TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

09:00 17.06.2020

COVID-19-ի բուժման համար Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումները դարձել են գիտական բեկում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարահյին կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիանդների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։ RIA Novosti-ի […]

̰
ԱՄՆ-ն հանել է հիդրօքսիքլորոքինը Covid-19-ի բուժման համար նախատեսված դեղերի ցանկից

23:20 16.06.2020

Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների վերահսկման մարմինը հանել է հիդրօքսիքլորոքինը կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման համար նախատեսված դեղերի ցանկից: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: Կառույցը նշել է, որ դեղամիջոցը չափազանց մեծ ռիսկեր է պարունակում՝ առանց ակնհայտ օգուտների: Չնայած այս հանգամանքին՝ Սպիտակ տան առաջնորդը շարունակում է խոսել դեղամիջոցի օգտակարության մասին: «Կան շատ մարդիկ, որ նման բան […]

̰
ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդը բուժման համար ստացել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ. The Time

22:43 16.06.2020

Միացյալ Նահանգների բնակիչ Մայքլ Ֆլորին, որը հիվանդ է եղել կորոնավիրուսով, բուժհաստատությունում բուժման համար ներկայացվել է 1,1 միլիոն դոլարի հաշիվ, հայտնում է The Time-ը: Նշվում է, որ 70-ամյա հիվանդը 62 օր գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչպես նաև մի քանի շաբաթ գտնվել է արհեստական ​​կոմայի մեջ: Նրա պալատն արժեցել է օրական մոտ 9 700 դոլար: Այսպիսով, […]

̰
Կորոնավիրուսի պատճառով աշխարհը դադարում է պայքարել գրիպի դեմ. Корреспондент

22:30 16.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ այս տարի ամբողջ աշխարհում գրիպի թեստավորման մասշտաբների կտրուկ անկում է նկատվել ՝ 2017-2019-ի համեմատ: Այս մասին, ինչպես հայտնում է Корреспондент-ը, հայտնի է դարձել  ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ճեպազրույցի ժամանակ: «Շատ երկրներում գրիպի դեպքերին հետևելը կա’մ դադարել է, կա’մ ժամանակավորապես հետաձգվել, COVID-19 համաճարակի պատճառով գրանցվել է գրիպի մասին […]

̰
ԱՀԿ-ն անհանգստանում է Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկմամբ

22:15 16.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկմամբ: Վերջին օրերի ընթացքում Պեկինում գրանցվել է ավելի քան 130 դեպք: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վիրուսի էպիկենտրոն է դարձել Պեկինի մեծածախ շուկաներից մեկը: Քաղաքի իշխանությունները բոլոր ձեռնարկություններին ստիպել են աշխատողներին 14-օրյա կարանտինի ուղարկել, սահմանափակվել է նաև Պեկինի ավտոմոբիլային հաղորդակցությունը երկրի այլ շրջանների հետ։ Մինչև […]

̰
Տարբերակ կա ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնել. Երևանի քաղաքապետ

21:37 16.06.2020

Հիմա մայրաքաղաքի մանկապարտեզներ հաճախում է երեխաների 6-7 տոկոսը: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը ավելի քան 30 հազար է, բայց այս շրջանում մանկապարտեզ է գնում 1800-1900 երեխա: «Տարբերակ կա ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնել: Այս պահին դա քննարկվում է, գուցե, […]

̰
Կորոնավիրուսի մասին չկա այնպիսի տեղեկատվություն, որին ՀՀ քաղաքացին չտիրապետի. վարչապետ

21:20 16.06.2020

Անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության սկզբնաղբյուրների բացահայտմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքներ իրականացվում են, և հետաքրքիր փաստեր են արձանագրվում: «Բոլոր հարցերով զբաղվում ենք: Եվ եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, ապա պետք է քննարկել փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը կարողանա գնահատական տալ»: Փաշինյանը նաև արձանագրեց, որ […]

̰
Դիմակ չկրելը հերոսություն չէ. Հ. Մարության

20:43 16.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հիշեցնելով կորոնավիրուսի դեմ պայքարում անվտնագության կանոնների մասին, ընդգծեց նաև դիմակ կրելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Նրա բնորոշմամբ՝ դիմակն այն փրկությունն է, որը կարող ենք մեզ համար կազմակերպել: «Իմ խնդրանքն անհնարին չէ, խնդրում եմ այն, ինչ ես անում եմ երեք ամիս: Ամեն օր դիմակ եմ կրում, որպեսզի ինքս չվարակեմ դիմացինին: Սա աշխատում է: […]

̰
Հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան է ժամանելու մասնագետների խումբ․ տեղի է ունեցել տեսազրույց Լիտվայի առողջապահության նախարարի հետ

20:32 16.06.2020

Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից […]

̰
Իրականացվում է շրջիկ եղանակով կորոնավիրուսի նմուշառում. Հ. Մարության

20:19 16.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարում Երևանում իրականացվող միջոցառումները: Նա  նաև տեղեկացրեց, որ ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Նրա ներկայացրած տվյալներով՝ իրականացվել է կորոնավիրուսի ավելի քան 5600 նմուշառում:

̰
Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար․ Թորոսյան

20:11 16.06.2020

Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը

19:36 16.06.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։ «Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում […]

̰
Դեքսամետազոնով ստերոիդային բուժման ցածր չափաբաժինները մեծ առաջընթաց են կորոնավիրուսի դեմ պայքարում. BBC

18:48 16.06.2020

Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ դեքսամետազոնով ստերոիդային բուժման ցածր չափաբաժինները մեծ առաջընթաց են արձանագրել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ դեղամիջոցը 40-ից 28 տոկոսով կրճատում է մահվան ռիսկը թոքերի արհեստական շնչառության սարքերին միացրած հիվանդների մոտ, իսկ թթվածնի կարիք ունեցողների մոտ կրճատում է մահվան […]

̰
Ի՞նչ խախտումներ են թույլ տվել տնտեսվարողները

18:40 16.06.2020

Վերջին մեկ ամսվա ընթացքում 4000 շրջայց է կատարվել, որից միայն 1000-ի դեպքում են արձանագրություններ կազմվել: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա նկատեց՝ միտում կա, որ հանրային սննդի օբյեկտների ղեկավարները, անսալով կոչերին, իրականացնում են հակահամաճարակային միջոցառումները: Ավետիսյանը խոսեց նաև խախտումների մասին՝ հաճախորդների միջև համապատասխան հեռավորություն […]

̰
Վաղվանից անձը հաստատող փաստաթղթի առկայությունը քաղաքացու մոտ պարտադիր է լինելու

18:17 16.06.2020

Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նա նաև հայտնեց նոր որոշման մասին: Այսպես, վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի: Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց […]

̰
Ես էլ չէի պատկերացնում, որ իմ շունչը կարող է կտրվել, չկարողանամ շնչել. կորոնավիրուսից ապաքինվող Միհրան Բարսեղյան

15:57 16.06.2020

Ես էլ չէի պատկերացնում, որ իմ շունչը կարող է կտրվել, չկարողանամ շնչել. կորոնավիրուսից ապաքինվող Միհրան Բարսեղյանի պատմությունը։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Կորոնավիրուսով վարակված Զելենսկու կնոջը հոսպիտալացրել են երկկողմանի թոքաբորբով

14:42 16.06.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը հոսպիտալացրել են Կիևի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Страна.ua-ին: Նախորդ շաբաթ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: Զելենսկու կինը բժիշկների հսկողության տակ է՝ միջին ծանրության երկկողմանի թոքաբորբով: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Նախօրեին Վլադիմիր Զելենսկու և նրա երեխաների կորոնավիրուսի հերթական թեստը բացասական արդյունք է գրանցել: Հունիսի 16-ին […]

̰
Ունենք կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, գրանցվել է մահվան 8 դեպք

10:53 16.06.2020

Հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]

̰
Ինչպես հաղթել կորոնավիրուսի համաճարակին

23:23 15.06.2020

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու շնորհիվ հնարավոր է եղել կանխել շուրջ 66 հազար վարակի դեպք, Իտալիայում՝ 78 հազար։

̰
Արցախում բացվել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիա

20:53 15.06.2020

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայի բացմանը: Նորաբաց լաբորատորիայում հնարավորություն է ստեղծված կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Լաբորատորիան եզակի է ամբողջ Արցախում՝ համալրված համապատասխան գույքով և […]

̰
Մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան. Փաշինյան

19:10 15.06.2020

Անհրաժեշտ կանոնները չպահպանելու դեպքում չի հաղթահարվի համաճարակը: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մինչև մենք այս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը: Կներեք, որ այդպիսի կոպիտ բան եմ ասում՝ կա՛մ հաղթահարվելու է հետևյալ կերպ, որ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո միայն թվեր կիջնեն: […]

̰
Ի՞նչն ենք սխալ արել, որ մեր հայրենակիցներն այդպիսի քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց առողջության նկատմամբ. Փաշինյան

18:55 15.06.2020

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հրապարակել է Հայաստանի տարբեր մարզերում, տեսարժան վայրերում արված մի քանի լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ շրջում, շփվում միմյանց հետ առանց դիմակների: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորություն: «Ինքս ինձ […]

̰
Մոտակա մեկ ամսում դիմակների գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին. Թորոսյան

18:34 15.06.2020

ԱՀԿ-ն հորդորում է, որ ռիսկի խմբի քաղաքացիները հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում վիրուսի թափանցումից: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած բուժաշխատողների հետ համայց են կատարում

12:47 15.06.2020

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 41 տարեկան, ամենատարեցը՝ 88

11:20 15.06.2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ: Արձանագրվել է մահվան 16 դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք․ մահացել է 16 մարդ

10:54 15.06.2020

Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]

̰
Ֆրանսիայից բժիշկների այցն իրապես օգտակար է լինելու մեր համար․ Արսեն Թորոսյան

10:39 15.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու […]

̰
102 կիլոգրամ քաշ կորցրած կինը հայտնել է նիհարելու գաղտնիքը

23:29 14.06.2020

Շոտլանդական Լևեն քաղաքի 165 կիլոգրամ կշռող բնակչուհին կորցրել է քաշի գրեթե երկու երրորդը և հայտնել է քաշը կորցնելու գաղտնիքը: Նրա վերափոխման պատմությունը հրապարակվել է The Scot Sun-ի կայքում: 52-ամյա Թրեյսի Մակկորմակն ասել է, որ 2016-ին նրա մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարախտ: «Բժիշկներն ասացին, որ ես պետք է փոխեմ իմ կենսակերպը, հակառակ դեպքում երաշխիք չկա, […]

̰
«Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է». 94-ամյա մարմնամարզուհին հիացրել է համացանցի օգտատերերին

22:55 14.06.2020

94-ամյա գերմանուհի Յոհաննա Կվաասի պատմությունը կարող է օրինակ լինել շատ մարդկանց համար, ովքեր չափազանց ծույլ են սպորտով զբաղվելու համար: Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը շարունակում է կատարել իր սիրելի մարմնամարզությունը, և նա աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզուհին է: Մրցույթում առաջին անգամ Յոհաննան ելույթ է ունեցել ութ տարեկան հասակում՝ 1934-ին: Կվաասը երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի, և […]

̰
Ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կորոնավիրուսի դեպքերը շատ-շատ են․ Թորոսյան

22:32 14.06.2020

Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները… Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը: ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.»,- գրել է նա։

̰
BACK_TO_TOP