TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ․ ԵՊՀ դոցենտ

23:50 06.06.2020

ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ..❗️Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը: Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են… ❗️ Դիմակի տակ […]

̰
Բժիշկը հայտնել է ուժեղ մազաթափության պատճառներից մեկը

23:39 06.06.2020

Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողներից մեկը, որն էնդոկրին համակարգում խնդիրներ ունի, բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովին հարցրել է, թե որն է ուժեղ մազաթափության պատճառը: Կինը պատմել է, որ նրա մազերը ուժգին թափվել են այն բանից հետո, երբ նրան նշանակել են «Լ-տիրոքսին» 75 միլիգրամ դեղաչափով: Հիվանդը, նկատելով, որ իր մազերը սկսել են կտրուկ թափվել, որոշել է ընդունել դեղաչափի […]

̰
Գտնվել են ինքնաթիռում հիվանդություններից պաշտպանվելու միջոցներ. Daily Express

23:15 06.06.2020

Օդանավի ուղևորները պետք է օդորակիչը միշտ միացված պահեն, որպեսզի պաշտպանվեն հիվանդ ուղևորներից և ինքնաթիռում առկա վիրուսներից: Այդ մասին ասել է վարակիչ հիվանդությունների տարածման փորձագետ Մարկ Ժանդրոն, գրում է Daily Express- ը: «Որպես կանոն, օդը, որտեղ գտնվում եք, և ուղղակիորեն շնչում եք, կենտրոնացած է ձեր աթոռից երկուսից հինգ շարքերի սահմաններում», – բացատրել է մասնագետը: Այս առումով, […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու հերթին, 2 պացիենտ մահացել է վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով. Փաշինյան

21:54 06.06.2020

Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու հերթին: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում: Մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը: […]

̰
Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բուժհաստատություններում. Փաշինյան

21:43 06.06.2020

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար շուրջ երկու հազար մահճակալ է առանձնացվել թվով ինը բժշկական հաստատություններում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մենք պետք է դիմակներ կրենք, քանի դեռ գոյություն ունի կորոնավիրուսը. Իմնաձե

20:28 06.06.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալի Պաատա Իմնաձեի խոսքերով` կորոնավիրուսը փոխել է քաղաքացիների կենսակերպը, առաջացրել է շատ անհարմարություններ, իսկ դիմակ կրելը կապված է որոշակի անհարմարության հետ: Իմնաձեն ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիմակ կրելը կտրուկ նվազեցնում է կորոնավիրուսով վարակման վտանգը: «Քանի դեռ մենք բացարձակ երաշխիք չենք ունենա, որ մեր […]

̰
Փաշինյանը պարետատան որոշումների խախտումը վկայող նոր լուսանկար է հրապարակել

17:02 06.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Բազմամարդ թաղում Շիրակի մարզի Շիրակ գյուղում»:

̰
«Ո՜նց եմ ներվայնանում». փոքրիկ աղջիկը կոչ է անում դիմակ կրել

16:44 06.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որում երկու փոքրիկ մարդկանց կոչ են անում դիմակ կրել: «Ինչո՞ւ դիմակ չեք դնում»,- հռետորական հարց է հնչեցնում նրանցից մեկը, հետո գանգատվում, որ երեխաները խաղում են դրսում: Երեխաները նաև դժգոհում էին, որ մարդիկ դիմակները աղբամանի փոխարեն գցում են գետնին: «Ո՜նց եմ ներվայնանում»,- ասում է փոքրիկ աղջիկը:

̰
Ռուսաստանում կորոնավիրուսի բարդացումը բուժող դեղ են գրանցել

16:20 06.06.2020

Ռուսաստանում գրանցվել է մի դեղամիջոց, որ օգտագործվում է կորոնավիրուսային հիվանդության բարդ վիճակի բուժման համար։ Գրանցումն իրականացրել է երկրի առողջապահության նախարարությունը։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Լևիլամաբ» դեղամիջոցը, որ գրանցվել է «Իլսիրա» անունով, ցուցված է այն հիվանդներին, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր բարդացումներ և խիստ բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են նաև մահվան պատճառ դառնալ։ […]

̰
Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով

15:00 06.06.2020

Կորոնավիրևուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գենոմային ուսումնասիրություններով զբաղվող բոլոր կենտրոններին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փնտրտուքով։ Այս հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Հրահանգի իրականացմանը հետևելու են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետը և նախագահի օգնականը։ Նրանք պետք է ապահովեն, որ մինչև օգոստոսի 1-ը այդ գենոմային կենտրոնները անհրաժեշտության դեպքում վերասարքավորվեն ու մասնագիտանան […]

̰
Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

14:37 06.06.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որում ցույց է տրվում՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը:

̰
Կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. Նիկոլ Փաշինյան

14:07 06.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից […]

̰
Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյանի գրառումը

13:14 06.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերի տեսագրությունը ու կից հետևյալ գրառումն արել. «Երբեք ինչ-որ մեկի/հարյուրավոր մարդկանց կյանքը փրկելն այսքան հեշտ չի եղել. ընդամենը երեք պարզ կանոն՝  դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել»:

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 56 տարեկան, ամենատարեցը՝ 92

11:19 06.06.2020

Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 547 նոր դեպք և 207 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ԱՀԿ-ն փոխել է իր խորհուրդը և հորդորում է հանրային վայրերում դիմակ կրել

10:35 06.06.2020

Կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը միևնույն ժամանակ նշել է, որ դիմակը վարակվելու հավանականությունը նվազեցնելու գործիքներից մեկն է միայն և չպետք է լիարժեք պաշտպանվածության սխալ զգացողություն հաղորդի։

̰
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը․ վարչապետն ուղիղ եթերում է

08:57 06.06.2020

Հունիսի 1-ի դրությամբ մենք մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին։ Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով կորոնավիրուսային հարցի թաքնված շերտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն տեղեկություններ է հայտնել երեխայի մասին, ում մոտ ախտորոշվել է Կավասակի համախտանիշ

08:10 06.06.2020

Օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել չորս տարեկան տղա երեխա, որի մոտ հայտնաբերվել էր COVID-19, երեխան չուներ արտահայտված ախտանիշներ։ 4-օրյա բուժումից հետո երեխան COVID-19 թեստի կրկնակի բացասական արդյունքից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել տուն։ Չորս օր հետո երեխայի ջերմությունը բարձրացել է, և նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծանր վիճակում։ Երեխայի մոտ […]

̰
100 հազարի վարակվելու համար 40 օր էր անհրաժեշտ․ գոտեպնդվեք, բան չմնաց․ Հայկ Մանասյան

23:53 05.06.2020

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում։ Մարդիկ վարակում են իրենց ընկերներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց ընտանիքներին, ում հետ ամեն օր շփվում են։ Մարդիկ վարակում են իրենց աշխատանքային կոլեկտիվները, ում հետ ամեն օր շփվում են։ Վաղը, երբ այդ ընկերներից մեկը թարմ վարակված մոտենա […]

̰
Ասողին լսող էր պետք, դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում․ Կարեն Պողոսյան

22:49 05.06.2020

Ասողին լսող էր պետք։ Դեռ մեկ ամիս առաջ էինք զգուշացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կիսվել մեկ ամիս առաջվա իր գրառմամբ․ «Գիշերային մտորումներ Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, […]

̰
Ծանոթացել ենք հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների առողջական վիճակին․ Թորոսյան

22:40 05.06.2020

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ծանոթացել բուժական գործընթացին, պացիենտների առողջական վիճակին` հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նաև ծանոթացել ենք ինֆեկցիոնում կառուցված մոդուլային և համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքներին, ինչպես […]

̰
Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը. «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ

22:07 05.06.2020

Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն է ասում, հունիսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե դիմակով քո վարակվելու հավանականությունը ենթադրենք 50/50 է, ապա դրանից հրաժարվելու ընթացքում դու 100 տոկոսով կարող ես վարակվել․ Ա․ Ասատրյան

21:51 05.06.2020

Ես դեռ լուռ հետևում եմ համաճարակի ժամանակ քաղաքական խաղեր տվող, մարդկանց մոլորության մեջ գցող իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։ «Մենակ մի բան ասեմ։ Էսօր հեռախոսս արդեն 4 անգամ լիցքավորման եմ դրել, որովհետև չեմ հասցնում ընկերներիս ու իրենց ընտանիքի անդամների զանգերին պատասխանեմ, ովքեր արդեն […]

̰
Այն, որ դեռ որոշում չենք կայացրել պարետային ժամ ու սահմանափակումների ռեժիմի վերադառնալու, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնելու. Փաշինյան

20:37 05.06.2020

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ քննարկվել է մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելը, պարետային ժամ սահմանելը, տնտեսական գործունեության հիմնական մասն արգելելը: Վարչապետը, սակայն, այս միջոցներին դիմելուց առաջ այլ բանաձևի կողմնակից […]

̰
Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում․ Փաշինյան

20:28 05.06.2020

Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից` մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծով, հակահամաճարակային շարժմամբ […]

̰
Հայաստանում բժիշկներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնված․ ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը

18:28 05.06.2020

Կորոնավիրուսով վարակված 11 հազար քաղաքացիների թվում է նաև վարչապետի ընտանիքը։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքը» պատմում է Հայաստանի կորոնավիրուսային վիճակին նվիրված իր ռեպորտաժում։ Ռուսական լսարանին արդեն հայտնի է դարձել, թե որքան անփույթ են վերաբերվում հայաստանցիները կորոնավիրուսին՝ կազմակերպելով Վերջին զանգ ու այլ միջոցառումներ։ Ռուսական ալիքը հիշատակում է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, նույնպես վարակվել է աշխատակիցների անփութության […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 619 դեպք է հաստատվել

16:40 05.06.2020

Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 619 դեպք, որոնցից 309-ը` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից. «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 46 նոր դեպք, 53 առողջացած: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների մեծ խմբաքանակ․ ԱՆ

15:58 05.06.2020

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի […]

̰
Տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը. Աբրահամյան

13:26 05.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ճեպազրույցների ընթացքում հայտնել է, որ Հայաստանում լայն տարածում է գտել ապատեղեկատվությունը: «Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլև պատերազմ, տեռոր է հայտարարված ապատեղեկատվության: Տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է մեր պետական անվտանգությանը, հասարակական անվտանգությանը, հանրային առողջությանը»,- ասաց […]

̰
Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

12:14 05.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 596-ով․ գրանցվել է մահվան 7 դեպք

10:55 05.06.2020

Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան […]

̰
BACK_TO_TOP