19:58 18.01.2021
Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է։ Անդամահատված և վիրավորում ստացած քաղաքացիներին ու զինվորներին պետական միջոցներով սայլակներ, հենակներ ու քայլակներ կտրամադրվեն առանց հաշմանդամության խմբի որոշման գործընթացն ավարտելու։ Նույն ընթացակարգով կիրականացվեն նաև պրոթեզավորումները։
Արմեն Միրզոյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է, մի քանի շաբաթ է բուժում է ստանում Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Հորաթաղի զորամասի ժամկետային զինծառայող է։ Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։ Թեժ մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է արկի պայթյունից, կորցրել աջ ոտքը։
Վիրահատությունից հետո Արմենը տեղաշարժվել է սայլակի օգնությամբ, հետո՝ հենակներով։ Մեկ շաբաթ առաջ ոտքի պրոթեզավորում է կատարվել, այժմ մասնագետների օգնությամբ սովորում է հարմարվել պրոթեզին ու քայլել։
Արմենի պրոթեզը բուժամարզական է, ծալվելու և այլ ֆունկցիաներ կատարելու հնարավորություն չունի։ Մասնագետների օգնությամբ փորձում է մարմնի հավասարակշռությունը կառավարել, որից հետո կանցնի նոր բազմաֆունկցիոնալ պրոթեզի։
«Մի քանի օրից կմեկնեմ մայրաքաղաք գրանցվելու, փետրվարին նոր պրոթեզները կլինեն Հայաստանում, իմ պրոթեզը կփոխարինեն ավելի բազմաֆունկցիոնալով։ Դա, այսպես ասած, «խելացի» պրոթեզ է, աշխատում է ներվերի հետ, ինչ-որ այդ պահին թելադրեց իմ ուղեղը, այդպես էլ կաշխատի»,- նշում է Արմենը:
Վիրավորում ստացած զինծառայողներից շատերն արդեն վերականգնողական կենտրոն են գալիս քայլելու և տեղաշարժվելու համար նախատեսված աջակցող միջոցներով։
«Աջակցող միջոցները տրամադրվելու են ավելի պարզեցված ընթացակարգով: Բուժատեխնիկական հանձնաժողովը տեղում կգնահատի քաղաքացու կարիքները և պետական հավաստագրով եռօրյա ժամկետում կտրամադրվեն անհրաժեշտ աջակցող միջոցները՝ սայլակներ, հենակներ ու քայլակներ: Անձը իր նախընտրությամբ, իրեն հարմար վայրից, իր կարիքին համապատասխան աջակցող միջոցները կստանա»,- SHANTNEWS.am-ին նոր պարզեցված կարգի վերաբերյալ պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Հայկ Մկրտչյանը:
Մինչ այս պետական հավաստագրով սայլակներ ու քայլակներ տրամադրում էր պետական գնումներով ընտրված մեկ կազմակերպություն, այժմ՝ քաղաքացիներն իրենց ընտրությամբ, կարող են աջակցող միջոցներ ստանալ իրենց բնակավայրում գտնվող կազմակերպություններից։
«Եթե զինծառայողները կամ քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ մեկ այլ բուժհաստատությունում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ բուժատեխնիկական հանձնաժողովին, ապա նրանց հետ կապ հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում կազմակերպվում է այցելություն անձի գտնվելու վայր»,- նշել է Հայկ Մկրտչյանը:
Պետական հավաստագրերով տրամադրվող սայլակների, հենակների ու քայլակների դեպքում սահմանված է որոշակի արժեք, որը գերազանցելու դեպքում սարքը քաղաքացուն կտրամադրվի համավճարի տարբերակով։
Աջակցող սարքեր են համարվում նաև պրոթեզները։ Կախված անդամահատման աստիճանից՝ պետական միջոցներով պատրաստման և տրամադրման արժեքները տարբեր են։
Հունվարի 8-ից մինչ օրս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատերազմում վիրավորում ստացած 284 քաղաքացիների տրամադրել է աջակցող սարքեր, դրանցից 20-ը եղել են պրոթեզներ և օրթեզներ։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...