TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Լիտվայում է

17:48 04.10.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Երկու երկրների գերատեսչությունների միջև գործակցությունն ամրապնդվել է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ: Փոխգործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը: Մասնավորապես` համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն […]

̰
Հայաստանում կատարվել է 517 047 պատվաստում

14:45 04.10.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք, 25 մահ

11:03 04.10.2021

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 13 860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Ունենք […]

̰
Չինաստանում կանխատեսում են նոր՝ «Х վիրուսի» ծագում և առաջարկում համատեղ պայքարի սկզբունք

09:35 04.10.2021

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն կարծում է, որ մարդկությունն ապագայում կբախվի նոր վիրուսի, և առաջարկել է դրա դեմ պայքարի նախապատրատության համար փոխգործակցության սկզբունք։ Ելույթ ունենալով միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումի շրջանակում՝ նա ասել է, որ ներկայում աշխարհը պայքարում է ոչ միայն կորոնավիրուսային պանդեմիայի, այլևս ինֆոդեմիայի դեմ, երբ ակտուալ տեղեկատվությունը միաձուլվել է ապատեղեկատվությանը։ Ապագայում […]

̰
Սննդաբանը խոսել է այն մթերքների մասին, որոնք օգնում են գլխացավերի դեպքում

23:02 03.10.2021

Ամերիկացի սննդաբան Քեթրին Բրուքինգը խոսել է այն մթերքների մասին, որոնք օգնում են հաղթահարել գլխացավը: Այդ մասին հայտնում է Eat This, Not That! – ը։ Ըստ փորձագետի՝ գիտնականները պարզել են, որ օմեգա -3 չհագեցած ճարպաթթուների օգտագործումը նվազեցնում է միգրենի նոպաների ինտենսիվությունն ու հաճախականությունը: Օմեգա -3 թթուների ամենապարզ և ամենաարդյունավետ աղբյուրը ձկան յուղն է, դա նաև առկա […]

̰
Սննդաբանը խոսել է քունը բարելավող սննդակարգի մասին

22:30 03.10.2021

Բրիտանացի սննդաբան Լոլա Բիգսը խոսել է քունը բարելավող սննդակարգի մասին: Նրա խորհուրդները մեջբերում է Daily Express- ը: Փորձագետի խոսքով ՝ սնունդը ի վիճակի է ազդել ցիրկադային ռիթմերի վրա՝ կենսաբանական գործընթացների ինտենսիվության տատանումներ, որոնք կապված են ցերեկվա և գիշերվա փոփոխության հետ: Քանի որ դրանք կարգավորվում են մելատոնին հորմոնով, որը սինթեզվում է տրիպտոֆան ամինաթթվից, տրիպտոֆանով սնունդ ուտելը […]

̰
Հիվանդները մնացել են առանց վիրահատության կարդիովիրաբույժից ակնոցի գողության պատճառով

21:29 03.10.2021

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կարդիովիրաբույժ Ստիվեն Ռունիից գողացել են անձնական հեռադիտակային ակնոցը, որը նա կրում էր սրտի վիրահատությունների ժամանակ, և նրան զրկել են աշխատելու ունակությունից, հաղորդում է The Birmingham Mail- ը: Անհայտ անձինք հիվանդանոցի մոտ կայանած Ռունիի մեքենայից գողացել են նրա ակնոցը: Բացի այդ, կորել է գոլֆի ծալվող սայլը, որը բժիշկը պահում էր մեքենայում: Գողացված […]

̰
Գիտնականները գտել են անհաս երեխաների մոտ սրտի հիվանդության վաղ ախտորոշման մեթոդ

14:27 03.10.2021

Ռուս գիտնականները մշակել են անհաս երեխաների մոտ սրտի պաթոլոգիաների ախտորոշման ծրագիր, որը կօգնի արագացնել երեխաների բուժումը: Այս մասին, TACC -ի փոխանցմամբ, գրում է Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի  մամուլի ծառայությունը: «Գիտնականները մշակել են հաշվողական մաթեմատիկայի մեթոդների վրա հիմնված ախտորոշիչ ալգորիթմ, որը կբացահայտի անհաս երեխաների սրտանոթային համակարգի պաթոլոգիաները և կկանխատեսի դրանց զարգացումը: Այն հիմնված է ռիսկի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 907 նոր դեպք

11:06 03.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 094 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 747 530 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 13 804 թեստավորում, որից հաստատվել է […]

̰
Սննդաբանն ասել է՝ որ հացն է օգտակար առողջության համար

23:42 02.10.2021

Ածխաջրերի պարունակությունը չպետք է լինի 100 գրամում 40-50 գրամից ավելի։

̰
Սպանախը կարող է օգնել կանխարգելել քաղցկեղը․ գիտնականներ

20:44 02.10.2021

Գիտնականներն իրենց փորձերն անցկացրել են առնետների վրա, ընդ որում այն առնետների, որոնք ադենոմատոզ պոլիպոզի գենետիկական հակում ունեն:

̰
Բացահայտվել է դառը վարունգի անսպասելի օգտակարությունը

20:15 02.10.2021

Բացի դառը վարունգից, բջիջների երիտասարդացմանը նպաստում են նաև այլ մթերքներ, ինչպես նաև սննդակարգը:

̰
Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստանյութերն արագ սպառվում են

19:51 02.10.2021

Թեստավորում կամ պարտադիր պատվաստում պահանջը, որն ուժի մեջ է  հոկտեմբերի 1-ից, որոշակի խնդիրներ է ստեղծել աշխատող քաղաքացիների շրջանում։ Վերջին 10 օրերին կրկնապատկվել է  դիմելիությունը  առաջնային բուժսպասարկման հաստատություններում: Պոլիկլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։ Ոչ միայն պատվաստվողների թիվն է ավելացել, նաև հիվանդության 4-րդ ալիքի ակտիվացմամբ պայմանավորված՝ թեստավորումների քանակը ։ Պոլիկլինիկաների իմունականխարգելման կաբինետների մոտ պատվաստման համար հերթեր են, քաղաքացիները  […]

̰
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 235 մլն-ը

19:24 02.10.2021

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում  հասել է 235 մլն 98 հազար 573-ի, մահացել է 4 մլն 806 հազար 207 մարդ, առողջացել՝ 211 մլն 851 հազար 653-ը: Կորոնավիրուսային հիվանդության  դեպքերի թվով դարձյալ առաջին տեղում է  ԱՄՆ-ն:  Վարակի տարածման սկզբից մինչև այս պահը ԱՄՆ-ում գրանցվել է  44 մլն 443 հազար 405 դեպք, մահերի թիվը կազմում է  718 հազար […]

̰
ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ԱՀԿ -ում Sputnik V- ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են

17:59 02.10.2021

ԱՀԿ-ի կողմից Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար բոլոր խոչընդոտները վերացված են, առկա են որոշ ադմինիստրատիվ գործընթացներ: Այս մասին, Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, րագրողներին ասել է  ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: Sputnik V պատվաստանյութը գրանցելու մասին Ռուսաստանի դիրքորոշումը լիովին հաշվի է առնվել: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ-ում պատվաստանյութերի գրանցումով, սստորագրի […]

̰
Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար․ ՀՎԿԱԿ

17:29 02.10.2021

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար: Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի դեսպանի հետ

14:14 02.10.2021

Աշխատանքային այցով այս օրերերին Բելգիայում է գտնվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ: Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին: Հայ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:59 02.10.2021

Հոկտեմբերի 1-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13315 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք

11:08 02.10.2021

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 783 դեպք, որոնցից 243 341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 733 726 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 9656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք: Ունենք 772 […]

̰
Գյումրիում անցկացվել է հայ և ռուս միկրովիրաբույժների համատեղ կոնֆերանս

21:00 01.10.2021

  Գյումրիում  միկրովիրաբուժության դասընթաց է անցկացվել, որին մասնակցել են վնասվածքաբան-օրթոպեդներ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի տարբեր բուժհաստատություններից: Իսկ դասախոսները Ռուսաստանի առաջատար միկրովիրավուժության կլինիկաների մասնագետներն են: 80 բժիշկ Գյումրիում քննարկել են դաստակի միկրովիրաբուժության զարգացման հեռանկարները: Թեման արդիական է  հետպատերազմյան  շրջանում։ Միկրովիրաբուժության կարիք ունեցող անձանց դիմելիությունն է ավելացել: «Որոշումը կայացվել է խոսել դաստակի վիրաբուժության մասին 44 օրյա պատերազմից […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Գյումրիի բուժհաստատություններ

20:51 01.10.2021

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը, Արմեն Նազարյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում: Պաշտոնյաները նախ այցելել են Գյումրու բժշկական կենտրոն, ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, ծննդօգնության բաժանմունքի շենքային պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ: Այնուհետև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ոլորտի պատասխանատուները ծանոթացել են հոգեբուժական օգնության կազմակերպմանը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կեցության […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստվածները կարող են լինել արյան դոնոր. պարզաբանում են մասնագետները

20:27 01.10.2021

Կարո՞ղ է արդյոք պատվաստված անձը դառնալ արյան դոնոր։ Քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան պարզաբանումներ են տալիս բժիշկ- մասնագետները ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։

̰
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ

19:43 01.10.2021

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարևորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը: Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակել և ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվել է COVID բուժման կենտրոնի

19:36 01.10.2021

«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքի վերաբացվելուց հետո, սեպտեմբերի 27-ից Covid  բուժման համար վերապրոֆիլավորվել  է նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Այս պահին արդեն մահճակալային ծանրաբեռնվածություն կա։  «Նախարարի հրամանով վերապրոֆիլավորվել ենք որպես կորոնավիրուսային  բաժանմունք, վերապրոֆիլավորվել ենք 100 մահճակալ հզորությամբ, այս պահին մահճակալային ֆոնդը գրեթե զբաղված է, 67 հիվանդ ունենք, նրանցից 15-ը՝ ծանր ընթացքով ,մյուսների վիճակը միջին ծանրության է»,- SHANTNEWS.am-ի […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին

17:14 01.10.2021

2021թ. սեպտեմբերի 30-ին Բրյուսելում տրվել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովին ներկա է գտնվել Բելգիայի Թագավորության Ն. Մ. թագուհի Մաթիլդը, ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարն իր […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք, 20 մահ

11:03 01.10.2021

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 11385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Ունենք 728 առողջացած, […]

̰
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ

20:40 30.09.2021

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա: Եվրոպական միության դեղորայքի կարգավորիչը հոկտեմբերի 4-ին կորոշի՝ հաստատի, թե ոչ «Pfizer» պատվաստանյութի լրացուցիչ դոզայի հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ դժվար թե հստակ հղում լինի կոնկրետ տարիքային խմբերին: Այն դեպքում, եթե Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը աջակցի երրորդ […]

̰
Արդյո՞ք պետք է պատվաստվի կորոնավիրուսով հիվանդացած անձը․ ՀՎԿԱԿ-ի պարզաբանումը

19:33 30.09.2021

Ապացուցողական բժշկության տվյալներով՝ դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և […]

̰
Հանրապետության պոլիկլինիկաներն ապահովվել են սեզոնային գրիպի քառավալենտ Vaksigrip պատվաստանյութով

18:38 30.09.2021

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն, այդ թվում սեզոնային գրիպը, ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290,000-ից 650,000 մարդ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գնահատման համաձայն տարեկան արձանագրվում է […]

̰
Blink-182-ի բաս կիթառահարը հաղթահարել է քաղցկեղը

15:53 30.09.2021

Ամերիկյան Blink-182 փանք-ռոք խմբի բաս կիթառահար և վոկալիստ Մարկ Հոփուսը Instagram-ում հրապարակել է, որ հաղթահարել է քաղցկեղը: «Ես հենց նոր այցելեցի իմ ուռուցքաբանին, ես ազատվել եմ քաղցկեղից»,- գրել է 49-ամյա երաժիշտը և հավելել, որ այժմ նրան պետք է հետազոտել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հոփուսը հիվանդության մասին խոսել է այս տարվա հունիսին, սակայն չի նշել […]

̰
BACK_TO_TOP