12:07 19.09.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել […]
10:53 19.09.2020
Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3737 թեստավորում, որից 3493-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք, […]
09:23 19.09.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկի ժամկետի մասին։ Այս մասին հայտնում է Fox News- ը: Նրա խոսքով՝ մինչև ապրիլ ԱՄՆ-ն կարտադրի կորոնավիրուսի պատվաստանյութի բավարար չափաբաժին`«յուրաքանչյուր ամերիկացու» համար: Մինչև 2020 թվականի ավարտը երկիրը կունենա առնվազն հարյուր միլիոն չափաբաժնով դեղամիջոց: Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամ […]
23:24 18.09.2020
Ամերիկյան Տեխաս նահանգում տեղի ունեցած ողբերգության պատճառ է դարձել անվնաս ախտահանող միջոցը, առանց որի շատ երկրներում դպրոցականներին արգելվում է դասերին մասնակցել: Սարսափելի դեպքի մասին պատմում է Metro հրատարակությունը: Հաղորդվում է, որ Քեյթ Ուայզը սկսել է վառվել դուստրերի աչքի առաջ, երբ նա ձեռքերը ախտահանող միջոցով մշակելուց հետո փորձել է մոմ վառել: Երբ նա կատարել է առաջին […]
16:41 18.09.2020
Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացները: Սքրինինգային հետազոտությունները սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: 50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, […]
15:48 18.09.2020
Իսրայելը կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջին անգամ սահմանել է երկրորդ համապետական կարանտինը, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ սահմանափակումները գործելու են երեք շաբաթ՝ հիմնականում հրեական աշնանային տոների ժամանակ: Քաղաքացիներին արգելվում է լքել իրենց տները 1000 մ-ից ավելի հեռավորության վրա, բացառությամբ աշխատանքի, գնումների և դեղորայքի համար գնալը, ինչպես նաև որոշ այլ պատճառներ: Հազար ոստիկան կհետևի կարանտինի […]
15:15 18.09.2020
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Վերջինս հայտնել է, որ քաղաքապետը երեկ թեստ է հանձնել, որի դրական պատասխանն այսօր է ստացել։ «Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։ Սոնա Առաքելյանը նաև […]
15:08 18.09.2020
Ենթադրություններն այն մասին, որ Новичок խմբի թունավոր նյութի հետքերը կարելի է գտնել Տոմսկի հյուրանոցային սենյակի պլաստիկ շշի վրայից, որտեղ գտնվել է Ալեքսեյ Նավալնին, անհեթեթ են: Այսպիսով, Նավալնիի համախոհների վարկածը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք չենք կարող դա բացատրել, քանի որ շիշը, եթե այդպիսին կար, տարվել է Գերմանիա կամ […]
10:52 18.09.2020
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3769 թեստավորում, որից 3530-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, […]
23:44 17.09.2020
Գլոբալ ինովացիոն ինդեքսն ԱՄՆ-ը դասում է որպես հետազոտությունների և զարգացման ոլորտում ամենաշատ ծախս կատարող երկիր, հայտնում է share.america.gov-ը: Ինչպես հայտնում է Գիտության ազգային հիմնադրամը, վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան կես տրիլիոն դոլար ծախսելով հետազոտության և զարգացման վրա, ԱՄՆ լաբորատորիաները սկսել են պայքարել նոր կորոնավիրուսի առաջ բերած մարտահրավերների դեմ: Մասնավոր բիզնեսը կատարում է հետազոտության և […]
23:26 17.09.2020
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի […]
20:15 17.09.2020
«Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ապահովում է առնվազն վեց ամսվա իմունիտետ, РИА Новости- ն ասել է կենտրոնի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս պատվաստանյութը չի ապահովում ցմահ իմունիտետ կորոնավիրուսի դեմ: Հաղորդվում է նաև, որ առնվազն 3 հազար կամավոր կմասնակցի «Վեկտոր» պատվաստանյութի ուսումնասիրությանը դրա արդյունավետությունը ստուգելու համար:
18:29 17.09.2020
Մարտունու շրջանի Նորշեն համայնքում կիրառված ժամանակավոր սահմանափակումները վերացվել են: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Համապատասխան որոշումը ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
18:13 17.09.2020
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը: Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն […]
17:07 17.09.2020
Կոստա Ռիկայի գիտնականներն առաջարկում են օգտագործել ձիերին՝ որպես կորոնավիրուսի թերապևտիկ հակամարմինների «ֆաբրիկա»։ Այդպիսի հակամարմինները տասն անգամ էժան կլինեն, քան մարդկային օրգանիզմից ստացվող հակամարմինները։ Դեղագործական ընկերությունում մասնագետները առանձնացրել են հակամարմինները, որպեսզի փորձարկեն մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ՝ մոտ հազար չափաբաժին ձիու հակամարմին է մաքրվել։ Պատմականորեն հակամարմիններ բժշկությունը միշտ ստացել է կենդանիներից, քանի որ այդպես ավելի էժան է, […]
16:26 17.09.2020
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և որ «Սկսած սեպտեմբերի 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Նախարարությունից տեղեկացնում են, […]
15:32 17.09.2020
Մեծահասակների Քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կլինիկայի ողջ անձնակազմով աշխատանքից ազատման դիմումներ են գրում և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։ «Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ մեծահասակների Քիմիաթերապիայի […]
15:08 17.09.2020
COVID-19-ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում սկսում է վատթարանալ, բայց խուճապի պատճառ չկա, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն: «Մենք շատ լուրջ իրավիճակի առջև ենք կանգնած: Շաբաթական դեպքերի քանակը գերազանցել է այն քանակը, որի մասին հաղորդվել էր, երբ մարտին համաճարակն առաջին անգամ Եվրոպայում հասել էր գագաթնակետին: Անցյալ շաբաթ նոր դեպքերի […]
14:10 17.09.2020
Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID-19) Հայաստանի համար ներկայումս աճել է և կազմում է 1.02։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը […]
13:56 17.09.2020
Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ հատկացրեց բուժհաստատություններին: Սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ: Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք […]
12:46 17.09.2020
Թուրքիայում սեպտեմբերի 16-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում, փոխանցում է Ermenihaber-ը: Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.645 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․771 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է 1.342 առողջացում։ Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 262.602 մարդ, իսկ […]
12:39 17.09.2020
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է COVID-19 նոր դեպքերի ամենամեծ աճը կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության հարցերով նախարարության տվյալներով ՝ այնտեղ գրանցվել է ավելի քան 97,8 հազար նոր վարակակիր։ Նշվում է, որ այս պահի դրությամբ Հնդկաստանն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերով՝ մոտ 5․1 մլն։ Միևնույն […]
12:34 17.09.2020
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5754 մարդ: Այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը: Ընդհանուր առմամբ՝ համավարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 895 868 պացիենտ: Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1323, իսկ ամբողջ ընթացքում՝ 234 029 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել […]
12:09 17.09.2020
Վերջին յոթ ամսվա ընթացքում միջազգային չվերթ իրականացնող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Չինաստանի Ուհան քաղաքում: Ուհանի հետ ավիափոխադրումները դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Xinhua» գործակալության տվյալներով՝ «T’way Airlines» ավիաընկերության ինքնաթիռն Ուհան է թռել Սեուլից: Նշվում է, որ չինական այդ քաղաք ժամանած բոլոր ուղևորները գնացել են հատուկ հյուրանոց, որտեղ պետք է անցկացնեն տասնչորսօրյա կարանտին: Նոր տեսակի […]
10:52 17.09.2020
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4319 թեստավորում, որից 4024-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, […]
23:58 16.09.2020
«Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից»,- լրագրղների հետ հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով ՝ կորոնավիրուսային համաճարակը վերածվել է ճգնաժամի, որը խիստ տարբերվում է մարդկության կյանքի նմանատիպ վիճակներից: Գլխավոր քարտուղարը նշել է, որ շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցված կյանքերի 1 միլիոնի սահմանը` համաճարակը համարելով «անվտանգության համար թիվ […]
23:57 16.09.2020
«Սպուտնիկ V» պատվաստանյութի հետհաշվառման ուսումնասիրություններին մասնակցող կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ, բացի այդ, բոլոր կամավորները պետք է հրաժարվեն ալկոհոլից, հետևում է կլինիկական փորձարկման արձանագրությունից, որը ներկայացրել է РИА Новости-ն: «Եթե որոշեք մասնակցել հետազոտությանը, ապա դրա անցկացման ժամանակահատվածում ձեզ խորհուրդ չի տրվում հղիանալ, կրծքով կերակրել, ինչպես նաև պատվաստումից հետո երեք ամիս ձվաբջջի դոնոր դառնալ»,- ասվում է […]
23:06 16.09.2020
Ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորել է հնդկական ընկերության հետ կորոնավիրուսի դեմ պայքարի համար 100 մլն չափաբաժին պատվաստանյութ արտահանելու մասին, հարղորդում է РИА Новости-ն: Խոսքը հայտնի դեղագործական Dr. Reddy’s Laboratories Ltd ընկերության մասին է: Պատվաստանյութի վաճառքը կարող է սկսվել 2020-ի վերջին՝ դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ավարտից հետո: Հիշեցնենք՝ օգոստոսին ՌԴ-ն աշխարհում առաջինը գրանցեց COVID-19-ի դեմ դեղամիջոց: Փորձարկումների արդյունքում […]
18:29 16.09.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ աշխարհին նոր համավարակ է սպառնում՝ թոքախտի համավարակ: Վերջին շրջանում աշխարհում մի քանի անգամ ավելացել է թոքախտով հիվանդների թիվը: «Մենք շատ ենք վախենում, որ մինչև տարեվերջ կգրանցվի հիվանդների այնպիսի թիվ, որ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել համավարակը կանխելու համար»,- ասել է ԱՀԿ փորձագետ Մելիտա Վույնովիչը: Մինչդեռ, պաշտոնական թվերի համաձայն` այս […]
18:08 16.09.2020
Զբոսաշրջիկների համար ևս մեկ երկիր է դռները բացել. հաղորդում է АТОР-ը: Նշվում է, որ 43 երկրի զբոսաշրջիկ կարող է մուտք գործել Հորդանան: Զբոսաշրջիկներին Հորդանանի կառավարությունը պայմանականորեն բաժանել է երեք խմբի՝ «կարմիր» երկրներից եկածներ, որտեղ վարակակիրների թիվը շատ է, «դեղին», որտեղ վարակվածության միջին մակարդակ է, և «կանաչ», որտեղ կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազագույն է: Երկիր մուտք գործելուց […]