TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Զգոնությունը չկորցնենք մի իրավիճակում, որը հավանաբար երկար է պահպանվելու. նախարար

19:16 08.06.2020

Մենք երեկվա ընթացքում ունեցել ենք 195 նոր արձանագրված դեպք: Թիվը փոքր է, որովհետև հիմնական, ամենամեծ լաբորատորիան, որ օրական կարող է կատարել հազարից ավելի հետազոտություն, պրոֆիլակտիկայի է կանգնած եղել: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Թիվը մեխանիկորեն իջած է, եթե համեմատենք նախորդ օրվա 766 թվի հետ: […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների այսօրվա թիվը մեխանիկորեն իջած է. Արսեն Թորոսյան

18:17 08.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով վարակման այսօրվա տվյալներին: Նա նշեց՝ այսօր հաղորդված 195 դեպքը զուտ այն բանի հետևանք է, որ ախտորոշման ամենամեծ լաբորատորիան այսօր կանգնած է եղել: Թորոսյանը հանրությանը կոչ արեց զգոնությունը չկորցնել: Նախարարը հայտնեց՝ այս պահի դրությամբ վարակակիրների շրջանում կա 403 ծանր, 94 ծայրահեղ ծանր պացիենտ:

̰
Վաղվանից Մոսկվայում չեղարկվում են ինքնամեկուսացումը և անցագրային ռեժիմը

17:50 08.06.2020

Մոսկվայում երեքշաբթի չեղարկվում են ինքնամեկուսացումը, անցագրային ռեժիմը: Այս մասին Մոսկվայի հանրային պալատի նիստում հայտարարել է նախագահող Կոնստանտին Ռեմչուկովը: «Արդեն վաղվանից՝ հունիսի 9-ից, չեղարկվում են ինքնամեկուսացումն ու անցագրային ռեժիմը, նաև զբոսանքների ժամանակացույցը»,- Ռեմչուկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Պալատի նախագահի խոսքերով՝ հունիսի 16-ից էլ սրճարանները կվերաբացվեն:

̰
Ի՞նչ պետք է իմանա տնային պայմաններում բուժվող ասիմպտոմ պացիենտը

16:55 08.06.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն անդրադառնում է տան պայմաններում բուժման կանոններին։ Հարցազրույցը հրապարակել է ՀՀ կառավարությունը: Ըստ Աբովյանի՝ հնարավորության սահմանում պացիենտը պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում, Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի այլ անդամների հետ, Սպասքը պետք է լվանալ 60 C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև չորացնել […]

̰
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների երեխաներին

16:50 08.06.2020

ՀՀ ԿԳՍՄ-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին. Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցչի և ՀՀ աշխատանքի և […]

̰
ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ և կառուցողական մթնոլորտում. առողջապահության նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնել

15:34 08.06.2020

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներկայացնում է իրականությունը՝ կապված երեկվա հրապարակման հետ: «Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19-ով վարակված պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ՝ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման՝ […]

̰
«Դիլիջան» ԲԿ-ն 2-3 օրից կկարողանա ընդունել կորոնավիրուսով հիվանդներին

14:30 08.06.2020

ՀՀ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների»։

̰
Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.043-ով

14:25 08.06.2020

  Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի հունիսի 8-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 2.043-ով Ընդհանուր՝ 173.832 ?Մահացածների թիվն ավելացել է 70-ով Ընդհանուր՝ 8.351 ?Ծանր վիճակում է գտնվում 2.619 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 2.011-ով Ընդհանուր՝ 136.360 ?Մինչ այժմ թեստավորվել է 1.107.254 անձ

̰
«Դիլիջան» ԲԿ-ն 2-3 օրից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների. վարչապետ

13:28 08.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Դիլիջան» ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

̰
Արմեն Ջիգարխանյանը կաթված է ստացել. Baza Telegram

12:54 08.06.2020

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է կաթվածով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Baza Telegram- ալիքին: Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դերասանի հարազատներն ու ընկերները չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը: Հայտնի է, որ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է:  

̰

12:42 08.06.2020

Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են: Թաղման արարողություններից մինչև սահմանի հատում ու պարտադիր դիմակներ կրելու անհրաժեշտություն. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել: Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն  հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի: Հարությունյանն […]

̰
Մահացած 11 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:22 08.06.2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ: Արձանագրվել է մահվան 11 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հունիսի 7-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է195-ով, գրանցվել է մահվան 11 դեպք

10:55 08.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։ […]

̰
Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել. Փաշինյան

23:48 07.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ Մի կարևոր փաստ ևս. […]

̰
Նշվել է առանց դեղերի զարկերակային ճնշումը բարձրացնելու երեք եղանակ

23:36 07.06.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը Россия 1 հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես կարելի է բարձրացնել զարկերակային ճնշումը առանց դեղորայքի օգտագործման: Նա նշել է, որ հիպոտոնիկների խնդիրն անոթային պատերի թույլ տոնուսն է, ինչը թույլ չի տալիս պահպանել ճնշումը: Դա հաղթահարելու համար նա խորհուրդ է տվել մեկուկես անգամ ավելացնել օգտագործվող ջրի քանակը, օրինակ, […]

̰
Եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա․ կորոնավիրուսով վարակվածի հորդորը

23:17 07.06.2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին՝ Հայկ Սահակյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր արդեն չորրորդ օրն ա, ինչ պառկած եմ Նորքի ինֆեկցիոնում, ու անհամեմատ լավ եմ զգում ինձ, չեմ ջերմում, քիչ եմ հազում, խոսել դեռ շատ չեմ կարող՝ հազը թույլ չի տալիս, իսկ մինչ այդ տանը 7 օր տառապում էի, պոլիկլինիկան անարդյունավետ, թանկարժեք դեղեր էր նշանակել ու […]

̰
Թռչնաբուծական տնտեսությունները՝ հաջորդ համավարակի հավանական աղբյուր. News-medical.net

23:00 07.06.2020

Բժիշկ Մայքլ Հերշել Գրեգերը կանխատեսում է, որ հաջորդ համավարակը կարող է պայմանավորված լինել թռչնաբուծական տնտեսություններից ծագած վարակով, հայտնում է  News-medical.net-ը: Նրա կարծիքով՝ կան մի շարք արդյունավետ միջոցներ, որոնք ապագայում թույլ կտան կանխել վիրուսային համավարակները: Առանց այդ միջոցների հաջորդ համավարակը 100 անգամ ավելի ծանր կլինի, քան COVID-19- ը: Գրեգերը մեղադրում է թռչնաբուծական տնտեսություններին ամեն ինչի համար, […]

̰
Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից. ԱՆ խոսնակը՝ ի պատասխան Վահան Արծրունու գրառման

22:47 07.06.2020

Երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ […]

̰
Հայտնի է, թե ինչպես է արյան խումբն ազդում COVID-19-ի ընթացքի և վարակման վտանգի վրա. ТАСС

22:37 07.06.2020

Անալիզը ցույց է տվել, որ արյան երկրորդ խումբ ունեցողներն ավելի շատ հակված են COVID-19-ի և ավելի հավանական է, որ նրանք հոսպիտալացվեն վարակի ծանր ձևով, հայտնում է ТАСС- ը: Արյան առաջին խմբում, ընդհակառակը, վարակի ռիսկը նվազում է: Պատճառը հատուկ մուտացիաներն են: Կիլի համալսարանի գիտնականները վերծանել են Իսպանիայի և Իտալիայի կորոնավիրուսային վարակի ծանր ձևով հոսպիտալացված 1980 բնակիչների […]

̰
Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը. Թորոսյան

22:22 07.06.2020

Նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ավելի վաղ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: 

̰
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար. Լոռու մարզպետ

19:56 07.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում […]

̰
Նաոմի Քեմփբելի խոհարարը խոսել է նրա դիետայի մասին

19:45 07.06.2020

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելի շեֆ- խոհարարը խոսել է նրա սննդի և այն մասին, թե ինչպես է նա կարողանում պահպանել սլացիկ կազմվածքը, գրում է Page Six- ը: Խոհարար Շոն Ջոնն արդեն 10 տարի է, ինչ աշխատում է մոդելի հետ: Ըստ նրա՝ Սև հովազի սննդակարգը շատ խիստ է: Մոդելը բուսակեր է: Նա նաև չի ուտում կաթ, գլյուտեն և […]

̰
Գիտնականները գտել են ճերմակած մազերի նախկին գույնը ետ բերելու միջոց

19:29 07.06.2020

Կոլումբիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ գտել են ճերմակած մազերը վերականգնելու միջոց: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը: Ըստ գիտնականների՝ սթրեսի հետևանքով ճերմակած մազերի նախկին գույնը կարելի է ետ բերել: Ուսումնասիրության ընթացքում մասնագետները պարզել են, որ սթրեսի կրճատումը ոչ միայն կարող է դադարեցնել մազերի ճերմակումը, այլև հակառակ գործընթաց սկսել: Մազերը կարող են վերականգնել բնական […]

̰
ԱՆ-ը ցանկանում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել նոր բժշկական կենտրոնների

18:20 07.06.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը  հայտարարություն է տարածել: «Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, […]

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է փետրվարին և գաղտնի չի եղել. Սիսակ Գաբրիելյան

16:10 07.06.2020

«Հերթական անտեղի փոթորիկը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Առնվազն անհասկանալի է, որ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ էլ են մութ կամ գաղտնի բան տեսնում Նորքի հիվանդանոցի տնօրենի այն խոսքերի մեջ, թե իրենք փետրվարից աշխատում են և դա նշանակում է, որ կորոնովիրուս ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ։ Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել […]

̰
Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ Սուրբ Աստվածամայր ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունքն է

15:39 07.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքի տեսանյութն է հրապարակել:

̰
Ինչպես ճիշտ կրել դիմակը

15:09 07.06.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում ցույց է տրվում՝ ինչպես ճիշտ կրել դիմակը:

̰
Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, թե իբր կորոնավիրուսը փետրվարից եղել է ՀՀ–ում. Ալինա Նիկողոսյան

14:35 07.06.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ […]

̰
Բժիշկ Կոմարովսկին կորոնավիրուսից բուժված անձանց խորհուրդ է տվել չմոռանալ նախազգուշական միջոցների մասին. Gazeta

13:08 07.06.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է, որ այն մարդիկ, որոնք արդեն հիվանդացել են նոր տեսակի կորոնավիրուսով, միևնույն է, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն: Gazeta-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է իր Instagram- ում: Բժիշկը նշել է, որ նույնիսկ բուժված մարդը կարող է «տեղափոխել» COVID-19, եթե «ամեն ինչին ձեռք տա»: «Նույնիսկ եթե դուք արդեն ունեցել […]

̰
Համակարգչին սովորեցրել են կանխատեսել ուղեղի ծերացման մակարդակը

23:59 06.06.2020

Բեն-Գուրիոն համալսարանի իսրայելցի գիտնականները մշակել են արհեստական ​​ինտելեկտի համակարգ, որը որոշում է ուղեղի տարիքը, հայտնում է Xinhua- ն: Սա թույլ է տալիս վերահսկել ուղեղի զարգացումը և նախազգուշացնել նյարդաբանական հիվանդությունների մասին: Ուղեղի տարիքը պարտադիր չէ, որ համընկնի մարմնի ընդհանուր տարիքի հետ: Մարդիկ, որոնց մոտ ուղեղի ծերացումն ավելի արագ է ընթանում, ավելի հաճախ են բախվում նեյրոդեգեներատիվ հիվանդություններին […]

̰
BACK_TO_TOP