16:50 12.06.2020
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել բուժաշխատողների հետ՝ համավարակի դեմ պայքարի այս փուլում կատարված աշխատանքները քննարկելու և հետագա անելիքների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով: «Չարենցավանը Կոտայքի մարզի այն համայնքներից է, որտեղ առաջինը համավարակի բռնկում եղավ և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ամենը, ինչի […]
13:10 12.06.2020
«Տարբեր երկրներից Հայաստանին է առաջարկվել առողջապահական օժանդակություն թե՛ մասնագիտական, թե՛ կազմակերպչական. նախատեսվում են բժիշկների այցեր: Ֆրանսիայից վաղը Հայաստան կժամանի 10 բժիշկ, Լիտվայի կառավարությունն է իր պատրաստակամությունը հայտնել օգնել Հայաստանին: Նրանք, հավանաբար, մեր երկիր կգան եկող շաբաթ»,- ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասել է նաև, որ ՌԴ-ից մոտ 50 բժիշկ ցանկություն […]
12:44 12.06.2020
«Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են տարբեր երկրներում տարբեր սեզոնի՝ կախված ջերմաստիճանից: Մեզ մոտ դա նոյեմբերն է, նոյեմբերի վերջը, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել տարածքները, և ավտոմատ վարակման տեմպն աճում է, նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին, նույնիսկ կորոնավիրուսի վտանգը հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ՝ հենց ձմեռային […]
12:28 12.06.2020
«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով: Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և […]
12:06 12.06.2020
«Այսօր էլ ունենք 612 նոր դեպք, ինչը ցածր թիվ չէ մեզ նման փոքր երկրի համար: Մեր գործողությունները պետք է ինտենսիվորեն ուղղված լինեն հենց թվերի զսպման ուղղությամբ, որովհետև միայն նոր մահճակալներ, թթվածին, սարքեր, բժիշկներ, հարցը չի լուծելու: Հարցը կլուծի թվերի զսպումը մեր գործողություններով, թիրախային աշխատանքներով, միգուցե նոր կանոններ տնտեսվարողների նկատմամբ, միգուցե սահմանափակումներ ինչ-որ ոլորտներում: Գործիքակազմը մոտավոր […]
11:31 12.06.2020
Ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7000 պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ հիվանդների մոտ հիմնական ախտանիշները բացակայում են կամ թեթև ընթացք ունեն: «1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23 հոգի […]
11:05 12.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 […]
22:30 11.06.2020
Իտալացի համաճարակաբան, Միլանի Vita-Salute San Raffaele համալսարանի պրոֆեսոր Մասսիմո Կլեմենտին հայտարարել է, որ ըստ իր վերլուծության` համավարակի երկրորդ ալիք աշնանը չի լինի։ Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն։ Նա դա մեկնաբանել է նրանով, որ մասնագետները դեռևս մայիսին նկատել են, որ վարակի սրությունը գնում է դեպի նվազման։ Գնալով ավելի քիչ մարդիկ են կարիք ունենում հոսպիտալացման, և […]
22:08 11.06.2020
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սխալի փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ ծրագրավորողները. հայտարարություն «Հարգելի հայրենակիցներ, ❗«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն […]
22:02 11.06.2020
Հունիսի 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, ևս 8 հոգի առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, […]
21:58 11.06.2020
«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։ ‼️Ի գիտություն. ✅ Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։ ‼️Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի […]
20:47 11.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ. Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը… Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե […]
19:30 11.06.2020
Նիդեռլանդները շնորհակալություն կհայտնեն գերմանացի բժիշկներին, որոնք հոլանդացիներին բուժել են կորոնավիրուսից՝ նրանց տալով ծովատառեխ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ Ձկան առևտրի հոլանդական խորհուրդը որոշում է կայացրել ձկների առաջին որսը նվիրել Գերմանիայից ժամանած բժիշկներին, որոնք իրենց հիվանդներին բուժում էին կորոնավիրուսից: Մասնավորապես, խոսքը Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի բժիշկների մասին է, ուր ապրիլին տեղափոխել են վարակված մարդկանց` […]
18:46 11.06.2020
Վերջին ցուցումներով՝ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնց ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի, արյան՝ թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 տոկոս և ավելի, և կամ շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է: Այդ մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը: «Ավելի լավ վիճակում գտնվող հիվանդները ենթակա են […]
17:14 11.06.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուք»-ում հետևյալ գրառումն է արել` հայտնելով, որ հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը։ […]
16:52 11.06.2020
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի` հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթա Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում: Համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածք մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները կիրառվել են հունիսի 11-ին՝ ժամը 14-ից սկսած: Հատուկ ռեժիմ կիրառելու անհրաժեշտությունը ծագել է կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի բնակչի շփման շրջանակը պարզելու […]
16:07 11.06.2020
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով. ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»: Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներով տարածվել էր լուր, թե Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից […]
13:22 11.06.2020
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին … Այսպես էր վերնագրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձը։ Նախարարը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված հնարավոր սխալների ու հապաղումների մասին, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Նա նշել է, անցած գրեթե 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ տարածման տեմպերը, թե որքան վարակիչ է […]
12:34 11.06.2020
Կարծում եմ, որ մեր պարետատատն որոշումների շրջանակում պետք է խստացվեն կանոնների պահպանման վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Այս տեսակետը կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Թորոսյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և […]
12:28 11.06.2020
Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարը: «Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան […]
10:52 11.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած,245-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր […]
10:05 11.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները: Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի […]
08:22 11.06.2020
Մեր բժիշկներն այս հիվանդության բուժման այնպիսի հարուստ փորձ ունեն, որ մենք կարող ենք նույնիսկ շատ երկրների խորհուրդ տալ, թե ինչպես բուժել պացիենտներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մեր պրոֆեսիոնալ բժիշկները, մեր մոտ հաղթահարումից հետո կարող են արտագնա դասախոսությունների գնալ և օգնության ձեռք մեկնել մեր բարեկամ երկրներին։ Ինչքան էլ ճգնաժամային […]
23:10 10.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հունիսի 3-ին հայտնել էր, որ Կավասակիի համախտանիշի արձանագրված դեպք է հայտնաբերվել 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կավասակի հիվանդության ևս մեկ դեպք է գրանցվել Հայաստանում։ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատել է այս տեղեկությունները. «Գրանցվել է ևս մեկ դեպք 9 տարեկան երեխայի մոտ։ Իրավիճակն, ի սկզբանե, […]
22:50 10.06.2020
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
22:00 10.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս և վերջնական հնարավոր չէ ասել, թե իրավիճակը կայունացել է: «Բայց նախանշաններ կան: […]
21:56 10.06.2020
Պարետատան այսօրվա նիստից հետո հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն […]
21:20 10.06.2020
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ևս մեկ անգամ կոչ է արել հասարակությանը պահպանել առողջապահության նախարարության բոլոր հանձնարարությունները: «InterpressNews»-ին Գամկրելիձեն հայտնել է, որ հասարակությունը հանգստացել է, ինչի պատճառով կա կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի միտում, իսկ վարակի առաջին աղբյուրը հայտնաբերելը բարդացել է: «Առավոտյան մենք ունեցել ենք 4 նոր դեպք: Օրվա ընթացքում […]
20:50 10.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից: Հավանաբար մյուս շաբաթից սկսած, […]
19:34 10.06.2020
Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութայիս քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, […]