15:26 11.08.2020
Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում: Խոսքը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ծրագրի մասին է: Նոր ծննդատան շենքի կառուցումից հետո նախատեսվում է միավորվել Գյումրիում ծննդօգնության ծառայություն իրականացնող երկու բուժհաստատությունները՝ Գյումրիի ծննդատունը և «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքը: Տարածքն հատկացվել է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի հարևանությամբ: Կառուցումից հետո նոր ծննդատունը հենց այս հիվանդանոցի մասն է կազմելու:
«Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի հարևանությամբ առանձնացված տարածքում երկու ամիս է շինաշխատանքներն ընթանում են: Հիմքեր են փորել, հողային աշխատանքներն ավարտել են, հերթը ամրանավորմանն է: Սա շինարարության սկիզբն է ու, շինարարներն են նշում՝ ամենակարևոր մասն է: Հիմնային աշխատանքները նախագծվել են սեյսմակայուն շինարարության համար:
Թե ինչպիսին է լինելու շենքը, պատկերված է շինհրապարակում փակցված պաստառին: Քառահարկ շինությունը նախատեսված է, որ ունենալու է մի քանի մուտքեր, որոնցից մեկը նոր շենքը կապելու է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքին:
Այսինքն՝ նոր շենքի կառուցումից հետո , մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի բաժանմունքը , որպես այդպիսին գոյություն չի ունենալու:Ծրագրով նախատեսվում է, որ մեկտեղվելու են ծննդօգնության երկու բուժհաստատությունները՝ «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքը և Գյումրիի ծննդատունը: Մեկ նոր ու հագեցած ծննդատուն ունենալը, ըստ առողջապահության բաժնի պետի, մարզում կարող է էականորեն փոխել ծննդօգնության ծառայության որակը:
Մինչ նոր շենքը կառուցվում է առողջապահության նախարարությունը բուժհաստատությունների օպտիմալացման նախագիծ է ներկայացրել, որով Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը, պաթոլոգաանատոմիական լաբորատորիան և ծննդատունը միավորվելու են «Գյումրի» բժշկական կենտրոնին: Նախագծին ծննդատան աշխատակազմը համաձայնել է: Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծննդատան վերակազմակերպման այս տարբերակը, մյուս կողմից էլ նոր ծննդատան կառուցումից հետո նախատեսվում է նոր շենքում կենտրոնացնել ծննդօգնության ծառայությունը: Ստացվում է իրարից անկախ երկու ծրագիր, որոնք երկուսն էլ ծննդատանն են վերաբերում, բայց իրագործման տարբեր ժամկետներ ունեն:
«Գյումրու ծննդատունը հայտնվել է պարտքերի մեջ, բավականին մեծ խնդիրներ կան նաև գործիքային հագեցվածության առումով: Մենք ստացել ենք կառավարության որոշման նախագիծը, որով Գյումրու ծննդատունը վերակազմակերպվում է «Գյումրի» բժշկական կենտրոնի կազմի մեջ: Ծննդատան մասով դա բավականին արդյունավետ որոշում է: Ժամանակային առումով այսօր ավելի արդիական է, որպեսզի մենք փորձենք փրկել, լուծել Գյումրու ծննդատան առջև ծառացած խնդիրները, այն միացնելով Գյումրի կենտրոնին, իսկ ժամանակի ընթացքում, երբ որ կլինի շենքը, նոր մնացած հարցերը կքննարկվեն: Նոր շենքը լինելու է բաժանմունք՝ «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքի հիմքի վրա: Ամբողջ ծառայությունները մատուցվելու են առանձին նորակառույց շենքում: Ենթակայությունը լինելու է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցին»-ը»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
Առողջապահության բաժնի պետը չի բացառում, որ Գյումրիի ծննդատունը կմիավորվի բժշկական կենտրոնին, իսկ երբ նոր ծննդատան շենքի կառուցումն ավարտվի, ևս մեկ վերակազմավորման գործընթաց կսկսվի, արդեն նոր շենք տեղափոխվելու համար: Առայժմ ավելի կարճաժամկետ է համարվում «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվելու ծրագիրը, քանի որ, ըստ առողջապահության բաժնի պետի, նոր ծննդատան շահագործման ժամկետները հայտնի չեն:
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...