Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2500 մարդ․ գյուղական համայնքների համար գործում է շրջիկ ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2500 մարդ․ գյուղական համայնքների համար գործում է շրջիկ ծառայություն

18:20 25.05.2021

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումների մեկնարկից մինչ օրս պատվաստվել է 2500 քաղաքացի։ Առաջնային բուժսպասարկման օղակներում նկատվում է դիմելիության ակտիվացում։ Պատվաստումներն իրականացվում են պոլիկլինիկաներում նաև շաբաթ և կիրակի օրերին, գործում է  նաև շարժական կայանը: Պատվաստվում են նաև աշխատանքային կոլեկտիվները, որոնք ամենօրյա և անմիջական շփման մեջ են։ Պոլիկլինիկաների բուժանձնակազմերն արդեն ստանում են պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը:

«Օրական միջինը մենք ունենում ենք 150-200 պատվաստում, այսինքն՝ այս վերջին ժամանակաշրջանում բարձրացել է պատվաստումային ընդգրկվածությունը, արդյունքում՝ մենք ունենում ենք ավելի ու ավելի շատ պատվաստվողներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնյա Ոսկանյանը։

Գյումրիի կենտրոնական հրապարակում ամեն օր գործում է շարժական կայան, կիրառվում է նաև շրջիկ պատվաստման ծառայությունը:

«Գյուղերից դիմել են և փորձում են տեղում իրենց պատվաստումները ստանան, այսինքն՝ գյուղերի բնակչությունը իրենք են նույնիսկ ցանկություն հայտնել, որ եթե հնարավոր է, մենք արտագնա շրջիկ մեքենաներով իրականացնենք պատվաստումներ գյուղերում»,- նշել է Սոնյա Ոսկանյանը։

Հայաստանում կիրառվող բոլոր երեք պատվաստանյութերն էլ ըստ իմունոլոգների արդյունավետ են ու դրական ազդեցություն են թողնում վիրուսի շրջանառվող բոլոր շտամների վրա՝ բարձրացնելով  դիմադրողականությունը: Մինչ օրս հետպատվաստումային բարդություններով հիվանդանոցներ դիմած քաղաքացիներ չեն ունեցել։

«Պատվաստումները էֆեկտիվ են այնքանով, որ մարդուն պաշտպանում է հիվանդանալուց, մարդը կարող է չհիվանդանալ կամ եթե նույնիսկ հիվանդանա, թեթև ընթացք կունենա, չի ծանրանա վիճակը և ընդհանրապես կբացառվեն մահվան դեպքերը»,- նշել է Սոնյա Ոսկանյանը։

Պատվաստված բոլոր քաղաքացիների տվյալները մուտքագրվում է ընդհանուր համակարգ, ստեղծվել է նաև բջջային հավելված, որը հատկապես կիրառելի է երկրից դուրս մեկնող քաղաքացիների համար: Հավելվածում մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում ստացած պատվաստումների ու պատվաստանյութի տեսակի մասին:

Պատվաստումներին զուգահեռ Շիրակի մարզում նվազել են կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ու պոլիկլինիկաների դիմելիությունը: Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է հակահամաճարակային կանոնների պահպանումը շարունակել։ Հունիսից մարզում կսկսվեն ուսուցիչների և դպրոցների աշխատակիցների համընդհանուր պատվաստումները:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

10:00 27.06.2025

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP