14:12 31.10.2020
Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ որոշել են ավելացնել սահմանափակումների թիվը: Երկրում երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, փակվում են խանութները և ծառայության ոլորտները, թույլատրվում է հյուր ընդունել մեկ անձից ոչ ավելի,- այս մասին հաղորդում է The Brusseles Times-ը: Երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ասել է, որ նպատակը մարդկանց առողջությունը պահպանելն է: Նա նաև շեշտել է, որ մարդկանց միջև շփումները պետք է մաքսիմալ նվազեցվեն: Խստացումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 13-ը: Դեկտեմբերի սկզբին իշխանությունները կգնահատեն այդ միջոցների արդյունավետությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մտցվում են հետևյալ կարգավորումները.
1.Հյուր կանչել միայն մեկ մարդու: Ով ապրում է միայնակ՝ հրավիրել կարող է երկուսին:
2.Կենսական անհրաժեշտություն չունեցող խանութները փակվում են: Դրանք կարող են վաճառք կատարել առցանց, կաշխատեն միայն մարդկանց և կենդանիների սնունդ վաճառող խանութները, թերթի կրպակներն ու դեղատները:
3. Դադարեցվում են ոչ բժշկական ոլորտի ծառայությունները, նաև գեղեցկության սրահներն ու ատամնաբուժարանները:
4. Կրթական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման:
5. Արձակուրդները երկարացվում են մինչև նոյեմբերի 15-ը:
6. Հյուրանոցները կաշխատեն, սակայն դրանցում գործող բարերն ու ռեստորանները կփակվեն:
7. Նոյեմբերի 3-ից կփակվեն հանգստի զբոսավայրերը:
8. Կփակվի նաև կենդանաբանական այգին:
9. Թաղումներին թույլատրվում է ոչ ավելի քան 15 մասնակից:
Բելգիայում թույլատրվում է մարդկանց հավաքվել 4 հոգով: Նրանք պարտավոր են դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Պահպանվում է նաև համազգային պարետային ժամը, որը գործում է կեսգիշերից մինչև առավոտյան 5.00-ն:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...