ԱՄԷ-ում ցողունային բջիջներով COVID-19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

ԱՄԷ-ում ցողունային բջիջներով COVID-19-ի բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանություն

23:23 09.06.2020

ԱՄԷ-ում հետազոտողների կողմից մշակված նոր կորոնավիրուսի (COVID-19) բուժման մեթոդը ստացել է մտավոր սեփականության պաշտպանության իրավունք՝ հնարավորություն ընձեռելով շատ հիվանդների օգտվել այս բուժումից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկներ և մասնագետներ դոկտոր Յանդրի Վենտուրայի գլխավորությամբ նախորդ ամիս հայտարարել էին նոր կորոնավիրուսի նորարարական և խոստումնալից բուժման հայտնաբերման մասին, որը, կարծես, օգնում է մարմնին պայքարել վիրուսի դեմ և նվազեցնել հիվանդության ախտանիշները։

«Հունիսի 8-ին Աբու Դաբիում գտնվող ցողունային բջիջների կենտրոնը հայտարարել է, որ վերլուծությունների արդյունքների համաձայն՝ բուժումն արդյունավետ և անվտանգ է։

««Sheikh Khalifa Medical City» կենտրոնի հեմատոլոգիայի և ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, դոկտոր Ֆաթիմա Ալ-Քաաբին նշել է. «Հիվանդների վիճակը, ովքեր ստացել են ցողունային բջիջների թերապիա, ավելի արագ է բարելավվել, քան նրանք, ովքեր ստացել են միայն ստանդարտ բուժում»։

Նա նաև հավելել է. «Ինչ վերաբերում է ծանր հիվանդներին, ապա նրանց բուժումը ցողունային բջիջներով տևել է մոտ վեց օր, ինչը շատ ավելի կարճ ժամանակահատված է, քան ավանդական բուժման ընթացքի տևողությունը, որի ժամանակ հիվանդները մոտ 22 օր անցկացրել են հիվանդանոցում»:

Այլ վերլուծություններից պարզվել է նաև, որ վարակակիրները, ովքեր ստացել են ցողունային բջիջների բուժում, վերականգնվել են յոթ օրից պակաս ժամանակահատվածում և 3,1 անգամ արագ, քան սովորական բուժում ստացածները: Թեստերը հաստատում են, որ ցողունային բջիջներով բուժում ստացած հիվանդների 67% -ը լիովին ապաքինվել է միայն այս նորարարական բուժման շնորհիվ, առանց որևէ այլ գործոնի:

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը հավաստիացրել է, որ կարողացել է ձեռք բերել այս բուժման մտավոր սեփականության պաշտպանության իրավունքը, ինչը հնարավորություն կընձեռի բուժման մանրամասներով կիսվել այլոց հետ համապատասխան լիցենզիայի միջոցով այն բանից հետո, երբ ԱՄԷ-ի կառավարությունը պաշտոնապես հավանություն կտա դրան։

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնը պարզել է, որ հետազոտողները ներկայումս իրականացնում են փորձերի տարբեր փուլեր` որոշելու բուժման արդյունավետությունը /երրորդ փորձնական փուլը/, իդեալական առավելագույն չափաբաժինը, ինչպես նաև բուժման արդյունավետությունն այլ շնչառական հիվանդությունների դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP