TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մահացած պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ․ ԱՆ

11:11 07.05.2020

Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 102, մահվան՝ 2 դեպք, ևս 2 մահ է գրանցվել այլ պատճառներով

10:57 07.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։ Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 42-ի։ Մահվան ևս 2 […]

̰
ԱՄՆ-ում ապրիլին կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան մահվան որևէ այլ պատճառից

10:53 07.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ում ապրիլ ամսին կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան մահվան որևէ այլ պատճառից։ #ՊահպանիրԿանոնները #ԿանխիրՏարածումը»։      

̰
Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն. ԱՀԿ

10:01 07.05.2020

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին ուղեցույցներ է տրամադրել՝ կապված տնտեսության վերաբացման հետ:

̰
Իտալացի գիտնականները հայտարարել են՝ ստեղծել են կորոնավիրուսը չեզոքացնող «աշխարհում առաջին պատվաստանյութը»․ Daily Mail

23:57 06.05.2020

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ ստեղծել են «աշխարհում առաջին պատվաստանյութը», որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը։ Գիտնականները պատվաստել են այն մկներին և նրանցից հակամարմիններ վերցրել՝ արյան պլազմայի սպիտակուցները, որոնք արտադրվում են վիրուսին ի պատասխան։ Պարզվել է, որ հակամարմիններն ունակ են չեզոքացնել կորոնավիրուսը մարդկային բջիջներում։ Պատվաստանյութը մշակողները պատրաստ են այն մարդկանց […]

̰
Վրաստանի շտապօգնության բժշկի մոտ սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս

19:55 06.05.2020

Քարելի քաղաքի շտապօգնության բժշկի մոտ մայիսի 2-ին սխալմամբ ախտորոշել են կորոնավիրուս: Հաջորդ 2 կրկնակի թեստերի պատասխանը եղել է բացասական: Այսպիսով, Կախեթին շարունակում է մնալ «կանաչ գոտի». տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Սխալի ստույգ պատճառը հայտնի չէ: Թե՛ առաջին, և թե՛ կրկնվող անալիզները կատարվել են Լուգարի ​​լաբորատորիայում: Օգտագործվել է ՊՇՌ տեխնոլոգիան, որը Վրաստանում անվանում են «ոսկու […]

̰
Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է. Թորոսյան

18:27 06.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նախ՝ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին: Հաշվի առնելով […]

̰
ԱՀԿ փորձագետները պատրաստ են  աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում

17:58 06.05.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո: Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister #Armenia, and for your leadership in the national #COVID19 response. […]

̰
Դեպքեր են լինում, երբ վարակակիրները 40 օր և ավելի են պահվում․ Թորոսյան

16:59 06.05.2020

Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս առողջապահության նախարարն այսօր դժվարացավ ասել, թե որքան գումար է ծախսվում ամեն վարակակրի պահման համար։ Նա խնդրեց հարցումը ուղարկել գրավոր և խոստացավ պատասխանել։ Սակայն այս հարցի համատեքստում Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ դեպքեր կան, երբ վարակակիրներին 40 օր և ավելի պահում են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։ Հյուրանոցներում պահվող վարակակիրների դեպքում, ինչպես […]

̰
Առցանց հանդիպում միջազգային գործընկերների հետ

16:56 06.05.2020

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պատմության մեջ աննախադեպ եռօրյա առցանց (վիրտուալ) առաքելություն Հայաստան, որին մասնակից են դարձել Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Գերմանիայի «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը: «Ռոբերտ Կոխ» հեղինակավոր ինստիտուտի հետ կապը հաստատվել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ: Կայացել է առաջին քննարկումը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, առողջապահության նախարարության և  համակարգի մասնագետների […]

̰
Վրաստանը կմիանա ԱՀԿ-ի՝ COVID-19-ի դեմ դեղամիջոցների հետազոտություններին

16:41 06.05.2020

ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների հետազոտության գործընթացին միանում է նաև Վրաստանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա խոսքով՝ այդ հարցով բանակցությունները արդեն սկսվել են, հայտնում է sputnik-georgia-ն: ԱՀԿ-ն սկսել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցների կլինիկական հետազոտությունը: Հետազոտությունը ստացել է Solidarity անվանումը: Էզուգբայան զերծ է մնացել հայտնել դեղամիջոցների անվանումները, որոնք […]

̰
Շուտով կունենանք իմունիտետ որոշող թեստեր. Արսեն Թորոսյան

14:53 06.05.2020

«Ազատության» հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ շուտով կունենանք իմունիտետ որոշող թեստեր: «ՌԴ-ի մեր գործընկերները մեզ կհատկացնեն, և արդեն կկարողանանք իմունոգլոբինները որոշել»,- ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ մինչ այժմ աշխարհում շատ քիչ են իմունիտետ որոշող թեստերը: «Կային  ռապիդ թեստեր, որոնք շատ թույլ ինֆորմատիվ էին. հիմա կունենանք իմունիտետը որոշելու իսկական ճշգրիտ թեստեր»,- նշեց Թորոսյանը: […]

̰
Թեստեր, դիմակներ, դեղամիջոցների առումով մեր պատրաստվածությունը շատ բարձր է. Արսեն Թորոսյան

14:43 06.05.2020

«Թեստեր, դիմակներ, դեղամիջոցների առումով մեր պատրաստվածությունը շատ բարձր է»,- «Ազատության» հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով՝ միակ խնդիրը մահճակալային ֆոնդն է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա է: «Դրա մասին բազմիցս խոսել եմ. այս պահին ունենք 1550 մահճակալ, շուտով՝ առաջիկա 10 օրում ևս 150 մահճակալ կունենանք գործող հիվանդանոցներում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր […]

̰
Այլ տարբերակ չկա. բոլորս պետք է սովորենք այս ռեժիմով ապրել. Արսեն Թորոսյան

14:36 06.05.2020

«Վերջին տվյալներով՝ արհեստական շնչառությամբ 8, ծանր՝ 80, ծայրահեղ ծանր՝ 30 հիվանդ ունենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ ծանր հիվանդների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է, և դա բնական է, որովհետև եթե տոկոսով վերցնենք՝ բացարձակ թիվն աճում է, և տոկոսը, հետևաբար, ևս աճում է: Անդրադառնալով սահմանափակումները հանելու ազդեցությանը […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ

13:43 06.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք

10:58 06.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 6-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2782-ի։ Առողջացել է ևս 24 պացիենտ, ընդհանուր՝ 1135։ Փաստացի բուժում է ստանում 1600 մարդ։ Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 40։ Մինչ օրս գրանցվել է այլ […]

̰
Ստեղծվել է կորոնավիրուսը հաղթող հակամարմին․ Nature Communications

23:46 05.05.2020

Նիդերլանդցի և գերմանացի մասնագետները սինթեզել են փորձարարական մոնոկլոնալ հակամարմին, որն ունակ է լաբորատոր պայմաններում հաղթել նոր կորոնավիրասային վարակը։ Այդ մասին ասված է մի խումբ եվրոպացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում։ Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցները նման են մարդու իմունային բջիջների արտադրած սպիտակուցներին։ Դրանք գտնում են պաթոգենի […]

̰
Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ

23:24 05.05.2020

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ արտակարգ:Այս մասին գրված է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում։ «Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը […]

̰
Ռուս բժիշկը բացատրել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հակաբիոտիկների օգտագործման վտանգը. Lenta

22:30 05.05.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին իր Instagram- ում բացատրել է կորոնավիրուսը կանխելու նպատակով հակաբիոտիկների օգտագործման վտանգները, հայտնում է Lenta-ն: «Այն պնդումը, որ հակաբիոտիկները պրոֆիլակտիկ ազդեցություն են ունենում վիրուսային վարակների դեպքում, մեր բժշկության ամենամեծ առասպելներից մեկն է»,- նախազգուշացրել է Կոմարովսկին: Նա բացատրել է, որ դրանց պրոֆիլակտիկ օգտագործումը մեծացնում է հիվանդության ընթացքում մանրէային բարդությունների հավանականությունը, և նախազգուշացրել […]

̰
Արմենը խելացի է, եղի՛ր Արմենի պես․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

20:55 05.05.2020

Արմենը խելացի է, եղի՛ր Արմենի պես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր

19:55 05.05.2020

Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն՝ նորից անձը վարակվե՞լ է, թե՞ պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում: Այսօր դեռևս այս հարցի վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված […]

̰
Բակո Սահակյանը պարգևատրել է առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչների

19:23 05.05.2020

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել են ԱՀ առողջապահության համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Միքայելի Բաղրյանը և նախարարի տեղակալ Արմեն Ռոբերտի Խաչատուրյանը պարգևատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ բժիշկ-արյունաբան Օֆելյա Ալեքսանդրի Դադայանին և ֆունկցիոնալ ախտորոշման կաբինետի բժիշկ Մանյա Մուշեղի Գրիգորյանին […]

̰
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսային իրավիճակը

17:40 05.05.2020

Մայիսի 5-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել […]

̰
Հայտնի են Վարդենիսի պոլիկլինիկայի և հիվանդանոցի աշխատակիցների կորոնավիրուսային թեստերի պատասխանները

16:44 05.05.2020

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14-օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային […]

̰
ԱՆ նախագիծը բժշկական գաղտնիքի հարցում պատասխանատվություն է սահմանում

15:06 05.05.2020

Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որում, ի թիվս այլ հարցերի, կարգավորվում են մարդկանց անձնական կյանքին ու բժշկական գաղտնիքներին վերաբերող դրույթներ։ Ավելին, պատասխանատվություն է սահմանվում դրանց խախտման համար։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը բացատրեց, որ սահմանվում են նաև պացիենտների իրավունքները և այլ կարգավորումներ, ինչպես նաև ահաբեկչությունների և աղետների ժամանակ բժշկական սպասարկման […]

̰
Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

15:01 05.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի: […]

̰
Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1.323-ով

14:10 05.05.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 1.323-ով Ընդհանուր՝ 99.970 ?Մահացածների թիվն ավելացել է 63-ով Ընդհանուր՝ 6.340 ?Ծանր վիճակում է գտնվում 2.685 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.078-ով Ընդհանուր՝ 80.475 ?Մինչ այժմ թեստավորվել է 519․543 անձ

̰
Պահանջվող մահճակալների թիվը պիկի ժամանակ կլինի 12.445, ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12 հազար է

11:48 05.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Հայաստանին վերաբերող ԱՀԿ կանխատեսումներին։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այդ սցենարի մասին նախարարը երեկ հայտնել էր Ազգային ժողովում: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում դեպքերի թիվը կարող է հասնել 524.032-ի, որից ծանր կլինեն 26.202-ը։ Լուսանկարին կից նախարարը մեկնաբանել է. «Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ […]

̰
Մահացած պացիենտը եղել է 64-ամյա կին

11:12 05.05.2020

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հաղորդվում է, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, առողջացել է ևս 40 պացիենտ

10:55 05.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 5-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2619-ի։ Առողջացել է ևս 40 պացիենտ, ընդհանուր՝ 1111։ Փաստացի բուժում է ստանում 1462 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 40-ի։ Մինչ օրս գրանցվել է […]

̰
BACK_TO_TOP