TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում կանխատեսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափի արտահանման գինը

00:18 13.08.2020

Р-Фарм ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Ռեպիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար երկու չափաբաժնի համար այլ երկրներ արտահանելու դեպքում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Երկու չափաբաժնի համար, մենք հաշվել ենք, որ կարժենա առնվազն 10 ԱՄՆ դոլար», – ասել է նա: Ռեպիկը նշել է, որ դա վերաբերում է պատվաստանյութերի առաջին […]

̰
Վրաստանը կսպասի ռուսական պատվաստանյութի հետազոտություններին, ապա որոշում կկայացնի․ Տիկարաձե

23:33 12.08.2020

«Առողջապահության նախարարությունը կսպասի հետազոտության արդյունքներին և որոշում կկայացնի գործընկեր կազմակերպությունների հետ»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն` պատասխանելով Ռուսաստանում  ստեղծված նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառման մասին հարցին: «Կարևոր է, որ ցանկացած դեղամիջոց, լինի դա դեղամիջոց, թե պատվաստանյութ, ամրագրված լինի անհրաժեշտ հետազոտություններով: Մենք նախ կսպասենք հետազոտության արդյունքներին, որից հետո որոշում կկայացնենք գործընկեր կազմակերպությունների […]

̰
Գուտերեշը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

22:29 12.08.2020

Կորոնավիրուսային պանդեմիան հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է TASS լրատվականը: Գուտերեշի խոսքերով՝ առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դիմագրավելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում: «Նայելով հորիզոնին` ես երեք հիմնական սպառնալիք եմ […]

̰
«Բեյրութի պայթյունի պահին դայակը փրկեց երեխայի կյանքը»․ ի՞նչ են պատմում աղետից հրաշքով փրկված, Հայաստան վերադարձած լիբանանահայերը

20:45 12.08.2020

Ուժգին պայթյուն, կոտրվող ապակիներ և տագնապ․ Բեյրութի պայթյունը մաշկի վրա զգացած, 15 տարի Լիբանանում բնակվող Հեղինե Տեր-Ստեփանյանը երեխաների հետ երեկ գիշերը հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել։ Պայթյունի, իրենց ընտանիքի՝ հրաշքով փրկվելու և Հայաստան վերադառնալու հնարավորության մասին Հեղինեն «Հորիզոնին» մանրամասներ է հայտնել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները

17:04 12.08.2020

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ […]

̰
ԱՀԿ-ն մտադիր է ստուգել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ տվյալները

15:22 12.08.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է ստուգել կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին կից գործող Համամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսային: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն ներկայումս կապի մեջ է Ռուսաստանի կարգավորող մարմինների հետ՝ այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Նա նշել է, որ պատվաստանյութի վերաբերյալ ստացված […]

̰
Եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ վարակը կարող է ակտիվանալ, ռիսկերը հաշվարկե՞լ եք. հարց փոխվարչապետին

15:13 12.08.2020

ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը: Ինչպես հայտարարել է ԱԺ նախագահը, նիստի ընթացքում պատգամավորներն իրավասու են չընդունել որոշ դրույթներ կամ որոշումն ամբողջությամբ: Նիստին գրանցվել է 88 պատգամավոր, որոշումը խորհրդարանում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սահմանափակումների մեղմացումների վերաբերյալ որոշումը ներկայացնելուց հետո նրան հարցեր ուղղելու համար […]

̰
Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից նոր մահ է գրանցվել

15:07 12.08.2020

Մոնղոլիայում գրանցվել է բուբոնային ժանտախտից մահվան ևս մեկ դեպք, հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Հաղորդվում է, որ 42-ամյա տղամարդը մահացել է օգոստոսի 11-ի երեկոյան Մոնղոլիայի արևմտյան Խովդ նահանգում: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դորժիյն Նարանգերելի խոսքերով՝ հայտնի է, որ մահից կարճ ժամանակ առաջ տղամարդը գնել է արջամկան միս:

̰
Պետության աջակցությամբ և կոմերցիոն միջոցներով Լիբանանից Հայաստան են վերադարձել հարյուրավոր հայրենակիցներ

14:32 12.08.2020

Շուրջ 100 Հայաստանի քաղաքացիներ Լիբանանից Հայաստան են տեղափոխվել: Նրանք ժամանել են Բեյրութ օգնություն հասցրած 3 ինքնաթիռներով: Վերջին ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել այս գիշեր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Հորիզոնին» հայտնեց, որ կապի մեջ են Լիբանանից Հայաստան վերադարձածների հետ, և ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր՝ հայրենիքում նրանց օժանդակելու հարցում։ «Այդ նույն օդանավներով շուրջ […]

̰
Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ

14:15 12.08.2020

Կառավարությունն այսօր 2020-ի մարտի 16-ին հայտարարված  արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել, ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում պատգամավորները կարող են վերացնել որոշ դրույթներ կամ որոշումն ամբողջությամբ: Նախագիծը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «ԱԺ հատուկ նիստում քննարկում ենք ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, որի մասին կառավարությունը որոշում է կայացրել: Որոշման  համաձայն` […]

̰
COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին ներարկումները կկատարվեն երկու շաբաթվա ընթացքում

13:00 12.08.2020

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Спутник V պատվաստանյութի առաջին ներարկումները կկատարվեն երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ պատվաստումները բացարձակապես կամավորության սկզբունքով կլինեն, ներառյալ՝ բժիշկների համար: Մուրաշկոն նշել է, որ առաջին հերթին կարևոր է բավարարել Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային պատվաստանյութի կարիքները:

̰
Ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

12:43 12.08.2020

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել […]

̰
Այցերն ատամնաբուժարան պետք է հետաձգվեն. ԱՀԿ

11:57 12.08.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այցերն ատամնաբուժարան հետաձգել մինչև COVID-19-ի վերահսկելի դառնալը: «Բերանի խոռոչի զննումը, ատամների մաքրումը և կանխարգելիչ այլ բուժումները պետք է հետաձգվեն, մինչև չնվազեն վարակի փոխանցման ռիսկերը, քանի որ ատամնաբույժները երկար ժամանակ սերտ շփման մեջ են գտնվում պացիենտների հետ, վարակի փոխանցման ռիսկերը մեծանում են: Հետևաբար, նրանք վտանգված են SARS-CoV-2-ով վարակվելու կամ այն […]

̰
ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը վերացվում է. Բադասյան

11:54 12.08.2020

ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով, սակայն այս անգամ կան որոշ սահմանափակումների վերանայումներ: Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է: Մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական […]

̰
Արտակարգ դրության ժամկետը Հայաստանում երկարաձգվեց ևս 1 ամսով

11:41 12.08.2020

Հույս ունենք, որ վերջին անգամ ենք երկարաձգում արտակարգ դրությունը: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը թվարկեց սահմանափակումների վերանայումները: «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվում […]

̰
Թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք. Փաշինյան

11:29 12.08.2020

Ապրիլին, երբ երկիրը երկու ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում, արձանագրեցինք, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք: Տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր էր լինում […]

̰
Վարակման դեպքերի թիվն իջեցնելու ռեալ հնարավորություն ունենք. Թորոսյան

11:12 12.08.2020

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում արտակարգ դրության երկարացման հարցն է: Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: «Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին վերջին մի քանի շաբաթներում խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես […]

̰
ԱՄՆ գլխավոր վարակաբան Ֆաուչին լուրջ կասկածների ունի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ

11:10 12.08.2020

Չնայած տարբեր մասնագետների հնչեցրած կասկածներին՝ 20 երկիր Ռուսաստանից արդեն 1 մլրդ դեղաչափի պատվերի հայտ է ներկայացրել:

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած

10:54 12.08.2020

Օգոստոսի 12-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1710 թեստ, որից 1509-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]

̰
Առնվազն մինչև հաջորդ տարվա ամառ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ. Իմնաձե

10:38 12.08.2020

«Առնվազն մինչև հաջորդ տարվա ամառ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: «Հույս ունենք, որ մինչ այդ կստեղծվեն արդյունավետ պատվաստանյութեր, ինչը շատ թե քիչ մեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ իրավիճակը կառավարելու տեսանկյունից: Մինչ այդ կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակը մեր նախնիների կիրառած մեթոդներն […]

̰
Մի շարք տնտեսավարողների գործունեությունը կասեցվել է 24 ժամով

18:32 11.08.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման […]

̰
Ներկայումս խախտումները զգալի են հյուրանոցներում և հանգստյան տներում

17:42 11.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր հյուրանոցներ և հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երևանում և բոլոր մարզերում՝ համաժամանակյա։ Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն […]

̰
Որքան ժամանակ է COVID-19- ի դեմ ստեղծված պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ

15:40 11.08.2020

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կրկնակի ներդրման սխեման օգնում է երկարատև հակամարմինների ձևավորմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը: Վեկտորային պատվաստանյութեր օգտագործելու փորձի համաձայն (կրկնակի սխեմայի ներդրմամբ) հակամարմինները մնում են մինչև երկու տարի: Гам-КОВИД-Вак-ը վեկտորային պատվաստանյութ է, որը հիմնված է մարդու ադենովիրուսի վրա, այն փորձարկվել է մի քանի կենդանական […]

̰
Գյումրիում նոր ծննդատան կառուցման աշխատանքները մեկնարկել են

15:26 11.08.2020

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում: Խոսքը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ծրագրի մասին է: Նոր ծննդատան շենքի կառուցումից հետո նախատեսվում է միավորվել Գյումրիում ծննդօգնության ծառայություն իրականացնող երկու բուժհաստատությունները՝ Գյումրիի ծննդատունը և «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքը: Տարածքն հատկացվել է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի հարևանությամբ: Կառուցումից հետո նոր ծննդատունը հենց այս հիվանդանոցի մասն է […]

̰
Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

15:17 11.08.2020

Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։

̰
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը գրանցվել է ՌԴ-ում. Պուտին

14:45 11.08.2020

Աշխարհում առաջին անգամ Ռուսաստանում է գրանցվել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Վլադիմիր Պուտինը նշել է. «Որքանով տեղյակ եմ, աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»: Պետության ղեկավարը նշել է, որ պատվաստանյութը «բավականին արդյունավետ է գործում, կայուն իմունիտետ է ձևավորում», ինչպես […]

̰
Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 73-ամյա կինը դուրս է գրվել

13:18 11.08.2020

Հուլիսի 15-ին COVID-19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով, անհետաձգելի […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

13:07 11.08.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 11-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ […]

̰
Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ

12:56 11.08.2020

Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
Համաշխարհային բանկը 160 միլիարդ դոլար կհատկացնի COVID-19- ի դեմ պայքարի համար

12:15 11.08.2020

Համաշխարհային բանկը  մինչև 160 միլիարդ դոլար կհաըկացնի  COVID-19 համաճարակի ազդեցության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում են ՀԲ մամուլի կենտրոնից։ «Ի պատասխան COVID-19 համաճարակի, Համաշխարհային բանկը միջոցներ է ձեռնարկել արագ արձագանքելու համար և մտադիր է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը 15 ամսվա ընթացքում ուղարկել 160 միլիարդ դոլար», – ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ միջոցները […]

̰
BACK_TO_TOP