Գիտնականները պարզել են ճարպակալման և շաքարախտի առաջացման պատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC

Գիտնականները պարզել են ճարպակալման և շաքարախտի առաջացման պատճառները

20:30 26.09.2021

Ավստրալացի գիտնականներն առաջին անգամ են պարզել ճարպակալման և ինսուլինակայունության պատճառը: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ նյութափոխանակության համակարգի օրգանի ավշային համակարգի դիսֆունկցիան հանգեցնում է շաքարախտի: Մարդու մարսողական համակարգի այս օրգանի շնորհիվ որովայնի խոռոչի օրգանները ամրացված են որովայնի ետևի պատին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են Մելբուռնի դեղագործական գիտությունների ինստիտուտի, Մոնաշի համալսարանի գիտնականները, ինչպես նաև նրանց գործընկերները Մելբուռնի համալսարանից, Օքլենդի համալսարանից և Հարավային Ավստրալիայի համալսարանից:

«Այս ուսումնասիրության ընթացքում մենք առաջին անգամ կարողացանք պարզել կենսաբանական պատճառը, թե ինչու որովայնի շրջանում ճարպի կուտակումը փոխկապակցված է մետաբոլիկ հիվանդությունների ավելի բարձր տեմպերի հետ, ինչպիսիք են 2 -րդ տիպի շաքարախտը, քան մարմնի այլ մասերում ճարպի կուտակումը», – ասել է հետազոտության ղեկավարը:

Բացի այդ, փորձարարական ապացույցներ են ձեռք բերվել, որ այս ցիկլին միջամտելը՝ լիմֆատիկ դիսֆունկցիայի հետ կապված ուղիների արգելակմամբ, կարող է նոր բուժում լինել ինչպես ճարպակալման, այնպես էլ մետաբոլիկ հիվանդությունների դեպքում: Դա ապացուցվել է մկների վրա կատարված փորձերում: Երբ լաբորատոր մկներին ներարկվել է ցիկլոքսիգենազի COX-2 լիմֆատիկ արգելակիչ, կենդանիների մոտ կարգավորվել է մեզենտերիալ ավշային անոթների կառուցվածքը, քաշի ավելացումն արգելափակվել է, գլյուկոզայի անհանդուրժողականությունն ու հիպերինսուլինեմիան վերացվել են, այսինքն ՝ II տիպի շաքարային դիաբետին բնորոշ պայմաններ չեն նկատվել:

Գիտնականները մեծ հույսեր ունեն, որ այս դեղամիջոցը, անհրաժեշտ բոլոր կլինիկական փորձարկումների ավարտից հետո, կդառնա ճարպակալման և հարակից նյութափոխանակության հիվանդությունների բուժման նոր արդյունավետ միջոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP