23:30 22.10.2021
Առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ համավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է։
21:44 22.10.2021
Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 2227 քաղաքացիներ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 782 անձ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 406 անձ «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 1035 անձ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 4 անձ:
21:33 22.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով։ «Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
20:33 22.10.2021
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից այսօր երկու մանկահասակ երեխաներ Covid ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի կլինիկաներ: «Երկու փոքրիկներն էլ տղաներ են, մեկը՝ երկու,մյուսը՝ չորս ամսական: Երկու դեպքում էլ ընտանիքների անդամները եղել են քովիդով վարակված, մեզ մոտ ընդունվել են բարձր ջերմությամբ և վիրուսի ախտանշաններով: Թեստավորվել են երեխաները, այդ ընթացքում գտնվել են մեկուսարանում, դրական պատասխանները ստանալուց հետո […]
20:21 22.10.2021
Եվրամիությունն ավելի ակտիվ կլինի կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ պայքարում. որոշումն ընդունվել է Եվրամիության ղեկավարների Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրը։ Միևնույն ժամանակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են Եվրամիությունում պատվաստումների արագացման տեղեկատվական արշավի հաջողության մասին։ Միևնույն ժամանակ, նշվել է, որ որոշ եվրոպական երկրներում համավարակի պատճառով իրավիճակը բարդ է, այդ թվում ՝ Լատվիայում և Ռումինիայում: Եվրամիության առաջնորդները […]
19:57 22.10.2021
Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան, նույնիսկ բուժօգնության դիմած միջին ծանրության հիվանդներին չեն հոսպիտալացնում: «Գյումրի» բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև Հանրապետության տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ուղեգրված հիվանդները: Նոր շտամով Covid-ի բուժման ընթացքը բարդ է ու անկանխատեսելի, ինչի պատճառով համավարակի 4-րդ ալիքի դեմ պայքարը դարձել է դժվար, իսկ մահացության ցուցանիշը, նախորդ […]
17:08 22.10.2021
Ռյազանի շրջանի նահանգապետ Նիկոլայ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ը սգո օր է հայտարարել՝ գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար: Ավելի վաղ հայտարարվել էր Ռյազանի Շիլովսկի շրջանի «Էլաստիկ» գործարանում բռնկված հրդեհի մասին: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության՝ գործարանը պատկանում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, պահեստավորմամբ և զինամթերքի ոչնչացմամբ զբաղվող ընկերությանը: Տեղում աշխատում են բժիշկ-հոգեբաններ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 16 մարդ, […]
16:57 22.10.2021
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1064 մարդ (երեկ 1036 էր): Չորրորդ օրն անընդմեջ ցուցանիշը գերազանցել է 1000 մարդ: «Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 37,141 դեպք՝ 85 մարզերում, այդ թվում ՝ 3397 -ը (9,1 տոկոսը) ակտիվորեն հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր […]
16:35 22.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը, «Black & Veatch» կազմակերպության տարածաշրջանային […]
15:37 22.10.2021
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու […]
11:04 22.10.2021
Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Ունենք […]
10:32 22.10.2021
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև կիրակի օրը, հոկտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական […]
15:00 21.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։ ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝ • մարդկանց կուտակումները, • […]
14:37 21.10.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։ Այս մասին տեղեկացնում է […]
11:03 21.10.2021
Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Ունենք […]
23:26 20.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը: Այս մասին ասված է պատվաստանյութի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «ԱՀԿ-ն հաստատել է, որ «Սպուտնիկ V»- ի հաստատման ընթացակարգը շարունակվում է և մտնում է եզրափակիչ փուլ։ ԱՀԿ-ի տեսուչների խումբը պետք է շուտով այցելի Ռուսաստան պատվաստանյութի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելու համար», – նշված է […]
19:27 20.10.2021
Հարավային Կորեայի Գիմհաե քաղաքում 60-ամյա տղամարդը մահացել է ՄՌՏ հետազոտության ժամանակ՝ գլխին թթվածնի բալոնի ստացած հարվածից, գրում է South China Morning Post-ը: Հիվանդն ընդունվել էպիլեպսիային բնորոշ նոպաներով, ուստի նրան նշանակել են ՄՌՏ հետազոտություն: Երբ տղամարդը եղել է ապարատի ներսում, սարքավորումը ներծծել է 60 կիլոգրամանոց թթվածնային բալոնի պարունակությունը, որը հարվածել է հոսպիտալացված անձի գլխին, և պացիենտը […]
19:19 20.10.2021
Վրաստանում պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20 000 պատվաստում, ապա նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Պատվաստումը […]
17:36 20.10.2021
Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այդ առիթով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսին: Անահիտ Ավանեսյանն […]
16:59 20.10.2021
Վլադիմիր Պուտինը պաշտպանել է COVID-19-ի դեմ պայքարի ոչ աշխատանքային օրերի ներդրումը․ ըստ այդմ՝ հանգստյան օրերը կներկայացվեն աշխատավարձի պահպանմամբ: Նման միջոցառումն անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը խորհուրդ է տվել մարզերի ղեկավարներին գնահատել իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ից, սահմանել ոչ աշխատանքային օրեր: «Դաշնության յուրաքանչյուր հատվածում համաճարակաբանական իրավիճակը զարգանում է տարբեր […]
16:11 20.10.2021
Արհեստական ինտելեկտում մասնագիտացած ամերիկյան ՏՏ ընկերության հիմնադիրներից մեկը ՝ Վուլֆգանգ Հաուպտը, մահացել է Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է N-tv հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին: Բացի Augustus Intelligence-ի համահիմնադրից, ուղղաթիռում եղել է ևս երկու մարդ՝ թափոնների կառավարման ընկերության ղեկավարը և նրա 18-ամյա որդին: Նրանք նույնպես մահացել են: Հաուպտի ընկերները, ինչպես […]
12:43 20.10.2021
Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
12:11 20.10.2021
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդաշարի եթերում ռուսներին նախազգուշացրել է կալցիումի ընդունման վտանգների մասին: Ըստ նրա՝ հանրաճանաչ վիտամինի չափից մեծ դոզան կարող է հանգեցնել նոպաների և այլ կողմնակի բարդությունների: Մյասնիկովը նշել է, որ օստեոպորոզի դեպքում, որը մարմնի ոսկրային հյուսվածքներում կալցիումի կորստից առաջացած հիվանդություն է, առաջարկվում է հատուկ սննդակարգ: Հիվանդությունը կանխելու համար […]
11:26 20.10.2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել […]
11:02 20.10.2021
Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք […]
09:44 20.10.2021
Նյու Յորքում վիրաբուժները բարեհաջող իրականացրել են գենոմոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ օրգանը գործում է նորմալ։ Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերիի խոսքով՝ փոխպատվաստումն ավարտելուց անմիջապես հետո երիկամը սկսել է մեզ արտադրել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գենոմոդիֆիկացված խոզերը կարող են պոտենցիալ […]
08:49 20.10.2021
Հոկտեմբերի 11-17-ը, բացի եվրոպական տարածաշրջանից, մնացած բոլորը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվի նվազման մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Հիվանդացության զգալի՝ 18 տոկոսով նվազում է արձանագրվել Աֆրիկայում, ինչպես նաև Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-16%)։ Մահացությունը զգալի նվազել է Աֆրիկայում (-25%) և Հարավարևելյան Ասիայում (-19%). Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 7 %, մահվան […]
19:42 19.10.2021
Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, դպրոցների փակման ակնկալիքներ չկան, քանի որ, ըստ Տիկարաձեի, կրթության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ և գտնվում է հսկողության տակ: «Մենք այս փուլում սահմանափակումների հետ կապված ոչ մի նախաձեռնություն […]