TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+30.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 7-ից Լեհաստանը փակում է ոչ պարենային խանութներն ու մշակութային հաստատությունները

17:32 05.11.2020

Լեհաստանի իշխանությունները որոշել են փակել ոչ պարենային ապրանքների խանութները առևտրի կենտրոններում և բոլոր մշակութային հաստատություններում ՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիչկին: «Մշակութային բոլոր հաստատությունները ՝ թատրոններ, կինոթատրոններ, պատկերասրահներ ժամանակավորապես կփակվեն։ Մենք ցանկանում ենք սահմանափակել տեղաշարժն ու շփումները, սրանք են արդյունավետ միջոցները»,- ասել է վարչապետ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Դանիայում բոլոր ջրաքիսները կոչնչացվեն

16:00 05.11.2020

Մուտացվող վիրուս ունեցող ջրաքիսները կարող են սպառնալիք դառնալ նոր վարակի տարածման դեմ պայքարում: Ներկայումս 12 մարդ վարակվել է մուտացված վիրուսով: Նրանք ունեն հակամարմիններ կազմելու թուլացած ունակություն, ինչը կարող է խնդիր առաջացնել կորոնավիրուսի պատվաստանյութ օգտագործելիս: «Դանիայում բոլոր ջրաքիսերը պետք է ոչնչացվեն: Դուք կորցնում եք կյանքի աշխատանքը, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Սա սև օր է ինձ համար […]

̰
Ստուգայցեր Կոտայքի բժշկական հաստատություններում. ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

15:46 05.11.2020

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները Կոտայքի մարզի ամբուլատոր ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված` կորոնավիրուսի կանխարգելման սանիտարահամաճարակային նորմերի պահանջների պահպանումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Վարչական ստուգայցների արդյունքում արձանագրվել են խախտումներ` կապված բժշկական գործիքների ախտահանման և մանրէազերծման գործընթացի և բժշկական թափոնների անվտանգ գործածության պայմանների հետ։ Կիրականացվի համապատասխան վարչարարություն։

̰
Մարտական գործողություններին մասնակցած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար․ ԱՆ

14:40 05.11.2020

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:

̰
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում

12:17 05.11.2020

Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այժմ բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։ «Սասուն Միքայելյանը գտնվում է հետվիրահատական, վերականգնողական փուլում, այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- այս մասին Shantnews.am-ին փոխանցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2413 նոր դեպք, 28 մահ

11:01 05.11.2020

Նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած և 28 մահվան դեպք: […]

̰
Ավստրալիայում աղջիկը մահացել է պլանշետը շատ հաճախ օգտագործելու պատճառով

23:56 04.11.2020

Նոպաներից տառապող Ավստրալիայի տասներեք տարեկան բնակչուհուն դուրս են գրել հիվանդանոցից, որից հետո նա վերադարձել է տուն ու մեկ շաբաթ անց մահացել, հայտնում է Mirror- ը: Վերջին երեք տարիներին աղջիկը տառապել է «մինի նոպաներից», որոնց ընթացքում աչքերի բիբերը բարձրացել են վերև ու գլուխը ցնցվել է: Նրա մայրը բազմիցս դիմել է մասնագետների, բայց նրանք հավաստիացրել են, որ […]

̰
Մարադոնան ուղեղի վիրահատության է ենթարկվել

14:54 04.11.2020

Ֆուտբոլի լեգենդ արգենտինացի Դիեգո Մարադոնան ուղեղի վիրահատության է ենթարկվել, հայտնում է Clarin-ը: Նախկին ֆուտբոլիստին հաջողությամբ վիրահատել են Օլիվոս քաղաքի կլինիկայում՝ սուբդուրալ հեմատոմայի հայտնվելուց հետո: Վիրահատությունը տևել է 1,5 ժամ: Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն ասել է, որ հոսպիտալացումը հրատապ չի եղել: Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ավագի մոտ հեմատոման հայտնաբերվել է տոմոգրաֆիայի ժամանակ: Արյան զեղման պատճառ […]

̰
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի մի կին

14:04 04.11.2020

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։ Այս մասին հաղորդում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։ Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որը, ըստ նրա, դուրս […]

̰
Քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային համաճարակային իրավիճակին վերաբերող հարցեր

11:41 04.11.2020

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակին վերաբերող հարցերը, տարբեր առաջարկներ են արվել վարակի շարունակաբար գրանցվող ցուցանիշների կտրուկ աճը կանխարգելող, ինչպես նաև կոնտակտավորների հայտնաբերման […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2374 նոր դեպք, 35 մահ

11:02 04.11.2020

Նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 97150 դեպք, որոնցից 58811-ն` առողջացած, 1448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 36502 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 418080 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2374 նոր դեպք: Ունենք 1212 առողջացած և մահվան 35 դեպք: […]

̰
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել

22:32 03.11.2020

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին տեղեկացրին ԱԻՊԾ-ից։ «Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»:

̰
Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է. առողջապահության նախարարի խորհրդական

16:03 03.11.2020

Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է!!! Այս օրերին, երբ ամեն վայրկյանը կարևոր է վիրավոր զինվորների կյանքի համար, սանավիացիան համալրեցինք ևս մեկ ուղղաթիռով: Այս մասին գրառում է արել առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 1328-ով, գրանցվել է 22 մահ

11:02 03.11.2020

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Ունենք 1133 առողջացած և մահվան 22 դեպք: […]

̰
Վրաստանի վարչապետ Գախարիայից հետո ինքնամեկուսացել են վարչակազմի ղեկավարը և էկոնոմիկայի նախարարը

19:15 02.11.2020

Վարչապետ Գախարիայի ինքնամեկուսացումից հետո հայտնի է դարձել, որ նրա անվտանգության աշխատակցի մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Դրանից հետո կառավարության ղեկավարը հայտարարել է, որ գնում է ինքնամեկուսացման և կաշխատի հեռավար: Այսօր նրա օրինակին են հետևել նաև կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Սեպտեմբերից Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Եթե ​​համաճարակի առաջին […]

̰
ՉԺՀ-ն ՌԴ-ին շնորհակալություն է հայտնել COVID-19-ի պատճառով քննադատության ֆոնին աջակցության համար

17:24 02.11.2020

Չինաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին COVID-19-ի պատճառով Պեկինի հասցեին հնչած քննադատության ֆոնին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՉԺՀ-ի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի ներկայացուցիչ Լի Չժանշուն: «Չինաստանը և Ռուսաստանը ակտիվորեն առաջ են մղում միջազգային հակահամաճարակային համագործակցությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման ուղղությամբ: Մենք միասին աջակցում […]

̰
Էկոցիդի վտանգ Հարավային Կովկասում. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամի ահազանգը

16:45 02.11.2020

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է եկել կոչով. «Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է մինչ այսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է […]

̰
ԱՀԿ-ն փաստաթղթեր է ստացել կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ

15:46 02.11.2020

ԱՀԿ քարտուղարությունը փաստաթղթեր է ստացել կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ ՄԱԿ-ի օպերատիվ գործունեության և միջազգային զարգացման աջակցության հարցերով բաժանմունքի պետ Գրիգորի Ուստինովը: «Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է իր դուրս գալու մասին, դրան պետք է հետևեն որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, այդ մասին հայտարարվել է, և ԱՀԿ քարտուղարությունը ստացել է համապատասխան գրառումներ և […]

̰
ՀՕՖ-ի աջակցությամբ ձեռք կբերվեն ռեագենտներ

14:41 02.11.2020

Արձագանքելով առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար […]

̰
Առաջնագծում կրակը չի մարում, թիկունքում` համաճարակը

13:32 02.11.2020

«Մարդիկ այս պահին ուղղակի հերթի մեջ` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում սպասում են, որպեսզի մահճակալ ազատվի և իրենք կարողանան տեղափոխվել և իրենց բուժումը շարունակել բժշկական կենտրոնում»,- ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակին է անդրադարձել առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

̰
ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել

13:00 02.11.2020

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է․ «ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։ ✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ ✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը […]

̰
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհն է դարձել ավելի քան 400 լրագրող

12:56 02.11.2020

Ամբողջ աշխարհում ավելի քան 400 լրագրող դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովին: «Անպատժելի մնաց միայն տխրահռչակ կորոնավիրուսը, որից զոհ գնաց մեր ավելի քան 400 գործընկեր: Եվ այս վիրուսը լուրջ հարված հասցրեց ամբողջ մեդիաարդյունաբերությանը ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում», – […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1194 նոր դեպք, 28 մահ

11:00 02.11.2020

Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Ունենք 639 առողջացած և 28 մահվան դեպք: […]

̰
Հետազոտողները հայտնաբերել են վիտամին A- ի` ճարպն այրող հատկությունը

23:21 01.11.2020

Վիեննայի բժշկական համալսարանը պարզել է, որ վիտամին A- ն օժտված է ճարպն այրող հատկություններով. այն ցածր ջերմաստիճաններում սպիտակ ճարպը վերածում է շագանակագույնի: Հայտնի է, որ սպիտակ ճարպը պատասխանատու է էներգիայի կուտակման համար, իսկ շագանակագույն ճարպը այրում է սպիտակ ճարպը՝ ջերմության անջատումով: Ըստ Radio Sputnik- ի՝ արտաքին ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ վիտամին A- ի պաշարներն ավելանում […]

̰
Հայտնի են այն նախաճաշերը, որոնք օգնում են հաղթահարել անհանգստությունը

23:15 01.11.2020

Ամերիկացի սննդաբան Մայա Ֆելլերը և բժիշկ Սամանթա Էլկրիֆը խոսել են նախաճաշերի մասին, որոնք օգնում են հաղթահարելու անհանգստությունը: Փորձագետները հարցազրույց են տվել Huffington Post- ին: Ըստ Ֆելլերի՝ ավոկադոն առողջ նախաճաշի լավագույն բաղադրիչներից մեկն է: Երբ ժամանակը քիչ է, կարող եք պատրաստել ավոկադոյով բուտերբրոդ՝ քիմիոնով, սև պղպեղով և աղով: Այլ դեպքերում սննդաբանը խորհուրդ է տալիս թխել ավոկադոյի […]

̰
Գիտնականները հայտնաբերել են մուտացիա, որը խանգարում է գիշերը քնելուն

23:00 01.11.2020

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ ուշ քնելը կարող է պայմանավորված լինել գենետիկ անոմալիայով: Ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Academy ամսագրում: Քնի փուլի ուշացումն ցիրկադային ռիթմի քրոնիկական խանգարում է. դրա դեպքում մարդը կարողանում է քնել կեսգիշերից հետո և ուշ է արթնանում: Միևնույն ժամանակ, քունը մնում է որակյալ և ունի նորմալ տևողություն, […]

̰
Ավոկադոն ամրապնդում է իմունիտետը

22:46 01.11.2020

Բուժիչ սննդակարգի և օրթոմոլեկուլյար բժշկության գծով խորհրդատու Մարինա Սերգիենկոն խորհուրդ է տալիս մրսածության հիվանդությունների սեզոնի ընթացքում ավոկադոն ներառել սննդակարգի մեջ, գրում է Radio Sputnik- ը: Այս մթերքն օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Ավոկադոն պարունակում է վիտամին D, ճարպաթթուներ և վիտամին E. Քանի որ D և E վիտամինները ճարպալուծիչ վիտամիններ են, հենց ավոկադոյի մեջ եղած ճարպերի […]

̰
Ապացուցվել է՝ աշխատանքից շեղվելը վտանգավոր է առողջության համար

21:04 01.11.2020

Ըստ News-medical.net- ի ՝ պարզվել է, որ մարդիկ, որոնց աշխատանքի ժամանակ հաճախ շեղվում են, ծանր ֆիզիկական սթրես են ունենում, նույնիսկ եթե դա հոգեբանորեն չեն զգում: Փորձ է անցկացվել 90 կամավորների հետ. նրանց տեղավորել են գրասենյակային միջավայրում: Կամավորները կատարել են պարզ առաջադրանքներ, ինչպիսիք են մեքենագրումը և գործնական հանդիպումների նշանակումները: Միևնույն ժամանակ, նրանք հարցաթերթիկների միջոցով գնահատել են […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 791 նոր դեպք

12:59 01.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 791 նոր դեպք, վերջին 24 ժամում երկրում մահացել է 28 պացիենտ: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 40 727 դեպք: Ապաքինվել է ևս 2 413, մահացել՝ 335 մարդ։  

̰
Կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին պատերազմական իրավիճակում․ԱՆ

19:35 31.10.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել ուղղված բժշկական կենտրոններին , ինչպես նաև ներկայացրել է  կենտրոնացած ձեռքբերումները և մարդասիրական օգնությունը․ «Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ, Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված […]

̰
BACK_TO_TOP