Կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի. Արտաշես Թադևոսյանը` կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի. Արտաշես Թադևոսյանը` կորոնավիրուսի թեմայով քննարկման ժամանակ

16:25 04.06.2020

Covid-19-ից մահաբերության ցուցանիշը այսօրվա դրությամբ մեզ մոտ աճում է, բաց դեռ խայտառակ չէ: Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ-ում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։

«Մոտավոր 11 000-ից 170 մահացած`1,5-1,6 տոկոս է կազմում, որ միջին համաշխարհային ցուցանիշից ցածր է կրկնակի, եռակի անգամ, իսկ մահացության առումով, եթե հաշվում ենք 3 մլն բնակչության հաշվով, կազմում է մոտ 55` 1 մլն-ի հաշվարկով, որը մեր տարեկան ընդհանուր մահացության ցուցանիշի 4-5 տոկոսն է կազմում, բայց մահացության թվաբանությունը դեռ կարող է կտրուկ փոփոխվել, հետևաբար դժվար է գնահատական տալ»,- ասաց Արտաշես Թադևոսյանը:

Նրա խոսքերով՝ կարևոր է, թե ինչպես են գրանցում մահվան պատճառները։ Չնայած ԱՀԿ-ն տվել է շատ ստույգ ցուցումներ, թե ինչպես գրանցել մահացությունը և որպես մահվան պատճառ COVID-ը, բայց երկրների մեջ կա շատ մեծ տարբերություն։ Օրինակ՝ Օմանում ընդամենը մոտ 40 մահացած մարդ կա COVID-ից, իսկ Բելգիայում՝ մոտ 9000՝ նույն քանակությամբ հիվանդացածներից։ Դա նշանակում է, որ Բելգիայի առողջապահությունը 250 անգամ ավելի վա՞տ է կարողանում խնամել ու բուժել հիվանդներին, քան Օմանի ու Քուվեյթի բժիշկները:

«Այստեղ խոսքը գրանցման մոտեցումների մեծ տարբերության մասին է, դրա համար ես մեր թվերը դեռ կփորձեի զգույշ գնահատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի, պետք է զգուշանալ ու վախենալ խելամտության սահմաններում»,- նշեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP