TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 1861-ով, գրանցվել է մահվան 27 դեպք

11:02 11.11.2020

Նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2927 նոր դեպք

11:24 10.11.2020

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2927 նոր դեպք։ Նոր դեպքերից 1033-ը գրանցվել է Թբիլիսիում։ Այս մասին կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույց ժամանակ ասել է միջգերատեսչական համակարգման խորհրդի գործադիր շտաբի պետ Ալեքսանդր Խոջևանիշվիլին: Նրա հայտարարությամբ`թեստերի քանակն աճում է, ներառյալ հակամարմինների հետազոտությունը, համապատասխանաբար, հաստատված դեպքերը հայտնաբերվում են ինչպես PCR, այնպես էլ հակամարմինների թեստերով: Վարակի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1221 նոր դեպք, 29 մահ

10:54 10.11.2020

Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած և մահվան 29 դեպք: […]

̰
̰
Արսեն Թորոսյանն այցելել է «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն»

21:28 09.11.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղ և գործադիր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայի տարածքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարին են ներկայացվել կորոնավիրուսային հիվանդության վերահսկման, ինչպես նաև նմուշառման գործընթացի, հետազոտությունների կազմակերպման աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մանրամասնելով աշխատանքների ընթացքը` Արտավազդ Վանյանն ընդգծել […]

̰
ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի տարբեր սերիաների հետկանչի մասին․ 6 տնտեսավարողի տրվել է հետկանչի կարգադրագիր

21:20 09.11.2020

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․  նոյեմբերի 6-ի թիվ 0405191020 փորձագիտական եզրակացությունը։ Համաձայն դրա՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ, բացակայել են ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները […]

̰
Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը

16:04 09.11.2020

Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել. Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- (4-րդ բացասական): Անհրաժեշտ ու կարևոր են […]

̰
Համավարակը դուրս է եկել արտակարգ իրավիճակի սահմաններից. ԱՀԿ ղեկավար

15:55 09.11.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման մասին: «Մենք պարտավորվում ենք պաշտպանել մարդկանց առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակներում, բայց COVID-19 համավարակն անցել է պարզապես արտակարգ իրավիճակի սահմաններից»,- ասել է նա Առողջապահության համաշխարհային 73-րդ ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ համավարակը բացասաբար է […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները շարունակվում են

15:48 09.11.2020

Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է յուրաքանչյուր պետության համար: Միանշանակ է, որ մարդկային ռեսուրսները կարևոր դերակատարություն ունեն համավարակի դեմ պայքարում: Ուստի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» շարունակում է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները՝ նպատակ ունենալով բարելավելու բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները COVID-19-ի վերաբերյալ: Դասընթացներն իրականացվում են հետևյալ  թեմաներով՝ «Արտահիվանդանոցային պայմաններում СOVID-19 դրական հիվանդների բուժում»՝ նախատեսված է […]

̰
Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվեք․ ԱՆ

14:46 09.11.2020

Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը: Առողջապահական համակարգի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք, 21 մահ

11:01 09.11.2020

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և մահվան 21 դեպք: […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ դիմակ է կրել

17:40 08.11.2020

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին անցյալ շաբաթ Վեստմինսթերյան աբբայությունում կարճատև արարողությանը մասնակցելու ժամանակ կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ հանրության առջև դիմակով է հանդես եկել, հայտնում է EURONEWS-ը: Թեպետ վերջին մի քանի ամիսների ընթացքում 94-ամյա միապետը մի քանի առիթներով երևացել է հասարակության մեջ, բայց դիմակ չի կրել: Միջոցառման ժամանակ նա կրել է սպիտակ եզրեր ունեցող սև դիմակ:  

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք, ունենք 921 առողջացած

10:55 08.11.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն` առողջացած, 1559-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք […]

̰
Մրգեր, որոնք կօգնեն վերականգնվել COVID-19-ից հետո

21:41 07.11.2020

Ղրիմի Դաշնային համալսարանի բժշկական ակադեմիայի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դոցենտ սննդաբան Իրինա Սուխարևան նշել է սեզոնային մրգերը և հատապտուղները, որոնք կօգնեն վերականգնվել կորոնավիրուսից հետո, կամ կանխել հիվանդությունը: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին, քանի որ բացի COVID-19- ից այժմ կան սեզոնային այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գրիպը և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները: Սեզոնային բանջարեղենում և […]

̰
ԱԱՏՄ-ն հայտնում է «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին

21:03 07.11.2020

«Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։ Այս մասին հաղորդում են ԱԱՏՄ-ից։ Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների […]

̰
Ֆրանսիան օգնություն կտրամադրի Հայաստանի առողջապահական համակարգին․Ջոնաթան Լաքոտ

19:26 07.11.2020

Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համատեքստում  Ֆրանսիան շտապ բժշկական օգնություն է տրամադրում  Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին։Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը հայտնել է , որՀայաստան են այցելելու  օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտներում  մասնագիտացած վիրաբույժներ։Բացի այս առաքելությունից , Ֆրանսիան բժշկական սարքավորումների և դեղորայք կուղարկի Հայաստան։ «Այս օգնությունը ցույց է տալիս […]

̰
Վրաստանում ատամնաբույժները կարող են ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում

14:03 07.11.2020

«Վրաստանը քննարկում է ատամնաբույժներ ներգրավելու հնարավորությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,-հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքերով՝ վարակված քաղաքացիների թվի հետ մեկտեղ՝ աճում է նաև  վարակված բուժաշխատողների թիվը: Միայն վերջին օրվա ընթացքում  183 բժիշկ հիվանդացել է վիրուսով: Վրաստանում հայտարարվել է բժշկական անձնակազմի մոբիլիզացման մասին: Արդեն ներգրավվել են բժշկական համալսարանների […]

̰
Ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում

13:44 07.11.2020

Ուշ երեկոյան  կատարվում են ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող կազմակերպություններում: «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։ <Երեւանի Մուրատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք

12:05 07.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք: Այս մասին փոխանցում է վրացական Առաջին ալիքը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 54 852 դեպք: Ապաքինվել է ևս 2 754 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 39 773: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 441: Վարակակիրներից 4670 -ը բուժում է ստանում հիվանդանոցում։

̰
Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով

11:41 07.11.2020

Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ՝ հիմնականում պայմանավորված մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի և ճարպերի, շաքարի և շաքարավազի ՝ 0.9-9.8% գնաճով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20.2%, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, 27 մահ

11:02 07.11.2020

Նոյեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63258-ն` առողջացած, 1533-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 434026 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5339 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2476 նոր դեպք: Ունենք 1476 առողջացած և 27 մահվան դեպք։ […]

̰
Ոչ մի հիվանդանոց ու բժիշկ չի դիմանա, եթե կանոնները չպահվեն. վրացի վարակաբան

09:44 07.11.2020

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առղջության կենտրոնի փոխտնրօրեն Պաատա Իմնաձեն զգուշացրել է հանրությանը, որ ոչ մի համակարգ, բժիշկ կամ հվանդանոց չի կարող դիմակայել, եթե բոլորը վարակվեն կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդում է «Ալիք մեդիան»: «Երբ ես ինչ-որ բան եմ ասում, ես պատասխանատու եմ խոսքերիս համար։ Ես սա մի անգամ ասել եմ գարնանը, մի անգամ՝ աշնանը։ Սա […]

̰
Դալայ Լաման հայտարարել է աշխարհում հիվանդության դարաշրջանի մեկնարկի մասին և արիության կոչ արել

23:55 06.11.2020

Դալայ-լաման «ՌԻԱ Նովոստիին» պատմել է աշխարհում հիվանդությունների դարաշրջանի մասին, բայց կոչ է արել գիտնականներին, բժիշկներին և բոլոր մարդկանց պահպանել արիությունը ներկայիս COVID-19 համաճարակի դեմ պայքարում։ Նա շեշտել է, որ գիտնականներն ու բժիշկներն անհավանական ջանքեր են գործադրում այս համաճարակը կանգնեցնելու, հիվանդների թիվը կրճատելու համար: Հնդկաստանում, որտեղ ապրում է Դալայ Լաման, և աշխարհի այլ երկրներում և տարածաշրջաններում […]

̰
Արյունատվության գործընթացն այսօր ավարտվել է. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն

17:18 06.11.2020

Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր արյունատվության գործընթացն ավարտվել է: Նշենք, որ կարող եք մոտենալ վաղը՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 12:00: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»:

̰
ԱՀԿ-ն հորդորել է երկրներին պատրաստվել նոր համավարակի

16:28 06.11.2020

Աշխարհը պետք է նախապատրաստվի նոր համավարակի, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ն: Ինչպես նշված է կազմակերպության՝ համաշխարհային հանրությանն ուղղված կոչում, անհրաժեշտ է «պատրաստվել նոր համավարակի արդեն այսօր»: «Մենք վերջին մեկ տարվա ընթացքում տեսել ենք, որ արտակարգ իրավիճակներին պատրաստման ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացել են արագորեն գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը զսպելու և վերահսկելու համար»,- նշել են կազմակերպությունից: […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հրաժարականի մասին հրապարակումը

15:09 06.11.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է բրիտանական The Sun-ի հրապարակումն այն մասին, որ ՌԴ ղեկավարը պատրաստվում է պաշտոնաթող լինել առողջական խնդիրների պատճառով: Պեսկովը հավաստիացրել է, որ Վլադիմիր Պուտինը նման ծրագրեր չունի, ինչպես նաև՝ առողջական խնդիրներ, հայտնում է ТАСС-ը: «Ոչ»,- ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը պատրաստվում է հրաժարական […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2210 նոր դեպք, 30 մահ

11:03 06.11.2020

Նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք: […]

̰
Շտապ արյուն է անհրաժեշտ․ Արյան բանկ

11:02 06.11.2020

Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00: Հեռ. 010-28-38-23»։

̰
«Կլինի ավելի վատ». Վրաստանի վարչապետը նախազգուշացրել է երկրում համավարակի նոր բռնկման մասին

18:31 05.11.2020

Ինքնամեկուսացման մեջ գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առցանց խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: «Նույնիսկ ավելի վատ կլինի»,- ասել է նա` անդրադառնալով երկրի համաճարակային իրավիճակին: Վարչապետի մտահոգությունը կապված է երկրի համաճարակային իրավիճակի հետ, երբ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է 2401 նոր դեպք: Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի […]

̰
Փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում

17:49 05.11.2020

ՀՀ ԱԳ նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխությունների վերաբերյալ. 2020թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։ Ըստ վերոնշյալ որոշման` Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության […]

̰
BACK_TO_TOP