21:24 27.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Անահիտ Ավանեսյանը մարզպետարանում հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին:
«COVID-19-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի արձանագրվում։ Եթե չօգտագործենք համավարակի համար համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը ու չպատվաստվենք, ապա աշնանը կրկին կկանգնենք նոր խնդրի, գուցե նաև նոր ալիքի առջև»,- ասել է նախարարը` հավելելով, որ ճամփորդելու առումով պատվաստման հանգամանքը ևս կարևոր է, քանի որ շատ երկրներ արդեն իսկ դրել են այդ նախապայմանը:
Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել տեղի պայմաններին, հետաքրքրվել պատվաստման գործընթացով, ինչպես նաև պատասխանել աշխատակիցների հարցերին:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի ԲԿ պոլիկլինիկա, զրուցել բուժաշխատողների հետ, ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել մարզում պատվաստումների ընթացքին:
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...