Նիկոլ Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Նիկոլ Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

13:06 19.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար:

«Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումները եղել են մարդակենտրոն, այսինքն՝ նպատակը եղել է մարդկանց մատուցվող առողջապահական ծառայությունների որակի և շրջանակի ընդլայնումը և մենք այդտեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է, որ 2020 թվականը հատկապես առողջապահության ոլորտի համար մեծ փորձությունների տարի է եղել՝ պայմանավորված կորոնավիրուսով և պատերազմով:

«Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք:

Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ՝ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով ունենք կառավարելի իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործադիրն այն կկարողանա պահպանել:

«Իհարկե, հաջորդ շատ ավելի դաժան փորձությունը պատերազմն էր և շարունակում է այդպես լինել: Մենք հիմա նաև, ցավոք, մարմինների նույնականացման խնդիր ունենք, ինչ-որ առումով այդտեղ էլ որոշակի բարդություններ ունեինք, բայց հիմա կրկին կարող ենք գոհունակությամբ նշել, որ այդ աշխատանքը նույնպես շատ ընդունելի տեմպեր է ստացել»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի նշանակմանը՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ նա այս ընթացքում զբաղեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այսինքն՝ եղել է թիմի անդամ:

«Ոչ միայն նա, այլ նաև նախարարի մյուս տեղակալները, որոնք տարբեր ժամանակներում են նշանակվել, ըստ էության գործել են որպես մի թիմ: Տեղի ունեցող փոփոխությունը հետևյալ իմաստն ունի, որ մենք շարունակում ենք վստահել այդ թիմին ու տվյալ դեպքում տիկին Ավանեսյանը կգլխավորի այն: Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե, պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացիոնալ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»,- ասել է վարչապետը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին 2018 թվականի մայիսին առողջապահության նախարարի և ընդհանուր ոլորտի կառավարումն իրեն վստահելու համար:

«Ինչպես Դուք նշեցիք՝ մենք բավականին տարբեր ուղղություններով՝ և՛ բովանդակային, և՛ շրջանակային փոփոխություններ ենք փորձել իրականացնել: Այդ իմաստով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և ընդհանրապես կառավարությանը՝ մեր առաջարկները մեծամասամբ ընդունելու համար: Մարդակենտրոն մոտեցումները, որոնք հիմնականում ծնվում էին կամ այս սրահում, կամ աշխատակազմում, իրականություն էին դառնում ու մեր բնակչությունը դրանից օգտվում էր՝ ստանալով բարձրորակ, ավելի որակյալ բուժօգնություն՝ ավելի լայն շրջանակներով: Նրանք հազարավոր մեր քաղաքացիներն են՝ սկսած երեխաներից, վերջացրած ամենատարեցներով ու ես վստահ եմ, որ այս աշխատակազմը, այս թիմը նոր նախարարի գլխավորությամբ նույն տրամաբանությամբ և միգուցե ավելի լավ, ինչում ուրախ կլինեմ, կշարունակի այդ ճանապարհը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ նախկին նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՆ աշխատակազմին և նշել, որ նա հաճախ ամիսների ընթացքում գիշերել է աշխատավայրում:

«Դրա շնորհիվ է, որ այո, սկզբում շատ քննադատվելով, բայց, այնուամենայնիվ, ունենք կառավարելի վիճակ: Եվ եթե հիշում եք, այն տերմինը, որ մենք օգտագործում էինք՝ ապրել կորոնավիրուսի հետ, փաստացի իրականություն է դարձել: Այո, մենք ունենք տնտեսական սահմանափակումներ, վերջում էլ շատ բաներ մեղմեցինք: Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արսեն Թորոսյանին՝ 2018-ին գերատեսչության թիմում իրեն ընդգրկելու և միասին այս ճանապարհն անցնելու համար: 

«Վերջին 2.5 տարիները եղել են սկզբից ակտիվ ռեֆորմների, այնուհետև լուրջ մարտահրավերների տարիներ, որոնք և՛ մեր թիմը, և՛ ողջ առողջապահական համակարգը կարելի է ասել կոփել է, դարձրել ավելի կուռ, միասնական, նվիրված գործին: Մենք ականատես ենք եղել, թե կորոնավիրուսով պայմանավորված, և թե պատերազմի ընթացքում ինչպես էր ողջ առողջապահական համակարգը միասնական ուժերով երկու ճակատով պայքարում մեր քաղաքացիների առողջության համար: Պարոն վարչապետ, վստահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելով ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք»,- նշել է նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետը հավելել է. «Իհարկե ճիշտ նշվեց, բայց մյուս կողմից չեմ ուզում հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե մենք առողջապահական համակարգի գործունեությունը համարում ենք անթերի, իհարկե շատ խնդիրներ կան, որոնք լուծված չեն և պետք է լուծվեն: Մեր առողջապահական համակարգի գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է մեր պատկերացրածից ու երազածից, և, իհարկե, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ հատկապես ճգնաժամային 2020 թվականին առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջև դրված խնդիրները, մենք ցավոտ պրոբլեմ ունեինք կապված մարմինների նույնականացման հետ, ԴՆԹ անալիզների հետ, բայց հիմա ինչպես և նախարարը նշել էր, խոստացված ժամկետում երկրորդ սարքը ներմուծվեց և սկսեց աշխատել: Այդ առումով նույնպես հիմա կառավարելիության բոլորովին նոր մակարդակ ունենք:

Տիկին Ավանեսյան հաջողություն եմ մաղթում Ձեզ և ներկաներին: Հույս ունեմ, որ այն բարեփոխումների տեմպը, որ կա առողջապահական համակարգում, առնվազն կպահպանվի և մի բան էլ կմեծանա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP