Բեռլինը զեկուցել է Նավալնիի վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը համաձայնություն տալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Բեռլինը զեկուցել է Նավալնիի վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը համաձայնություն տալու մասին

13:12 07.09.2020

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր գերատեսչությունը համաձայնեցրել է Ալեքսեյ Նավալնիի գործով իրավաբանական օգնության վերաբերյալ Ռուսաստանի կողմից ուղարկված հարցումը:

«Սա նշանակում է, որ հայցվող տեղեկատվությունը կարող է տրվել մեր կողմից: Բայց սա գործընթաց է, քանի որ անընդհատ նոր տվյալներ են ստացվում. Նավալնին հետագա բուժում է անցնում, ստուգվում է, թե որքան թույն է մնում նրա մարմնում, թե այն արդեն դուրս է եկել»,- բացատրել է նա:

Նախարարը պարզաբանել է, որ տարբեր գերատեսչությունների կողմից քննարկվում է իրավաբանական օգնության խնդրանքը, այդ թվում՝ որոշումը պետք է համաձայնեցվի նմուշները հետազոտած Charite կլինիկայի բժիշկների հետ:

«Հետազոտության արդյունքներում մենք խոսում ենք անձնական տվյալների մասին. թույլտվությունը պետք է տա ​​նա, ում նրանք պատկանում են»,- հավելել է Մաասը:

Նախարարը չի պարզաբանել, թե տվյալ դեպքում ով է այժմ անձնական տվյալների տերը: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, նկատի են ունենում «անհատականացված տվյալների հատուկ տեսակները»: Նրանք օրենքով պաշտպանված են երրորդ կողմերին փոխանցվելուց, սակայն ոստիկանությունը և դատախազությունը որոշակի դեպքերում կարող են պահանջել այդպիսի տեղեկատվություն:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Մաասի այն պնդմանը, թե Բեռլինը հավանություն է տվել Նավալնիի գործով իրավաբանական օգնության Մոսկվայի խնդրանքին:

Մեկնաբանելով նախարարի խոսքերը՝ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ մի քանի հարց ունի Գերմանիայի ԱԳՆ-ին:

«Եթե հիվանդի հետազոտությունը դեռ շարունակվում է, ինչպե՞ս կարող եք քաղաքական հայտարարություններ անել, հատկապես՝ մեղադրական ուղղվածությամբ»,- նշել է Զախարովան:

Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչու են «քաղաքական գործիչները սկսել խոսել հետաքննությունների և ախտորոշումների մասին, և ոչ թե Գերմանիայի իրավապահ մարմինների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչները»:

«Ուրեմն ինչու՞ տեղեկատվության փոխանակում չի սկսվել, ինչո՞ւ չի սկսվել այս հարցում իրավասու մասնագետների գործնական աշխատանքը, և շարունակվում է փորձագիտական ​​հայտարարությունների փոխարինումը քաղաքական կարգախոսներով»,- շարունակել է նա:

Զախարովան նաև հարցրել է, թե գերմանական կողմը ինչ փաստացի տվյալներ է տրամադրել ՆԱՏՕ-ի և ԵՄ գործընկերներին, ինչը նրանց դրդում է նույնական քաղաքական հայտարարություններ անել:

Բացի դրանից՝ ԱԳՆ ներկայացուցիչը հարցրել է, թե երբ Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը կկարողանա ստանալ պաշտոնական պատասխաններ հայցվող տեղեկատվությունը Մոսկվա փոխանցելու համար:

«Ուրեմն ինչու ԳԴՀ-ն չի բացահայտում այն ​​տվյալները, որոնց հղում է կատարում»,- եզրափակել է նա:

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին РИА Новости-ին ասել է. «Սա մեծ հակառուսական ներկայացում է: Ռուսաստանը, շահագրգռված է պարզել Նավալնիի հետ կատարվածի իրական պատճառները: Մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցության բոլոր ոլորտներում: Բայց, ըստ ամենայնի, բոլոր դերերն արդեն նշանակված են: Նրանք պատրաստ են մեզ հենց այնպես, անհիմն և անապացույց մեղադրել՝ նենգորեն և ցինիկաբար այդ կերպ առաջ տանելով իրենց քաղաքական և տնտեսական շահերը»:

Պատգամավորը շեշտել է, որ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը սառեցնելու հնարավորության մասին հիշատակումները միայն հաստատում են այդ ամբողջ պատմության սադրիչ բնույթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

BACK_TO_TOP