր կանոնները խախտելու համար, որոնք պնդում են, […]

̰
«Պարզապես աղետ է». Վրաստանի նախկին նախագահը՝ հացադուլի պատճառով Սաակաշվիլիի հնարավոր մահվան մասին

11:41 26.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Եթե ​​Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հանգեցնի մահացու հետևանքների, ապա պատմական համատեքստում դա աղետ կլինի պետության համար»,- հայտարարել է նախագահի պաշտոնում Սաակաշվիլիին հաջորդած Մարգվելաշվիլին TV Pirveli-ի եթերում։ «Նա կանգնած է մահվան վտանգի առաջ: Կարծում եմ՝ մեր երկրի […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1517 նոր դեպք, 57 մահ

11:04 26.10.2021

COVID-19. հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ` ▫️ 1517 նոր դեպք ▫️ 11 982 թեստավորում ▫️ 1050 առողջացած ▫️ 57 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Վրաստանում վստահելի լաբորատորիաների անունից տրվել են կեղծ ՊՇՌ թեստեր

18:55 25.10.2021

Վրաստանում գործող վստահելի բժշկական լաբորատորիաների անունից տրվում են կեղծ կորոնավիրուսային ՊՇՌ թեստեր։ Ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչև հարյուր կեղծ ՊՇՌ թեստ է տրվել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս փաստի մասին «Նեոլաբ» լաբորատորիան ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել է փետրվարին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է կեղծ փաստաթղթերի տպագրություն, կնիքի կամ բլանկի […]

̰
Մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը․ Մուրադյան

15:29 25.10.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետություն աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․ Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք […]

̰
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

15:21 25.10.2021

Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան: Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, 42 մահ

11:05 25.10.2021

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք […]

̰
Հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 քովիդ պատվաստում

10:33 25.10.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։

̰
BACK_TO_TOP