18:03 16.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում վարչապետը ԱԺ-ում կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ուրախ է, որ այդ խնդրով քննիչ հանձնաժողով է ստեղծվում, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայել հարցը: […]
16:32 16.09.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 196 նոր դեպքերից 145-ն արձանագրվել է Աջարիայում: Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլի հայտարարությամբ՝ վարչապետի հանձնարարությամբ Բաթումում են փոխվարչապետը, առողջապահության նախարարը և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։ Նրա հայտարարությամբ՝ Վրաստանի ողջ տարածքում, ներառյալ Աջարիայում, առևտրային հաստատությունները սկսում են զանգվածային ջերմաչափումներ անել: «Այսօր միջգերատեսչական խորհրդի նիստում որոշվեց, որ զանգվածային ջերմաչափումը […]
16:02 16.09.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճ չկա: Միևնույն ժամանակ, եվրոպական շատ երկրներում իրավիճակը արագորեն վատթարանում է: Նման հայտարարություն ТАСС-ում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Այս պահին մենք տեսնում ենք, որ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում վարակի աճ կա: Ռուսաստանում մենք տեսնում ենք մի […]
15:43 16.09.2020
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիտարկման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և հրապարակել առողջապահության նախարարության գրությունը։ «Համաձայն առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 25-ի թիվ 2014-Ա հրամանի` իրականացվում է առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի թիվ 1350-Ա հրամանի կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն […]
14:23 16.09.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Գիյեն – Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով […]
10:55 16.09.2020
Սեպտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4135 թեստավորում, որից 3878-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք, […]
23:55 15.09.2020
Դաղստանի Մախաչկալա քաղաքում գտնվող ռուս թոշակառու Բագամա Այգուբովը քաշի կորստի ռեկորդ է սահմանել: Հինգ ժամվա ընթացքում նա ազատվել է 9,3 կիլոգրամից: Տղամարդու խոսքով՝ այս կերպ նա դաս է տվել բոլոր ծույլերին՝ ցույց տալով, թե ինչ կարող ես անել մարմնիդ հետ մի քանի ժամվա ընթացքում, գրում են ռուսական լրատվամիջոցները: 66-ամյա Այգուբովը հինգ ժամ վազել է մարզադաշտում: […]
23:10 15.09.2020
ԱՄՆ-ում Փիթսբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նույնիսկ ամենափոքր դեղաչափով կարող է ամբողջովին չեզոքացնել կորոնավիրուսը: Հետազոտությունը հրապարակվել է երկուշաբթի` սեպտեմբերի 14-ին, Cell ամսագրում: Սա 10 անգամ փոքր սպիտակուցային միացություն է, քան ամբողջական հակամարմինը, որն օգտագործվել է COVID-19-ի դեմ Ab8 դեղամիջոց ստեղծելու համար: «Մոլեկուլի փոքր չափը մեծացնում է հյուսվածքների մեջ դիֆուզվելու ունակությունը, ինչն օգնում է […]
22:45 15.09.2020
Կորոնավիրուսով հիվանդացած անձը, ըստ օտարերկրյա դիտարկումների, շարունակում է վիրուս տարածել մինչև 90 օր: Այս մասին ասել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք ունենք դիտարկումներ, նույն դիտարկումները կան արտասահմանում, այն մասին, որ կորոնավիրուսային վարակից բուժված անձը մինչև 90 օր կարող է վիրուսը տարածել։ Մեր դիտարկումները Ռուսաստանի Դաշնությունում ՝ ընդհուպ մինչև 48 օր, իսկ […]
14:32 15.09.2020
Ռուս ընդդիմադիրը հոսպիտալացումից հետո առաջին անգամ Charité գերմանական հիվանդանոցում կատարված լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ պատմելով ինքնազգացողության մասին: «Դեռևս գրեթե ոչինչ չեմ կարող անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացա ինքնուրույն շնչել՝ ես ինքս: Ոչ մի արտաքին օգնություն չօգտագործեցի: Դա ինձ շատ դուր եկավ. զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց: Խորհուրդ եմ տալիս»,- նշել է նա լուսանկարին կից: […]
13:52 15.09.2020
«Գլազգո Ռեյնջերսի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Բրայան Լաուդրուպը ասել է, որ 10 տարի հիվանդության դեմ պայքարելուց հետո կարողացել է լիովին ապաքինվել քաղցկեղից: 10 տարի առաջ 51-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ֆոլիկուլյար լիմֆոմա՝ արյան քաղցկեղի տարատեսակ: «Այսօր, 10 տարվա բուժումից և հետազոտություններից հետո, ես վերջապես ստացա «առողջ» եզրակացություն՝ ֆոլիկուլյար լիմֆոմայի իմ ախտորոշման վերաբերյալ: Մեծ շնորհակալություն […]
11:39 15.09.2020
Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված […]
10:52 15.09.2020
Սեպտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: Երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից 2611-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, 248 […]
23:50 14.09.2020
Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և պարետային ժամ,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Կարող ենք վստահորեն ասել, որ լիարժեք կարանտինի սահմանումը նախատեսված չէ, ինչպես նաև չենք պատրաստվում հայտարարել արտակարգ դրություն, կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ […]
23:35 14.09.2020
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով ՝ Վրաստանը դեռ շարունակում է մնալ «կանաչ», անվտանգ գոտում: Այս մասին նա ասել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: Ըստ նրա՝ բնակչությունը պետք է փորձի լիովին պահպանել անվտանգությունը: «Չնայած վարակի ցուցանիշների ավելացմանը՝ Վրաստանը շարունակում է մնալ« կանաչ», անվտանգ գոտում: Միջազգային նշաձողի համաձայն՝ […]
23:24 14.09.2020
Փորձագետը խոսել է մարդու մաշկի համար սմարթֆոնի էկրանից ճառագայթման վտանգի մասին: Համապատասխան նյութը հրապարակել է A Current Affair- ը: Skin and Cancer Foundation at the Biologic Psoriasis and Nail քաղցկղի դեմ պայքարի կենտրոնի մաշկաբան Շյամալար Գունատիսանը նշել է, տեխնիկայի օգտագործումից մարդու առողջության վրա բացասական ազդեցությունը հավասարազոր է արևի վնասին: Մասնավորապես, մենք խոսում ենք կապույտ լույսի […]
23:10 14.09.2020
Ֆիթնեսի մարզիչ Աարոն Բրաունը նշել է, թե ինչպիսի նախաճաշը կարող է նպաստել քաշը կորցնելուն: Նրա խոսքերը մեջբերում է Express հրատարակությունը: Նիհարել ցանկացողներին փորձագետը խորհուրդ է տալիս հագեցնող նախաճաշ ուտել՝ ախորժակը գրագետ վերահսկելու համար: Նա նկարագրել է քաշի կորստի համար նախաճաշի երեք իդեալական տարբերակ: Առաջին դեպքում նա խորհուրդ է տալիս կաթնամթերք, թռչնամիս, տավարի միս, սպիտակ ձուկ […]
19:40 14.09.2020
Այսօրվանից առաջին դասարանցիների համար դասերը մեկնարկում են, վաղվանից դպրոց կհաճախեն նաև բարձր դասարանցիները: Ուսումնական տարվա մեկնարկի ուշացումը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետ: Հենց այդ պատճառով էլ դասերը կանցնեն արտակարգ միջոցառումների պայմաններում: Ուսումնական տարվա երկու շաբաթով հետաձգված մեկնարկ դժվար է մտաբերել։ Դպրոցում առաջին օրը միայն առաջին դասարանցիներն են, չկա հատուկ արարողակարգ կամ միջոցառում։ Դպրոց չգալ ծաղիկներով […]
16:41 14.09.2020
Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել էր սեպտեմբերի 3-ին: Բուժհաստատությունը թողնելուց հետո 83-ամյա քաղաքական գործիչը կարճ ելույթ է ունեցել հավաքված աջակիցների և հեռուստալրագրողների առջև: «Շնորհակալ եմ, որ եկել եք: Սա իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունն էր»,- ասել է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության նախագահը: Հինգ րոպեանոց ելույթում […]
13:25 14.09.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար: Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և […]
11:26 14.09.2020
Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրում անցկացված 96․097 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․527 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.102 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է […]
10:59 14.09.2020
Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք […]
09:42 14.09.2020
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի բռնկումները կարող են կանխատեսվել Google-ի հարցումների միջոցով: Ուսումնասիրության արդյունքները տեղադրվել են Massachusets General Hospital-ի կայքում: Այսպիսով, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «փորլուծություն», «համի կորուստ», «ախորժակի կորուստ» հարցումները փոխկապակցված են բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող հինգ նահանգների օգտատերերի «կորոնավիրուս» հարցման հետ: Այդ նահանգներն են Նյու Յորքը, Նյու […]
23:54 13.09.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել դեղորայքի գների իջեցման մասին։ Այս մասին երկրի ղեկավարը գրել Է Twitter-ում ։ «Քիչ առաջ նոր հրամանագիր ստորագրեցի, որպեսզի նվազեցնեն դեղերի գները… նաև հենց նոր վերջ դրեցի միջնորդների համար բոլոր արտոնություններին՝ է՛լ ավելի իջեցնելով գները»,- գրել է Թրամփը: Չնայած նրան, որ ԱՄՆ-ն ռեկորդային գումարներ է ծախսում հետազոտությունների վրա, երկրում […]
23:30 13.09.2020
Եթե երկար ժամանակ եք անցկացնում համակարգչի մոտ, ապա հավանաբար գիտեք, թե ինչու են հոգնած աչքերը: Չորություն, այրոց, տեսողության սրության նվազում, լույսի նկատմամբ զգայունություն և նույնիսկ ցավ: Ինչպե՞ս նվազեցնել աչքերի լարվածությունը և չունենալ տեսողության կորուստ: Պատասխանը հնչել է Россия 1 հեռուստաալիքի О самом главном հաղորդման մեջ: «Համակարգչային տեսողության համախտանիշ» տերմինը ԱՄՆ-ում մտցվել է 1998 թվականին: Դա […]
21:50 13.09.2020
Գազարը սպառման տեսանկյունից երկրորդ տեղում է՝ զիջելով կարտոֆիլին: Ռուսական «О самом главном» հաղորդման շրջանակում մասնագետները պատմել են գազարի օգտակար հատկությունների մասին: Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը նշել է, որ գազարը բարելավում է երիկամների, լյարդի և մարսողական օրգանների աշխատանքը: Գազարը հարուստ է կալիումով, իսկ այն նպաստում է մեզի քանակի ավելացմանը, ինչը նպաստավոր է պիելոնեֆրիտի և […]
21:21 13.09.2020
Սննդաբան Միխայիլ Գինսբուրգը հայտնել է, թե որ պտուղն է, որն աշնանը նպաստում է նիհարելուն։ Այն և՛ համեղ է, և՛ սննդարար, և՛ նվազեցնում է կիլոգրամները։ Դա դդումն է: «Որպես կանոն համեղ սնունդը գիրացնող է լինում։ Դդումը հաճելի բացառություն է. կալորիաները քիչ են, շատ հագեցնող է, նաև՝ համեղ։ Բայց դրանով չարժե կազմել մոնոսննդակարգ, քանի որ բացասական հետևանքներն […]
19:03 13.09.2020
«Neuralink»-ի ինժեներները «Woke Studio» դիզայներական ընկերության հետ համատեղ ներկայացրել է ռոբոտ-վիրաբույժին՝ Neuralink-ի նեյրոչիպի տեղադրման համար: Սարքը ֆուտուրիստական տեսք ունի: Ռոբոտը կարող է չիպը տեղադրել՝ առանց վնասելու ուղեղը կամ անոթները: Այս մասին գրում է Business Insider-ը: Ռոբոտը սպիտակ է, միայն նրա շարժվող մասերն են սև: Սարքավորումը կարողանում է շարժվել, այն ունի տեսախցիկներ: Ռոբոտ-վիրաբույժ երկու մետր է: […]
18:32 13.09.2020
Ալեքսանդր Խրենովը՝ School of Mushroom Growing ամսագրի գլխավոր խմբագիրը, պնդում է, որ շիտակե սունկը օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը: Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է «կայսերական» սնկերի բուժիչ հատկությունների մասին: Նա նշել է, որ սունկը շատ տարածված է Ճապոնիայում և Չինաստանում: Այս երկրներում շիտակե սունկը օգտակար է համարվում, և այն ուտեստներին, որոնց մեջ […]
16:40 13.09.2020
Սինգապուրից գիտնականները մշակել են հատուկ ցուցչային համակարգ, որն ի վիճակի է հայտնաբերել կորոնավիրուսային վարակի նշանները: Այս դեպքում համակարգը կարող է ներկառուցվել ցանկացած դիմակի մեջ, հայտնում է Straits Times- ը: Այսպիսով, մասնագետները ստեղծել են հատուկ «մոնիտորինգի համակարգ», որի ցուցիչները թույլ են տալիս հավաքել տվյալներ մարմնի ջերմաստիճանի, արյան մեջ թթվածնային հագեցվածության (սատուրացիայի), զարկերակային ճնշման և սրտխփոցի հաճախականության […]