15:16 30.09.2021
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման:
14:23 30.09.2021
Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին նվիրաբերել Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Moderna-ի արտադրած պատվաստանյութն առաջին անգամ է հասնում Հայաստան, ինչպես նաև Լիտվան առաջին անգամ է նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութ: «Լիտվան կշարունակի նպաստել համավարակը կառավարելու ԵՄ գլոբալ ջանքերի #TeamEurope նախաձեռնությանը»,- նշված է դիվանագիտական կառույցի ֆեյսբուքյան […]
11:03 30.09.2021
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, […]
10:54 30.09.2021
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ ☑«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին […]
20:53 29.09.2021
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։
19:42 29.09.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման հարցը ակտիվորեն քննարկվում է, որոշումը շուտով կհրապարակվի: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ մշակվում է երկու տարբերակ։ Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով իմունիզացիայի գիտական խորհրդի առաջարկությունները։ «Կա երկու մոտեցում. պետք է չէ նոր հեծանիվ […]
15:45 29.09.2021
Կանարյան կղզիներում Լա Պալմայի Cumbre Vieja հրաբխի լավայի և ջրի շփման ժամանակ թունավոր գազ է արտանետվում, տեղի է ունենում քիմիական ռեակցիա քլորի մասնակցությամբ։ Թունավոր գոլորշիները կարող են գրգռել մաշկը, աչքերը և ազդել շնչառության վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լավան Կանարյան կղզիներից հասել էր օվկիանոս։ Լավան ջրին է հասել Տասակորտե քաղաքի ափերի մոտ։ Խառնարանից մինչ […]
14:09 29.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: «Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր մահացել է երգիչ, երգահան […]
13:48 29.09.2021
Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող […]
13:41 29.09.2021
Sputnik V-ով պատվաստված ռուսաստանցիների տեղաշարժը սահմանափակելու Փարիզի գործողությունները խոչընդոտում են Մոսկվայի աշխատանքին միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱԳՆ -ում: Անցյալ շաբաթ Դաշնության խորհրդի միջոցով ԵԽԽՎ պատվիրակության անդամ Վլադիմիր Կրուգլին ասել է, որ չի կարող ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում, քանի որ ռուսական դեղամիջոցը ԵՄ-ում ճանաչված չէ: Պետդումայի փոխխոսնակ […]
13:33 29.09.2021
Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և սեպտեմբերի 29-ը հաստատվել է` որպես Սրտի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել […]
13:05 29.09.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ երկարատև խափանումներից հետո վերանորոգվել և այսօրվանից «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ) սարքը գործում է բնականոն ռեժիմով։ ՄՌՏ հետազոտություններն իրականացվելու են ըստ գործող կարգի։
11:03 29.09.2021
Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, […]
08:38 29.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ը, աշխարհում 10 տոկոսով նվազել են քովիդով հիվանդացության և այդ վիրուսից մահացության ցուցանիշները։ Տվյալները համեմատվում են սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հետ։ ԱՀԿ-ի ամենաշաբաթյա համաճարակային տեղեկագրում նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում տվյալներ են ստացվել վարակման ավելի քան 3․3 մլն նոր դեպքի և մահվան ավելի քան 55 հազար […]
19:03 28.09.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող […]
15:51 28.09.2021
Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է` շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի […]
13:39 28.09.2021
Հասկանալու համար, թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մեր իմուն համակարգի հիմնական գործը իմունիտետի ձևավորումն է և մեզ պաշտպանելն այն ամենից, ինչը թափանցում է մեր օրգանիզմ և չի պատկանում մեր օրգանիզմին: Իմունիտետն օրգանիզﬕ անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, […]
11:01 28.09.2021
Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, […]
10:34 28.09.2021
Եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել: Հաճախ տրվող այս հարցին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարությունը․ «Հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակում չէ»:
09:11 28.09.2021
Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը սկսել է քովիդի կանխարգելման PF-07321332 հակավիրուսային հաբերի փորձարկման երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Առաջին կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է։ Հետազոտության նոր փուլին կմասնակցեն մարդիկ, ովքեր ապրում են քովիդ-վարակակրի հետ նույն տանը։ Հաջողության դեպքում այս թերապիան կարող է օգնել կանգնեցնել վիրուսը վաղ փուլում։ Հետազոտությանը […]
19:53 27.09.2021
Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական […]
12:19 27.09.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264695, երկրորդ դեղաչափ` 143840։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն […]
11:05 27.09.2021
Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, […]
21:53 26.09.2021
Ավստրալացի սննդաբան Մելիսա Մեյերը բացահայտել է յոթ կանոն, որոնց պետք է հետևել նիհարելու համար: Այդ մասին գրում է Body and Soul հրատարակությունը։ Քաշը կորցնելու և այնուհետև առողջ քաշ պահպանելու համար, Մեյերի կարծիքով, անհրաժեշտ է ճիշտ ուտելու սովորություն, այլ ոչ թե կարճաժամկետ դետոքս- դիետաներ, որոնք հակված են խիստ սահմանափակելու սննդի ամբողջ կատեգորիաների սպառումը և հանգեցնելու անհավասարակշիռ […]
21:18 26.09.2021
Գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում մասնակիցներին տասը շաբաթվա ընթացքում խնդրել են ուտել որոշակի ժամերի, որից հետո նրանց բաժանել են երկու խմբի:
20:30 26.09.2021
Ավստրալացի գիտնականներն առաջին անգամ են պարզել ճարպակալման և ինսուլինակայունության պատճառը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ նյութափոխանակության համակարգի օրգանի ավշային համակարգի դիսֆունկցիան հանգեցնում է շաքարախտի: Մարդու մարսողական համակարգի այս օրգանի շնորհիվ որովայնի խոռոչի օրգանները ամրացված են որովայնի ետևի պատին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են Մելբուռնի դեղագործական գիտությունների ինստիտուտի, Մոնաշի համալսարանի […]
20:01 26.09.2021
Հնդիկ սննդաբան Նենսի Դեհրան նշել է այն հիմնական սխալները, որոնք խանգարում են նիհարելիս: Նրա ցուցումները մեջբերում է The Indian Express- ը: Ըստ Դեհրայի՝ շատ մարդիկ, որոնք դիետայի ընթացքում որպես հիմնական սնունդ են ուտում աղցաններ, մոռանում են, թե որքան կալորիական է նրանց լցոնումը: Դիետոլոգը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել յուղի և լցոնման այլ բաղադրիչների քանակին, որպեսզի […]
19:30 26.09.2021
Կան ճարպային կուտակումները վերացնելու մի քանի մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հակացուցումները, ուժեղ և թույլ կողմերը: Այս մասին «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է կոսմետոլոգ Ինեսսա Օլիյնիչենկոն: Նա պարզաբանել է, որ խոսքը ներարկման լիպոլիտիկ մեզոթերապիայի, ապարատային կրիոլիպոլիզի և վիրահատական լիպոսակցիայի մասին է: Եթե ճարպի ծալքի հաստությունը չի գերազանցում երկու սանտիմետրը, իսկ ճարպային կուտակումների գոտիները տեղային […]