09:55 05.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 9-ամյա Արփի Ադամյանի նամակը՝ ի պատասխան գրելով․ «Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։ ❗️Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1244728109046785/?type=3&theater
22:30 04.06.2020
Գիտնականները նախկինում երբեք COVID-19-ով չհիվանդացած որոշ մարդկանց օրգանիզմում հայտնաբերել են օժանդակ T բջիջներ, որոնք կարող են ճանաչել և արձագանքել վտանգավոր վիրուսին: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հունիսի 4-ին հրապարակել է Science alert-ը: Հետազոտողները կարծում են, որ դրա պատճառը, այսպես կոչված, խաչաձև արձագանքն է, երբ օգնական T բջիջները զարգանում են ի պատասխան […]
21:45 04.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ առկա կլինեն կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույցեր՝ պոլիկլինիկայի բժիշկների համար: Նախարարը նաև նկատեց, որ միջազգային մամուլումմարդիկ կարդում են ինչ-որ դեղերի մասին, սեփական նախաձեռնությամբ գնում են դրանք ու ընդունում որպես կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց: Բայց Թորոսյանը բարձրաձայնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել. «Վիրուսային հիվանդությունները […]
21:00 04.06.2020
Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ […]
20:23 04.06.2020
Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը։ Նրա խոսքերով՝ Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն ավելացել է։ «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ […]
20:08 04.06.2020
Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ։ «Բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց Արսեն Թորոսյանը։
19:51 04.06.2020
Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ: Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել այս դժվար օրերին Հայաստանի առողջապահության մարմինների, առողջապահական ոլորտի աշխատակիցների և հիվանդանոցների անձնակազմի կողմից […]
19:22 04.06.2020
Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում: Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց: «Ցավոք սրտի, ինքս էլ […]
18:14 04.06.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի լավացման մասին: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը: «Հիմա իրավիճակը կայունանում է»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է համարել հետևել իրավիճակին յուրաքանչյուր առանձին շրջանում և օպերատիվորեն արձագանքել իրավիճակի փոփոխությանը:
18:08 04.06.2020
Մեքենայի մեջ միևնույն ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու պահանջը հիմնավորված չէր լինի, եթե այդ գործընթացը լիներ վերահսկելի։ Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից Covid-19-ի շուրջ կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին, ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը: «Ոստիկանը հեռվից չի կարող հասկանալ՝ մեքենայում միևնույն ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ բացարձակ իրար հետ […]
17:52 04.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության […]
17:04 04.06.2020
ԵՊԲՀ մասնագետները քննարկում են կազմակերպել Covid-19-ի մասին գիտական հաստատված տեղեկատվություն տալու և իրենց բնորոշմամբ՝ «տարածված ստերն ու միֆերը կոտրելու նպատակով»։ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանը, խոսելով դիմակների մասին, նշեց, որ դրանց արդյունավետությունը կարող է 0-95 տոկոս լինել: «Մինչ այսօր մարդկությունը վիրուսների, բակտերիաների մուտքի դուռ հանդիսացող բերանի ու քթի խոռոչի պաշտպանության համար ավելի հասարակ […]
16:48 04.06.2020
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 […]
16:25 04.06.2020
Covid-19-ից մահաբերության ցուցանիշը այսօրվա դրությամբ մեզ մոտ աճում է, բաց դեռ խայտառակ չէ: Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ-ում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։ «Մոտավոր 11 000-ից 170 մահացած`1,5-1,6 տոկոս է կազմում, որ միջին համաշխարհային ցուցանիշից ցածր է կրկնակի, եռակի անգամ, իսկ մահացության առումով, եթե հաշվում ենք 3 […]
16:17 04.06.2020
Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ նախաձեռնությունը անվտանգության աննախադեպ պայմաններում է անցկացվելու: Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին: Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը: Ծնողներին ևս նախարարը խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ:
15:37 04.06.2020
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, «Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի […]
15:19 04.06.2020
Կազմակերպել ենք մասնագիտական քննարկում, ունենք գեթ մեկ ու շատ կարևոր նպատակ՝ մեր Հասարակությանը տալ ճիշտ ու գիտական հաստատված տեղեկատվություն, կոտրել տարածված ստերը, միֆերը Covid-19-ի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Խնդրո՛ւմ եմ, լսե՛ք մասնագետներին, հետևե՛ք նրանք խորհուրդներին ու կօգնեք մեր կոլեգաներին՝ բժիշկներին, հաղթել այս չարիքին՝ Covid-19-ին։ Հավատացե՛ք, եթե չաշխատեք, […]
14:57 04.06.2020
Սյունիքի մարզում միայն վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք։ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ զգոնության կոչ անելով։ «Հարգելի՛ սյունեցիներ Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։ Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, և բոլորիս գործունեության արդյունքում ունենք […]
14:17 04.06.2020
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ «Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, մի խոսքով՝ նման վարակը […]
14:00 04.06.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ: Նա պատմեց, որ խորհրդարան ոտքով է գնացել ու ճանապարհին տարիքով մարդկանց խնդրել է դիմակ կրել, վերջիններն էլ պատասխանել են՝ «բան չի լինի», «ես առողջ եմ»: «Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր […]
13:42 04.06.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ: Սկսում ենք կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի նիստի աշխատանքները: Բայց նախ կուզենայի, որ անդրադարձ կատարենք հակահամաճարակային և համաճարակային իրավիճակին: Պարոն Թորոսյան, խնդրում եմ, տեղեկատվություն տվեք վերջին զարգացումների վերաբերյալ: […]
13:00 04.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անվտանգության և մոնիթորինգի կոմիտեն հայտնել է՝ պատճառ չկա փոխելու փորձարկումների ընթացքը: Ավելի վաղ դեղամիջոցի փորձարկումները դադարեցվել էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ […]
11:53 04.06.2020
Կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11.000-ի շեմը: Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ծանր վիճակում է 391 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 քաղաքացի: Նախարարը նշեց, որ նոր դեպքեր են արձանագրվում արտադրական կոլեկտիվներում: Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման: Վարչապետը […]
10:45 04.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել մարդկանց կուտակումների վայրերից, որոնք ուղարկում են ֆեյսբուքյան օգտատերերը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654949174825461/?type=3&theater https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654931851493860/?type=3&theater https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654942241492821/?type=3&theater https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654943748159337/?type=3&theater https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654945891492456/?type=3&theater https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2654947001492345/?type=3&theater
22:15 03.06.2020
Կամավոր զինծառայողները գնացել են բուժհաստատություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ կամավորները համապատասխան բուժզննում կանցնեն: Խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է: Փորձարկումներին մասնակցելու պարտադիր պահանջն է, որ կամավորները չունենան քրոնիկ հիվանդություններ: Փորձարկման ընթացքում պետք է որոշվի, թե որքանով է պատվաստանյութն անվտանգ և արդյոք […]
19:26 03.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանն ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ով է կրում պատասխանատվությունը: «Պատասխանատվությունը կրում ենք մենք, բայց մեղավորությունը քաղաքական չի լինում: Մեղավորությունն անհատական է, և այս պարագայում մեղավորություն ունեն բոլոր այն քաղաքացիները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձնում համավարակով պայմանավորված իրավիճակին, պատշաճ վարքագիծ […]
19:10 03.06.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է, որ խիստ ու արդյունավետ պետք է արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: «Կա սցենար: Նախարարները՝ պարետատան հետ միասին, ժրաջանորեն, գերազանց կատարում են իրենց աշխատանքը, նշանակում է սցենարն է սխալ: Եթե չեն կատարում, ապա ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ […]
17:38 03.06.2020
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: «Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում […]
17:14 03.06.2020
Կա սցենար, և այդ նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն, գերազանց իրենց ֆունկցիան կատարո՞ւմ են: Նշանակում է՝ սցենարն է սխալ, իսկ եթե չեն կատարում, ուրեմն ոչ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկենք շատ արագ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Մանրամասները՝ տեսանյութում: