TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք․ Թորոսյան

22:11 09.05.2020

Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]

̰
Մեծ Բրիտանիայում բուժքույրը երեխա է լույս աշխարհ բերել՝ չկասկածելով, որ հղի է

20:00 09.05.2020

Անգլիական Սանդերլենդ քաղաքում 12 ժամ հերթափոխից հետո բուժքույրը աղջիկ է լույս աշխարհ բերել՝ մինչ այդ չիմանալով իր հղիության մասին: Դստեր անսպասելի ծննդի մասին «Ֆեյսբուքում» տեղեկացրել է բուժքրոջ ամուսինը՝ Դենիեդ Հինդմարշը: Հոգեբուժարանում աշխատող 31-ամյա կինը պատմել է, որ վերջին շրջանում շատ է տարված եղել աշխատանքով և կարծել է, որ քաշն ավելացել է անկանոն և շատ սնվելու […]

̰
Կաքավաձորում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է ծննդյան տարեդարձի. news.am

13:08 09.05.2020

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է կորոնավիրուսով վարակված 50-ամյա տղամարդ: Այս մասին գրում է news.am-ը` հղում անելով Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանին: «50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, և այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում մասնակցել է ծննդյան […]

̰
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 10 է

11:31 09.05.2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 10 դեպք: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ առողջացածների թիվը 6 է: Մեկուսացած է 15 հոգի: Ընդհանուր թեստավորվածները 359-ն են: Մահացության դեպքեր չկան:

̰
Մահացած պացիենտը եղել է 61-ամյա կին․ ԱՆ

11:17 09.05.2020

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք

11:01 09.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3175-ի։ Առողջացել է ևս 49 պացիենտ, ընդհանուր՝ 1267։ Փաստացի բուժում է ստանում 1852 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 44-ի։ Մահվան ևս 2 […]

̰
Հնարավո՞ր է կորոնավիրուսի փոխանցում սեռական ճանապարհով. գիտնականները հետազոտություն են կատարել. Fakty

23:23 08.05.2020

Շանցյու հիվանդանոցից չինացի գիտնականները հայտարարել են կարևոր հայտնագործության մասին. նրանք հայտնաբերել են COVID-19 սերմնահեղուկում, նույնիսկ այն տղամարդկանց մոտ, ովքեր արդեն հաղթահարել են հիվանդությունը, հայտնում է Fakty-ն: Հետազոտության ընթացքում փորձարկվել են 38 տղամարդկանց սերմնահեղուկի նմուշները, որոնցից 15-ի մոտ ախտորոշվել է COVID-19-ի ծանր տեսակ, իսկ մնացածներն այդ ընթացքում արդեն բուժվել են: Կորոնավիրուս է հայտնաբերվել է վեց հիվանդի […]

̰
ԱՀԿ-ն բացատրել է COVID-19-ից բուժված հիվանդների մոտ դրական թեստերի պատճառը. AFP

22:55 08.05.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ կորոնավիրուսի հետ կապված տարօրինակ մի երևույթի բացատրությունն ունեն: Խոսքն այն մասին է, որ COVID-19 ունեցող հիվանդների մոտ բուժվելուց հետո թեստերը կրկին ցույց են տալիս վիրուսի առկայություն: ԱՀԿ-ում կարծում են, որ սխալ կլինի այդ դեպքերը կրկնակի վարակում համարել: Բուժված հիվանդների մոտ COVID-19- ի կրկնակի դրական թեստերի մասին հաղորդել են Հարավային […]

̰
Ակադեմիկոսը հայտնել է, թե ում մոտ է կորոնավիրուսից իմունիտետ ձևավորվում. RT

22:43 08.05.2020

Նոր տեսակի կորոնավիրուսից բուժվելուց հետո ոչ բոլոր հիվանդները կունենան իմունիտետ հիվանդության նկատմամբ: Այս մասին հայտնել է Մոսկվայի պետական ​​համալսարանի բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արմաիս Կամալովը: Ըստ նրա, որպեսզի օրգանիզմում հակամարմիններ հայտնվեն, մարդը պետք է ինքնուրույն հաղթահարի վարակը, միաժամանակ այն չպետք է ամենաթեթև ձևով […]

̰
ԱՀԿ-ն առայժմ հաստատում չունի, որ կորոնավիրուսի առաջին աղբյուրը Ուhանի շուկան է. ТАСС

22:17 08.05.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ չի տիրապետում հաստատված տեղեկությանն այն մասին, որ կորոնավիրուսի առաջին աղբյուրը Ուհանի շուկան է: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ուրբաթ օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է կենդանիներից մարդուն փոխանցվող վարակների և արտադրական անվտանգության հարցերով փորձագետ Պիտեր Բեն Էբարեկը: «Այս շուկան միանշանակ դեր է խաղացել. կա՛մ որպես կորոնավիրուսի բռնկման աղբյուր, կա՛մ դրա տարածման […]

̰
Առողջացած ամեն մի պացիենտ նշում է, որ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը․ Թորոսյան

20:07 08.05.2020

Առողջացած ամեն մի պացիենտ տուն գնալուց առաջ նշում է, թե կարոտելու է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին, իսկ վարակի դեմ պայքարից քաղած դասերն օգնելու են վերաարժևորելու առողջությունն ու կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/526987604847946/

̰
Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1.556-ով

14:23 08.05.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի մայիսի 8-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 1.556-ով Ընդհանուր՝ 104.691 ?Մահացածների թիվն ավելացել է 55-ով Ընդհանուր՝ 6.541 ?Ծանր վիճակում է գտնվում 2.711 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.093-ով Ընդհանուր՝ 83.837 ?Մինչ այժմ թեստավորվել է 558․899 անձ

̰
Մահացած պացիենտը եղել է 48-ամյա կին․ ԱՆ

11:07 08.05.2020

Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, ընդհանուր՝ 3029

11:00 08.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 8-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3029-ի։ Առողջացել է ևս 33 պացիենտ, ընդհանուր՝ 1218։ Փաստացի բուժում է ստանում 1758 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 43-ի։ Մահվան ևս 1 […]

̰
Մերօրյա հերոսը…

09:42 08.05.2020

ՀՀ առողջապահոթյան նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի նկարիչ Բենքսիի նոր աշխատանքը՝ նվիրված բուժաշխատողներին։ «Մերօրյա հերոսը… »,-կից գրել է նա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բենքսին ստեղծել է նոր աշխատանք, որում բժշկին պատկերել է օգնության շտապող սուպերհերոսի դերով։ Բենքսին նկարը նվիրել է Սաութհեմփթոնի հիվանդանոցին, որտեղ այն կմնա մինչև աշուն, այնուհետև աճուրդի կհանվի։ […]

̰
Ռուս բժիշկը նշել է այն ախտանշանները, որոնց դեպքում պետք է շտապօգնություն կանչել. kp.ru

23:10 07.05.2020

ՌԴ քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, թե որ ախտանշանները կարող են դառնալ շտապօգնություն կանչելու պատճառ, և որ դեպքերում է ավելի լավ պարզապես մնալ տանը, բուժվել ինքնուրույն և ոչ թե ծանրաբեռնել բժիշկներին: Օրինակ, եթե մի քանի օր է, ինչ 38 աստիճանից բարձր ջերմաստիճան ունեք, ջերմիջեցնող եք օգտագործում, բայց ջերմությունը չի իջնում, դժվար […]

̰
ԱՄՆ-ը հնարավոր է ԱՀԿ-ի այլընտրանքային կազմակերպություն ստեղծի. Fox Business

22:55 07.05.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) այլընտրանքային կազմակերպություն կստեղծի, քանի որ այն չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Fox Business- ը: Լրագրողներից մեկը հարցրել է Պոմպեոյին այն մասին, թե արդյոք Սպիտակ տունը կստեղծի ԱՀԿ-ին համարժեք կառույց: Պետքարտուղարն արձագանքել է խուսափողականորեն, բայց չի բացառել այդ հնարավորությունը: Ըստ Պոմպեոյի՝ ԱՄՆ նախագահի […]

̰
Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով հիվանդներին պառկեցրել են դիակների կողքին. Daily Mail

22:13 07.05.2020

Հնդկաստանի Մումբայ քաղաքի Լոքմանյա Թիլաք հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդներին պառկեցրել են դիակների կողքին։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս դեպքը հնչեղություն է ստացել, երբ օգտատերերից մեկը հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել։ Կադրերում երևում է, որ հիվանդասենյակում 1о պացիենտի կողքին, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել, սև պարկեր են, որոնցում դիեր են։ Մահարաշտրա նահանգի Օրենսդիր ժողովի […]

̰
Կորոնավիրուսից ապահովագրված չեն նաև շտապօգնության աշխատակիցները

21:45 07.05.2020

Շտապօգնության աշխատակիցները ևս անմասն չեն կորոնավիրուսի վտանգից: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն է անդրադարձել ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքին՝ չշրջանցելով աշխատակիցների առողջական վիճակին վերաբերող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայից Մեծ Բրիտանիա ուղարկված 400.000 անհատական պաշտպանիչ միջոցները պիտանի չեն օգտագործման համար. CNN

20:46 07.05.2020

Թուրքիայի արտահանողների գլխավոր ասոցիացիաներից մեկը թուրք արտադրողներին նախազգուշացրել է, որ անհատական պաշտպանութան միջոցներ արտադրելիս հարկավոր է համապատասխանել չափանիշներին:

̰
Շտապօգնության ռիսկային խմբի որոշ աշխատակիցներ հրաժարվել են աշխատել ստեղծված իրավիճակում

20:24 07.05.2020

Երևանի շտապօգնության ծառայությունում աշխատակիցներն ապահովված են արտահագուստով ու պաշտպանիչ այլ պարագաներով: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ ծառայության ռիսկային խմբի որոշ աշխատակիցներ հրաժարվել են աշխատել ստեղծված իրավիճակում: Ստեփանյանն ընդգծեց՝ նրանց ցանկությանն ըմբռնումով են մոտեցել՝ ավելացնելով, որ աշխատողների մեծ բանակ ունեն, […]

̰
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

20:22 07.05.2020

Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Սովորական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ է տևում, սակայն դեղագործական ընկերությունները հասարակական կազմակերպությունների և պետական տարբեր գերատեսչությունների աջակցությամբ շտապում են սեղմել այդ ժամանակը: Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ մտնի կիրառության մեջ: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի […]

̰
Վրաստանում հանձնարարվել է ուժեղացնել սահմանը հատող մարդկանց նկատմամբ վերահսկողությունը

20:00 07.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ` զբոսաշրջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են մի քանի կարևորագույն հսկիչ կետերի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Դա վերաբերում է ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմաններին: Վարչապետի խոսքերով՝ առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը Վրաստան մուտք գործող անձանց նկատմամբ: «Եթե այս հսկողությունը ներդրվեր շատ ավելի վաղ, ապա մեզ հարկավոր չէր լինի 14-օրյա 24 […]

̰
Հայտնի է, թե ինչ սխալներ են մարդիկ թույլ տալիս բժշկական դիմակներ կրելիս. Аргументи и факти

19:22 07.05.2020

Բարձրակարգ բժիշկ, օտորինոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը Аргументи и факти-ին տված հարցազրույցում խոսել է այն հիմնական սխալների մասին, որոնք մարդիկ թույլ են տալիս բժշկական դիմակներ կրելիս: Այնպես որ, ըստ նրա, իմաստ չունի դիմակ կրել կզակի վրա: Լավ դիմակը, ընդհանուր առմամբ, պետք է ունենա ալյումինե ժապավեն, որը կֆիքսի այն և թույլ չի տա, որ ընկնի, ասել է բժիշկը: […]

̰
Շտապօգնության քանի՞ աշխատակից է վարակված կորոնավիրուսով

16:57 07.05.2020

Մայիսի 4-ից՝ սահմանափակումների մեղմացումից հետո, շտապօգնության կանչերը չեն ավելացել: Այդ մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ կանչերի թիվը նույնն է՝ օրական  600-650: Ստեփանյանին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերում էին ծառայության՝ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներին: Ի պատասխան լրագրողների հարցերի՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ անձնակազմի շրջանում վարակման 12 դեպք […]

̰
Նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց լավագույն բարեկամին. ՊՆ ցավակցական ուղերձը Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ

15:36 07.05.2020

ՊՆ-ն ցավակցական ուղերձ է հղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք… Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության […]

̰
Մոսկվայում «դիմակային» ռեժիմ է սահմանվում

14:55 07.05.2020

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում սահմանվում է դիմակներ կրելու պարտադիր ռեժիմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Դիմակների և ձեռնոցների կրումը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում: Դիմակային ռեժիմը մայրաքաղաքում կկիրառվի մայիսի 12-ից: Միևնույն ժամանակ կգործի տեղաշարժման թվային անցաթղթերի համակարգը:

̰
Ավարտին են մոտենում ՊՇՌ լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները

13:09 07.05.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները: Այդ մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

12:24 07.05.2020

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք: Նշվում է, որ այդ մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում, հայտնում է 1tv.ge-ն: Տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հաստատված 615 դեպքից բուժվել է 275 պացիենտ: Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ: 5002 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված ի՞նչ թվեր են արձանագրվել Արցախում

12:00 07.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում ներկայացված են կորոնավիրուսի տարածվածության վերջին տվյալները: Այսպես, Արցախում հաստատվել է 8 դեպք, բուժվել է 6 հոգի, մեկուսացված է 9 հոգի: Ընդհանուր թեստավորվածների թիվը 316 է: Մահվան դեպքեր չկան:

̰
BACK_TO_TOP