11:10 12.08.2020
Ռուսաստանը գրանցել է Covid-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Մասնագետներից շատերը մտավախություն են հայտնում, որ Մոսկվան մշակումներն արագացնելու համար փորձարկումների ընթացքում կարևոր քայլեր է շրջանցել:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի ռուսական պատվաստանյութի ապահովության և արդյունավետության հարցում։
«Պատվաստանյութ ունենալը և ապացուցելը, որ այդ պատվաստանյութն ապահով և արդյունավետ է, բոլորովին տարբեր բաներ են: Մենք ունենք 6 կամ ավելի պատվաստանյութեր, և եթե մենք ցանկանայինք մարդկանց վնասելու ռիսկին դիմել կամ նրանց տալ մի բան, որը չի գործում, ապա կարող էինք նույնիսկ հաջորդ շաբաթ անել դա: Բայց այդ ամենն այդպես չի աշխատում: Հույս ունեմ, որ ռուսներն իսկապես հստակ ապացուցել են, որ պատվաստանյութն ապահով և արդյունավետ է: Ես լրջորեն կասկածում եմ, որ նրանք արել են դա, բայց մարդիկ պետք է հասկանան դա, երբ նման հայտարարություններ են լսում չինացիներից կամ ռուսներից և հարցնում են, թե ինչու ամերիկացիները դա չեն անում: Որովհետև այս երկրում մենք ամեն ինչ այնպես ենք անում, որ հաշվի առնենք անվտանգությունը և արդյունավետությունը», – ասել է Ֆաուչին:
Չնայած տարբեր մասնագետների հնչեցրած կասկածներին՝ 20 երկիր Ռուսաստանից արդեն 1 մլրդ դեղաչափի պատվերի հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը կամավորների մասնակցությամբ 2 ամսվա փորձարկումներից հետո գրանցել է Covid-19-ի դեմ պատվաստանյութը: Ռուսաստանն ակնկալում է մինչև տարվա վերջ սկսել պատվաստանյութի զանգվածային արտադրությունը:
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...