08:35 25.10.2021
Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները, վստահ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Պանդեմիան կավարտվի այն ժամանակ, երբ աշխարհը որոշի ավարտել այն։ Դա մեր ձեռքերում է»,-նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նրա խոսքով՝ մարդկությունն ունի վիրուսի նկատմամբ հաղթանակի համար բոլոր միջոցները, սակայն աշխարհը լավ չի օգտագործել այդ գործիքները։ Պաշտոնյան հիշեցրել է ԱՀԿ նպատակի մասին՝ […]
23:53 24.10.2021
Սննդաբան Նատալյա Սիչևան զգուշացրել է, որ արևածաղկի սերմերը կարող են վտանգավոր լինել իմունիտետի համար: Այս մասին նա խոսել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են որպես նախուտեստ, սակայն այդ մթերքը միշտ չէ, որ օգտակար է օրգանիզմի համար: Փորձագետը նշում է, որ արևածաղկի սերմերի օգտագործումը պետք է սահմանափակ լինի, քանի որ […]
22:46 24.10.2021
Իսպանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ գետնանուշի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջ երիտասարդների մոտ ճանաչողական գործառույթի և սթրեսի արձագանքի վրա: Հոդվածը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում: Գետնանուշի պտուղները հարուստ են ճարպաթթուներով, սպիտակուցներով, բջջանյութով, պոլիֆենոլով և առողջության համար օգտակար կենսաբանական այլ միացություններով: Այնուամենայնիվ, դրա ազդեցությունը ուղեղի գործունեության վրա ուսումնասիրված չէր: Այս բացը լրացնելու համար Բարսելոնայի […]
22:16 24.10.2021
Մասնագետի կարծիքով՝ շաքարից հրաժարվելը չի նշանակում ամբողջությամբ հրաժարվել քաղցրավենիքից:
21:47 24.10.2021
Բժիշկը նշել է, որ քաշի նման նվազման դեպքում մարդը ազատվում է ոչ թե ճարպից, այլ մկանային հյուսվածքից, ինչպես նաև հեղուկից:
20:36 24.10.2021
Մասնագետների կարծիքով՝ ընկույզի օգտագործումն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ:
19:53 24.10.2021
Ավելի կենսուրախ լինելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ամեն օր դուրս գալ փողոց, տանը և աշխատավայրում բավարար լուսավորություն ապահովել, պահպանել ֆիզիկական ակտիվությունը և օրվա ռեժիմը:
18:52 24.10.2021
Առողջապահության նախարարության նախաձեռնած «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) տեղակայվել են COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված […]
18:35 24.10.2021
Ըստ մասնագետի՝ առաջին հերթին պետք է պառկել քնելու մինչև կեսգիշեր և լավ «քունն առնել»:
15:42 24.10.2021
Ցանկալի քաշը պահպանելու համար բժիշկն առաջարկում է փոխել օրական սպառվող կալորիաների քանակը:
15:17 24.10.2021
Նիհարելուն, քաշի կորստին ուղղված ցանկացած սննդակարգ պետք է ներառի հնարավոր բոլոր տեսակի գունավոր բանջարեղեն, բացառությամբ բարձր օսլայի պարունակությամբ մթերքների՝ եգիպտացորենի և կարտոֆիլի:
14:47 24.10.2021
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։ «Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե […]
13:27 24.10.2021
Մոսկվայի մարզում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 030-ով։ Մեկ օր առաջ գրանցվել էր 2 783 դեպք: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Մերձմոսկվայում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով, համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել: Մոսկվայի մարզում ապաքինվածների […]
13:10 24.10.2021
Հոկտեմբերի 24-ին՝ 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին իրազեկում է Հայկական կարմիր խաչի ընկերությունը: «Եկեք պատվաստվենք: 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա»: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ […]
12:34 24.10.2021
Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․ Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։ Հենց այսօր պատվաստվենք»,- գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի […]
11:01 24.10.2021
Հոկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]
23:55 23.10.2021
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հղիները COVID-19-ի ռիսկի խմբում են, և պատվաստման դեպքում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել»,- գրել […]
22:03 23.10.2021
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։ Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են […]
19:59 23.10.2021
Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: Պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը կմասնակցի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
16:58 23.10.2021
Կորոնավիրուսը չի կարող վարակել մարդուն, քանի դեռ նա հիվանդ է գրիպով, այս մասին ասել է Ռուսաստանի Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ղեկավար, սրտաբան Զաուր Շուգուշևը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ եթե ռինովիրուսը առաջինը հարվածեց թոքերին, ապա կորոնավիրուսն այլևս չի կարող անցնել նրանց հյուսվածքով, թեև հազվադեպ վարակվելու հնարավորությունը նա չի բացառել: «Եթե, այնուամենայնիվ, երկու վիրուս միաժամանակ մուտք գործեն […]
16:27 23.10.2021
Հոկտեմբերի 22-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների թվով 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել է, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
13:35 23.10.2021
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այս ցուցանիշը հինգերորդ օրն անընդմեջ գերազանցել է 1000-ը: Համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը 229,528 է: Ընդհանուր առմամբ, թեստավորման ընթացքում հայտնաբերվել է 37 678 կորոնավիրուսային վարակ: Սա նույնպես նոր ռեկորդ է։ Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել […]
11:04 23.10.2021
Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք […]