TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՀԿ-ից պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ-ին՝ հաղթահարելու կորոնավիրուսի հետ կապված խնդիրները

19:19 10.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։ Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինչպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։ […]

̰
Դիմակ կրել առողջությունը պահպանելո՞ւ, թե՞ չտուգանվելու համար

19:16 10.06.2020

Ի՞նչ են անում մարդիկ առողջ լինելու և չտուգանվելու համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Տեսախցիկը տեսնելուն պես բազմաթիվ քաղաքացիներ դրել են դիմակներն ու  խոսել դիմակով լինելու անհրաժեշտության մասին, իսկ մշտական կրողները՝ չկրողների անտարբերության մասին։ Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

̰
Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս. վարչապետ

18:20 10.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում: «Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարդ նշաձողի վրա: Մենք երեկ 428 […]

̰
Երկկողմանի թոքաբորբով 67-ամյա կինը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

17:12 10.06.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղեկացնում են, որ 67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: «Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: […]

̰
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան

16:20 10.06.2020

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Վերջիններս մեջբերել են Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի խոսքը. «Հայաստանը շարունակում է կորոնավիրուսի համավարակի դեմ ինտենսիվ պայքարը և Լիտվան այդ հարցում շարունակում է մնալ մեր հայ բարեկամների կողքին։ Այսօր Լիտվայի […]

̰
Տեղեկատվական հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների հետ

13:10 10.06.2020

ԱՀԿ-ն Եվրամիության աջակցությամբ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար՝ վարակի կանխարգելման, վերահսկման և այս առումով ԱՀԿ վերջին թարմացումների վերաբերյալ։ Հանդիպումը, որին ներկա է եղել ավելի քան 230 մասնակից, վարել են ազգային և ԱՀԿ փորձագետները։ Հանդիպումը հիմնված է եղել նախկինում առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող դասընթացների վրա և հատկապես կարևոր է եղել՝ […]

̰
Սինգապուրում մեկնարկում են COVID-19-ի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

13:00 10.06.2020

Սինգապուրի գիտնականները սկսում են կորոնավիրուսի դեմ TY027 իմունային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Այդ մասին այսօր հաղորդել են Tychan մշակող ընկերությունից, հայտնում է Корреспондент-ը: «Հետազոտությունների առաջին փուլին, որը կտևի վեց շաբաթ, կմասնակցի 23 առողջ մարդ»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելին, եթե առաջին փուլը հաջողված համարվի, հաջորդ քայլը կլինի ավելի մեծ թվով կամավորների ներգրավումը փորձերին, այդ թվում նաև […]

̰
Ճապոնիայում մահացել է հազվագյուտ համախտանիշ հայտնաբերած մանկաբույժ Կավասակին

12:42 10.06.2020

Ճապոնիայում մահացել է մանկաբույժ Թոմիսակու Կավասակին, որ 1967-ին առաջինն է նկարագրել իր անունով կոչված մանկական բորբոքային համախտանիշը (հայտնի է նաև որպես մաշկի, լորձաթաղանթների, ավշագեղձերի հիվանդություն, արյունատար անոթների բորբոքային հիվանդություն): Այս մասին հունիսի 10-ին հաղորդել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ մանկաբույժը մահացել է 96 տարեկան հասակում Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Կավասակիի մահվան պատճառը նրա տարիքն է եղել: Հիվանդությունը հիմնականում […]

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:21 10.06.2020

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 նոր դեպք և 775 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 428-ով, գրանցվել է մահվան 10 դեպք

10:52 10.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 […]

̰
ԱՄԷ-ում ցողունային բջիջներով COVID-19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն

23:23 09.06.2020

ԱՄԷ-ում հետազոտողների կողմից մշակված նոր կորոնավիրուսի (COVID-19) բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանության իրավունք՝ հնարավորություն ընձեռելով շատ հիվանդների օգտվել այս բուժումից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկներ և մասնագետներ դոկտոր Յանդրի Վենտուրայի գլխավորությամբ նախորդ ամիս հայտարարել էին նոր կորոնավիրուսի նորարարական և խոստումնալից բուժման հայտնաբերման […]

̰
Դիմակին չեմ հավատում, ձեռնոցին չեմ հավատում. բա ինչի՞ն ես հավատում. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

22:54 09.06.2020

Համաճարակի դեմ պայքարում են երկու մեթոդով՝ կարգապահությամբ և պատվաստանյութով: Այս մասին «Հեռանկար» հաղորդման շրջանակում խոսել է «Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը՝ քաղաքացիներին կոչ անելով խստագույնս հետևել սահմանված կանոններին: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով ու հաղթահարել հիվանդությունը: «Պատվաստանյութ չունենք: Մնում է մյուս մեթոդը՝ կարգապահություն: Դրա մեջ մտնում է հետևյալը՝ կրել դիմակ, որպեսզի սահմանափակենք վարակի մուտքը, […]

̰
Նշվել է Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ սկսելու ժամկետը. Москва

22:44 09.06.2020

Կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումը կարող է սկսվել օգոստոսին: Այս ժամկետն է նշել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հիվանդանոցային թերապիայի կլինիկայի տնօրեն Յուրի Բելենկովը, հայտնում է Москва գործակալությունը: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ առցանց համաժողովի ընթացքում բժիշկը նշել է, որ քաղաքացիների մոտ 60 տոկոսը դիմակներ չի կրում: Ըստ Բելենկովի՝ մայրաքաղաքում դիմակների ռեժիմը պետք է պահպանվի […]

̰
Ուկրաինայում ավելի քան 5 հազար բժիշկ հիվանդացել է COVID-19-ով

22:32 09.06.2020

Ուկրաինայում բժիշկների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 135 դեպք: Այդ մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, հայտնում են հանրային առողջության կենտրոնից: «Հաստատվել է COVID-19- ի 27 856 դեպք, բուժվել է 12 412 մարդ, մահացել է 810-ը: Անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 394 դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ: «Ընդհանուր առմամբ, հիվանդացել է 2003 երեխա և 5135 բժիշկ», […]

̰
Ես ուզում էի վարակվել կորոնավիրուսով, որ մարդկանց ցույց տամ, որ սա ժանտախտ չէ. Վլադիմիր Զելենսկի

21:20 09.06.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում էր վարակվել կորոնավիրուսով, որպեսզի սեփական օրինակով ցույց տա մարդկանց, որ «կորոնավիրուսը ժանտախտ չէ»: Հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: «Ես ուզում էի ինքս անցնել այդ փուլը, որպեսզի մարդկանց հեշտ լինի: Երբ դեպրեսիվ իրավիճակում էինք, մեզ հավաքեցինք: Ես մերոնց առաջարկեցի. «Եկեք ես վարակվեմ: Անմիջապես ինձ մեկուսացրեք, և ես դա կվերապրեմ: […]

̰
«Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությունը սատարում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում

17:10 09.06.2020

Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ […]

̰
Սա չի նշանակում ճեղքում հակահամաճարակային պրոցեսի. Թորոսյանը թվերի նվազման և ապաքինվածների ավելացման մասին

16:09 09.06.2020

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է վերջին օրերի ապաքինվածների թվի կտրուկ աճին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ

16:06 09.06.2020

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին […]

̰
Սա նամարդ հիվանդություն է, այսինքն՝ գաղտագողի սողոսկում է մարդու մարմին և կատարում իր չար գործը. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

13:17 09.06.2020

«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում շեշտել է, որ կորոնավիրուսը կա, այն հնարած չէ: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա արդեն ապաքինվել է: «Վարակը կա, վարակի դեմ պայքարը կա, բոլորս պայքարում ենք դրա դեմ`սկսած կառավարությունից վերջացրած տարբեր տեսակի մասնագիտության տեր մարդկանցով: Եվ, իհարկե, հաղթելու ենք»,- ասաց Պատրիկյանը: Նա պատմել է, թե ինչպես […]

̰
Ջիգարխանյանի նախկին կինը խոսել է դերասանի հետ կապ հաստատելու անհնարինության մասին

13:00 09.06.2020

Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն անհանգստացած է նախկին ամուսնու ինքնազգացողությամբ: Նա նաև խոսել է նախկին ամուսնու հետ կապ հաստատելու անհնարինության մասին: Դաշնակահարուհին վստահություն է հայտնել, որ հարազատները հեռախոսը վերցրել են նրանից: Ջիգարխանյանի նախկին կինը հայտարարել է, որ ամուսնացած ժամանակ դերասանն առողջ էր և ակտիվ: Ըստ […]

̰
Առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս. ԱՀԿ

12:28 09.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս: Այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը: Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածում էին, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Այնուամենայնիվ, այժմ ԱՀԿ-ից նշում են, որ տարածման այդ եղանակը թեև […]

̰
«Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են». Արսեն Խառատյանը լուսանկար է հրապարակել

12:15 09.06.2020

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»: Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից և Բելգիայից մեր մի շարք […]

̰
Քաթարը հունիսի 15-ից կմեղմացնի սահմանափակումները

11:26 09.06.2020

Քաթարի իշխանությունները հունիսի 15-ից աստիճանաբար կմեղմացնեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, սակայն երկիրը բնականոն կյանքի կվերադառնա աշնանը ոչ շուտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանափակումների վերացումը կազմված է 4 փուլից: Առաջինը կսկսվի հունիսի 15-ին: Այդ ժամանակ կթույլատվի բացել որոշ մզկիթներ և մասնավոր կլինիկաների 40 տոկոսը: Երկրորդ փուլով սահմանափակումների մեղմացումները կսկսվեն հուլիսի 1-ին։ […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 350-ով, գրանցվել է մահվան 6 դեպք

10:57 09.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր […]

̰
Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. Արսեն Թորոսյան

09:40 09.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին: Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա: «Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր […]

̰
«Համաշխարհային մասշտաբով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է»․ ԱՀԿ

23:24 08.06.2020

Գեբրեյեսուսը նաև հայտնել է, որ ԱՀԿ-ն նախատեսում է օնլայն-համաժողով անցկացնել COVID-19-ի կոնտակտավորներին գտնելու հարցի շուրջ, որպեսզի «կիսվի տեխնիկական և օպերացիոն փորձով, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների ոլորտում նորամուծություններով»։

̰
27 շնչառական սարք Վրաստանից Հայաստան հասավ

21:20 08.06.2020

2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Այս մասին հաղորդում է Аliq.ge-ն։ «Լուրը տարածելու հաջորդ օրը  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: […]

̰
Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում. կորոնավիրուսի դեմ պայքարող կամավոր

20:40 08.06.2020

Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է: Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով […]

̰
Կորոնավիրուսի տարածմամբ շահագրգռված քաղաքական շրջանակները համավարակի ավարտի հետ ավարտվելու են. Փաշինյան

20:18 08.06.2020

Կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները […]

̰
Ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար են խառնվում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

19:42 08.06.2020

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը որդու հարսանիքն է կազմակերպել: Ժամեր առաջ Դուք հրապարակեցիք նրա՝ պաշտոնից ազատման մասին տեղեկությունը, ինչից կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ռեժիմի խախտում է  արձանագրվել: Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպես եք գնահատվում բարձրաստիճան զինվորականի կողմից նրա արարքը այսպիսի պայմաններում: Պարետի նիստից հետո […]

̰
BACK_TO_TOP