22:54 18.06.2020
Եվրոպական երկրները պետք է պատրաստվեն նոր կորոնավիրուսի վերադարձին։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն լրագրողների հետ օնլայն ճեպազրույցի ժամանակ։
«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի նախապատրաստվենք և ավելացնենք ինչպես արտակարգ իրավիճակներում բուժօգնության մատուցման համակարգի, այնպես էլ պլանային բուժօգնության մատուցման համակարգի պատրաստվածության մակարդակը։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է լավագույնի հույս ունենանք, բայց պատրաստվենք վատագույնին, այն է՝ COVID-19-ի վերադարձին, որը կարող է գրավել երկրներ, տարածաշրջաններ, քաղաքներ և առանձին շրջաններ։ Ինչպես ասվում է ժողովրդական առածում. «Ճտերն աշնանն են հաշվում». մեր աշխատանքի արդյունքները կախված են նրանից, թե ինչ միջոցներ ենք մենք ձեռնարկում այսօր», – ասել է Կլյուգեն։
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարի խոսքով, COVID-19-ի համաճարակը նախկինի պես ակտիվ փուլում է գտնվում շատ երկրներում։
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք վերականգնել և կառուցել նորմալ կյանքը ընդհանուր կարանտինից հետո, սակայն պակաս կարևոր չէ, որ երկրների պետական մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն և ուժ ներդնեն, որպեսզի ստեղծեն համաճարակային իրավիճակի վերահսկման ակտիվ համակարգ, որը թույլ կտա հայտնաբերել հիվանդության դեպքերը, կատարել թեստավորում և հետևել վարակվածների կոնտակտավորներին, որպեսզի վարակվածության ցուցանիշի բարձրանալու դեպքում առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում խուսափեն նոր ընդհանուր կարանտին սահմանելու անհրաժեշտությունից, որը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ», – ասել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարը։
Հանս Կլյուգեն նաև հիշեցրել է, որ մի շարք երկրներում դպրոցների բացումը հանգեցրել է նոր դեպքերի աճի։
«Դա նշանակում է, որ մենք պետք է պահպանենք զգոնությունը և զգուշորեն մոտենանք սահմանափակումների մեղմացմանը», – ասել է Կլյուգեն՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում ռիսկը նախկինի պես բարձր է։
Եվրոպական երկրներին բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 31 %-ը, մահացածների 43%-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ըստ ԱՀԿ-ի՝ մի շարք երկրներում, ինչպիսին են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Իսրայելը, դիտվում է վարակվածների թվի աճ։
https://www.facebook.com/WHOEurope/videos/2694580367428911/
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...