19:30 20.01.2021
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից COVID բուժման կենտրոնից վերադարձել է իր պրոֆիլին՝ ինֆեկցիոն ծառայություններ մատուցող բուժհաստատության։ Բուն պրոֆիլին վերադառնալը պայմանավորված է COVID-19 բուժում ստացող հիվանդների թվի նվազումով և կենտրոնի թերբեռնվածությամբ։ COVID բաժանմունքների մասնաշենքերն այս պահին դատարկ են։ Բուժքույրերն ու բժիշկներն աշխատում են առանց պաշտպանիչ արտահագուստների։
«Դեկտեմբերից արդեն հիվանդացության թիվը բավականին նվազեց, դրա համար COVID հիվանդության բուժումը հիմա կենտրոնացրել են ավելի շատ մայրաքաղաքում, դրա համար մարզային COVID կենտրոնները սկսեցին փակվել և անցնել իրենց նախկին աշխատանքներին»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Հեղինե Հունանյանը։
Ինֆեկցիոն հիվանդանոցն առողջապահության նախարարությունից իրավունք է ստացել վերադառնալ բուն գործառույթներին։ Ստացիոնար և ամբուլատոր բուժման նպատակով սկսվել են ինֆեկցիոն ու վիրուսային ախտանշաններով հիվանդների բուժումը։
«Արդեն երկու օր է սկսվել է հիվանդների հոսքը, դիմում են տարբեր հիվանդություններով՝ շնչառական վարակներով, սեզոնային ինֆեկցիաներով, աղիքային ինֆեկցիաներով։ Իհարկե, դեռևս հիվանդանոցը թերբեռնված է, սակայն առաջիկայում սպասվում է քաղաքացիների հոսք»,- նշել է բժիշկ-վարակաբանը։
Ստացիոնար հիվանդներ այժմ միայն մեծահասակների բաժանմունքում ունեն: Որպես COVID կենտրոն հիվանդանոցն աշխատում էր 102 մահճակալով, իսկ որպես ինֆեկցիոն հիվանդությունների բուժման պրոֆիլի կենտրոն կգործի 50 մահճակալով: Թթվածնային սարքավորումներով հագեցած հիվանդասենյակները նախատեսել են սեզոնային ծանր թոքաբորբով հիվանդների համար:
Մինչ այս ինֆեկցիոն ու վիրուսային ախտանշաններով պացիենտներն ամբուլատոր բուժում են ստացել պոլիկլինիկաներում, իսկ ծանր դեպքերում հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոնում, թեև նեղ մասնագիտական բուժօգնություն չեն ստացել։
Նախորդ տարի կորոնավիրուսի առաջին ալիքն հաղթահարելուց հետո հիվանդանոցը մեկ անգամ վերապրոֆիլավորվել էր, սակայն մեկ ամիս չանցած կրկին վերածվել COVID կենտրոնի։ Այժմ դադարեցնելու հետևանքով ֆինանսավորման ծավալներն են կրճատվել, հաստիքացուցակները ևս՝ մի քանի նեղ մասնագետների աշխատանքային պայմանագրերը խզվել են։
Հիվանդանոցն այս ընթացքում նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում չի կատարելու, միայն սուր շնչառական հիվանդություններով ու այլ ինֆեկցիաներով դիմած քաղաքացիների արյան նմուշառումների լաբորատոր հետազոտություն են իրականացնելու։
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...