22:49 04.05.2020
Վիտամին D-ն շատերը գիտեն, բայց շատերը չգիտեն այն իրականում օգտակա՞ր է, թե՞ ոչ կորոնավիրուսի համար… Պարզ է, որ այն չի բուժում կորոնավիրուսով վարակվածին, բայց մասնագետներն ասում են` անօգտակար էլ չէ կորոնավիրուսի դեպքում… Ինչումն է կայանում դրա օգտակարությունը… Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
20:36 04.05.2020
«Առաջիկա շաբաթներին հնարավոր է նոր վարակման դեպքերի կտրուկ անկում արձանագրվի»,- POS TV-ի եթերից հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Ալեքսանդր Գոգինավան: «Համաճարակի ժամանակ լավ ցուցանիշ է, երբ բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակվածներիը: Սա ցույց է տալիս, որ համաճարակը դանդաղ հետընթաց է ունենում, և մենք հաղթահարում ենք վարակի պիկային շրջանը, ու մի քանի շաբաթ […]
19:59 04.05.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերով՝ տնտեսության բացման և վերականգնման հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նրա խոսքերով՝ տնտեսության վերականգնումը կախված կլինի համաճարակի արդյունավետ կառավարումից: «Տնտեսության բացման, երկրի հետճգնաժամային կառավարումը մեզ համար առաջնահերթություն է, սակայն այս ամենի հնարավորությունը մենք կունենանք միայն այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունը արդյունավետ կառավարի համաճարակը»,- հայտարարել է Գախարիան: Վարչապետի խոսքերով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք […]
19:52 04.05.2020
Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/523993824960545/
16:10 04.05.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: «Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր […]
15:52 04.05.2020
Կորոնավիրուսով վարակվածները բուժումից հետո առողջական խնդիրներ ունենո՞ւմ են, թե՞ ոչ: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Մենք նման տեղեկատվություն չունենք, առնվազն դուրս գրված մեր քաղաքացիները որևէ մնացորդային առողջական երևույթներ չեն նշում և օբյեկտիվորեն էլ չեն նկարագրվում՝ ռենտգեն, սոնո, արյան հետազոտություններ: Բոլորը, որ դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են, որևէ գանգատ […]
15:40 04.05.2020
Կորոնավիրուսով վարակվածներից 35 ծայրահեղ ծանր դեպք ունենք, բայց նրանցից 9-ն է միացված սարքերին, հնչում են մտահոգություններ, որ ոչ բոլոր ծայրահեղ ծանր հիվանդներն են միացված շնչառական սարքերին: Այս դիտարկմանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Բժիշկ դառնալու համար պետք է առնվազն վեց տարի սովորել բժշկականում, հետո 4 տարի օրդինատուրա, հետո սովորել ռեանիմատոլոգիայում, հետո նոր որոշել՝ պե՞տք […]
15:14 04.05.2020
«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» աշխատակիցները շարունակում են արջերի փրկության ծրագիրը «Աշտարակի ձոր» ռեստորանում:
14:49 04.05.2020
Եթե մեկ ամիս առաջ սրճարանները բացվեին, չունեինք կանոնները, հիմա ունենք, ու որևէ մեկի մոտ հարց չի կարող ծագել՝ ինչպե՞ս բացի իր բիզնեսը, որ աշխատողները չվարակվեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այդ ամենը փաստաթղթավորված է, իրավական տեսք է ստացել, և կանոնները չպահպանելը բերելու է պատասխանատվության: Լրագրողները […]
14:11 04.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ են իրականանալի իր պնդումները, թե՝ եթե կանոնները չպահպանվեն, կարող ենք ունենալ հազարավոր մահեր, հարյուր հազարավոր հիվանդներ: «Իմ ասածը պարզապես թիվ չէր, մոտ մեկ ամիս առաջ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 000 դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացումներ և հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի […]
13:49 04.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսով վարակման աղբյուրներին: Նա նշեց՝ վարակվածներից 34-ը կարանտինում գտնվող քաղաքացիներն են, 58-ը՝ հաստատված դեպքի հետ շփումներ ունեցողները, կան նաև բուժաշխատողներ, ինչպես նաև հուղարկավորության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ: «Այսինքն՝ բազմաթիվ օջախներ կան, որը հուշում է այն մասին, որ մենք պետք է […]
13:17 04.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Այս մասին նա նշել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների հարցին պատասխանելիս: Նախարարի խոսքերով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել: «Հիմա ակադեմիական մեծ դեբատ է […]
12:55 04.05.2020
Եվրասիական տնտեսական միության երկրները, «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախաձեռնությամբ, պատրաստել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ ծրագրի նախագիծ, որը նախատեսում է լաբորատոր հետազոտությունների միասնական մոտեցումների մշակում և վարակիչ հիվանդությունների նկատմամբ մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքը: «Փաստաթուղթը նախատեսում է ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների զարգացում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի համար ընդհանուր […]
12:52 04.05.2020
Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է, օրինակ՝ Ճապոնիայի, Իտալիայի հետ: Խոսքը մեկ հայտնաբերված դեպք-թեստ հարաբերակցության մասին է: Այդ մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականացվում: Նա նաև նշեց, որ կան երկրներ, որոնք Հայաստանից 10 անգամ ավելի […]
12:45 04.05.2020
Առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը դեռևս տանելի է, բայց գնալով ավելանում է: Այդ մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ իրենց կարևոր խնդիրն է այնպես անել, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության, ինչպես եղել է շատ երկրներում։ Այս պահին հիվանդանոցային […]
12:25 04.05.2020
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզմանը, որն ազդել է հանաշխարհային աշխատուժի 3.3 մլրդ անձանց վրա: Համաշխարհային աշխատուժի վերաբերյալ կանխատեսումների համաձայն՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում գումարային աշխատաժամերը նվազելու են […]
12:20 04.05.2020
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ վիրուսի տարածումը լիովին դադարեցնելն անհնար է՝ անկախ ձեռնարկվող խիստ միջոցառումներից։
11:02 04.05.2020
Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ պացիենտները […]
10:58 04.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 4-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2507-ի։ Առողջացել է ևս 36 պացիենտ, ընդհանուր՝ 1071։ Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 39 -ի։ Անցկացված թեստերի […]
10:46 04.05.2020
Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, որով սահմանվում են անվտանգության կանոններ տարբեր ոլորտներում: Հիվանդանոցային, առաջին բժշկական օգնության և սպասարկման, շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսին հիվանդության տարածման կանխարգելման կանոնները հետևյալն են. 1. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում. 1) Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն անհրաժեշտ է ապահովել սանհանգույց ունեցող հիվանդասենյակներով, որոնք ունեն մշտական հոսող տաք և […]
23:18 03.05.2020
Ուելսի Սալի գյուղի բուժաշխատողը հրաժեշտի նամակ է թողել կնոջն այն դեպքի համար, եթե նոր կորոնավիրուսով վարակվի և մահանա: Այդ մասին հայտնում է The Mirror- ը: Մեթ Մորգանը Քարդիֆի հիվանդանոցում բուժում է կորոնավիրուսով վարակված վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին: Նա ասել է, որ գրություն է թողել իր կնոջ՝ Էլիսոնի համար, որում նա նշել է իր գաղտնաբառերը և […]
23:06 03.05.2020
Ռուսաստանում կորոնավիրուսի հետազոտություններով զբաղվողները վտանգավոր առանձնահատկության վրա են ուշադրություն հրավիրել։ Այն կարողանում է շատ արագ փոխել մարդու առողջական վիճակը, ինչի մասին հայտնել է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինտիտուտի ղեկավար Սերգեյ Պետրիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այս վարակի առանձնահատկությունն այն է, որ մարդ կարող է լիարժեք նորմալ զգալ իրեն, մեկ էլ նրա ինքնազգացողությունը մեկ օրում վատանում է, […]
22:43 03.05.2020
ABC -ի թղթակից Ուիլլ Ռիվը ամերիկյան հայտնի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդաշարին ներկայացել է առանց տաբատի՝ մեծ աղմուկ բարձրացնելով համացանցում: Այս մասին հայտնում է Fox News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ռիվի ռեպորտաժի ընթացքում: Այն անօդաչու թռչող սարքերի մասին էր, որոնք կորոնավիրուսի ընթացքում դեղամիջոց են հասցնում հիվանդներին: Տեսախցիկի տեսադաշտում է հայտնվել լրագրողի մերկ ծունկը: Սա այն դեպքում, […]
20:31 03.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսել է կորոնավիրուսային իրավիճակի լուրջ վատթարացում: Այս առումով կարանտինային միջոցառումները չպետք է մեղմացվեն, կարծում է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը: Նրա ելույթի տեքստը փոխանցում է The Politico- ն: «Հավատացեք ինձ, ամենավատը դեռ առջևում է: Եկեք կանխենք այս ողբերգությունը», – կոչ է արել նա: ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ մարդկությունը դեռ կարող է […]
19:10 03.05.2020
«Եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Առողջապահության նախարարը նշեց, որ վերջին օրերի հիվանդների թվերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ մասնավորապես […]
18:50 03.05.2020
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի բնակչուհին պատմել է այն մասին, թե ինչպես է կարողացել 12 ամսում 43 կիլոգրամ կորցնել: Նրա պատմությունը հրապարակվել է Runner’s World- ի կողմից: 27-ամյա Էրիկա Ուիննինգը որոշել է նիհարել այն բանից հետո, երբ դժվարություններ են առաջացել կարճաժամկետ առողջապահական ապահովագրություն ձեռք բերելու հարցում: Խնդիրը նրա քաշն էր, որն այն ժամանակ կազմում էր […]
15:15 03.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 17:00-ին ուղիղ եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կզրուցենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, սահմանափակումների թեթեւացման և մեր հետագա քայլերի մասին»,-նշել է նա: Նշենք, որ հանդիպումը կարող եք դիտել Shantnews-ի ուղիղ եթերով:
13:48 03.05.2020
Մայրցամաքային Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեին: Հստակեցվում է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից մեկը Շանհայ է ժամանել արտասահմանից, մյուսը վարակվել է երկրի ներսում: Բացի այդ, 24 ժամում կորոնավիրուսի հետ կապված մահվան ելք չի գրանցվել: Հիշեցնենք, որ Չինաստանում դեկտեմբերից կորոնավիրուսի հետևանքով […]
12:30 03.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ […]
11:15 03.05.2020
Սննդային վարքագծի կարգավորման մասնագետ Վարվառա Զարոդինան Sputnik ռադիոյի հետ զրույցում հայտնել է շատ ուտելը դադարեցնելու միջոց: Ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում շատ մարդիկ ավելորդ քաշ են հավաքել: Մասնագետի կարծիքով՝ հիմնական պատճառը, թե ինչու են շատերը տանը նստելիս գիրանում, այն է, որ սառնարանն աչքի առջև է: Նիհարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս զարգացնել գիտակցված վերաբերմունք սնունդ ընդունելու նկատմամբ: […]