TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք, ունենք 25 առողջացած

11:03 03.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Վրաստանը հույս ունի ստանալ ԱՄՆ-ում հավանության արժանացած կորոնավիրուսի դեմ պայքարող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը

10:30 03.05.2020

Վրաստանն ակնկալում է ամերիկյան բիոդեղագործական Gilead ընկերւթյունից ստանալ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը, որն արդյունավետ միջոց է ճանաչվել կորոնավիրուսի ծանր ձևերի բուժման հարցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Ռեմդեսիվիրը» հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել էր Էբոլայի դեմ պայքարելու համար: Այս շաբաթ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի  վերահսկման վարչությունը […]

̰
Գերմանացի բժիշկները մերկ լուսանկարվում են՝ ի նշան բողոքի. Daily Mail

23:50 02.05.2020

Գերմանացի բժիշկները սոցիալական ցանցերում զանգվածաբար հրապարակում են աշխատավայրերում արված ամբողջովին մերկ տեսքով սելֆիներ: Այսպիսով, բժիշկները կորոնավիրուսային համավարակի համատեքստում, իրենց բողոքն են արտահայտում` բժշկական հաստատություններում անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության հետ կապված: Նրանք հույս ունեն հասարակության ուշադրությունը հրավիրել այդ լուրջ խնդրի վրա: Եվ, վերջապես, ստանալ առողջապահության նախարարության արձագանքը, որն անտեսում է իրենց բողոքները: Ինչպես գրում է Daily […]

̰
Ֆրանսիայում կատուն վարակվել է կորոնավիրուսով

20:40 02.05.2020

Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով: Դա առաջին նման դեպքն է այդ երկրում: Հաղորդում է Ֆրանսիայի «Ալֆոր» ազգային անասնաբուժական դպրոցը: ««Ալֆոր» ազգային անասնաբուժական դպրոցի վիրուսաբանական հետազոտություններով զբաղվող մասնագետների միացյալ խումբը, Սննդամթերքի սանիտարական անվտանգության, շրջակա միջավայրի և աշխատանքի վերահսկողության ազգային գործակալությունը, Գյուղատնտեսության , պարենի և շրջակա միջավայրի գիտահետազոտական ազգային ինստիտուտը Պաստերի ինստիտուտի հետ համատեղ Ֆրանսիայում […]

̰
Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին

18:28 02.05.2020

Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ծերքավ բարև մեք տալ». Արցախի տեղեկատվական շտաբի հորդորը

18:14 02.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբը որոշել է արցախյան բարբառով հորդորել արցախցիներին ձեռքով միմյանց չբարևել. «Ծերքավ բարև մեք տալ»,- ասված է փոքրիկ տեսանյութին կից արված գրառման մեջ:

̰
Իսպանիայի բնակիչներին թույլատրվել է զբոսնել

16:26 02.05.2020

Մայիսի 2-ից Իսպանիայի բնակիչները կրկին կարող են դուրս գալ իրենց տներից: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում 7 շաբաթ շարունակ խիստ կարանտին էր գործում: Նույն տանը բնակվող քաղաքացիներին այսուհետ թույլատրվում է զբոսնել ու մարզվել մաքուր օդում: Սա Իսպանիայի իշխանության՝ սահմանափակումները թույլացնելու ծրագրի մի մասն է: Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, մինչև 14 տարեկան երեխաներին էր թույլատրվել փողոցում զբոսնել […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարն անհրաժեշտ է համարում կորոնավիրուսի դեմ մատչելի պատվաստանյութի առկայությունը

16:14 02.05.2020

Կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: Այս մասին DW-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 102 հաստատված դեպք կա

14:23 02.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 102 հաստատված դեպք»։

̰
Մոսկվայում կորոնավիրուսից բուժվել է 6 374 մարդ

12:40 02.05.2020

Մոսկվայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 608 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 6 374 է: Այդ մասին հաղորդում է Կորոնավիրուսային իրավիճակի վերահսկողության և մոնիթորինգի օպերատիվ շտաբը՝ հղում անելով մայրաքաղաքի՝ սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային: Մայիսի 1-ի դրությամբ Մոսկվայում արձանագրվել է COVID-19-ով վարակման 57 300 դեպք:

̰
COVID-19. վերջին տվյալներն Արցախից

11:59 02.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է տվյալներ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ըստ այդմ, մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կա հաստատված 8 դեպք, 6 բուժված, մեկուսացված 5 անձ, ընդհանուր թեստավորվածների թիվը 287 է:

̰
ԱՄՆ-ում մշակված նոր թեստը կորոնավիրուսն ի հայտ է բերում վարակվելուց 24 ժամ անց

11:09 02.05.2020

ԱՄՆ ԶՈւ մասնագետները մշակել են նոր թեստ, որը թույլ է տալիս արյան մեջ կորոնավիրուսի առկայությունը բացահայտել վարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը: Նախագծի հեղինակները նշում են, որ նոր թեստային համակարգը կարող է վարակը հայտնաբերվել ոչ միայն այն ժամանակ, երբ մարդու մոտ սկսում են ախտանշաններն ի հայտ գալ, այլև մի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, ունենք 33 առողջացած

10:58 02.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, ընդհանուր՝ 2273։ Առողջացել է ևս 33 պացիենտ, ընդհանուր՝ 1010: Փաստացի բուժում է ստանում 1227 մարդ։ Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 33։ Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակի առկայությամբ, սակայն այլ պատճառներով […]

̰
ԱՀԿ-ն Չինաստանին խնդրում է իր փորձագետներին ներգրավել կորոնավիրուսի վարակի քննությանը

23:59 01.05.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմել է Չինաստանի իշխանություններին և խնդրել է կազմակերպության փորձագետներին նույնպես ներգրավել կորոնավիրուսի համաճարակի ծագման հարցի հետաքննությանը։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը, փոխանցում է «Գազետան»։ «ԱՀԿ-ն ցանկանում է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ ու չինական իշխանությունների հրավերով մասնակցել հետաքննությանը»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։ Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ […]

̰
Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19 ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել. 1Tv.ge

19:45 01.05.2020

Մարտի 1-ի դրությամբ աշխարհի 23 երկրում Covid-19-ի  ախտորոշմամբ 55 լրագրող է մահացել: Տեղեկատվությունը տարածել է «Press Emblem Campaign» հասարակական կազմակերպությունը: Ըստ տարածված տեղեկությունների` լրագրողների հաճախակի վարակի պատճառը աշխատանքային գործընթացում վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է: Լրագրողները Covid-19-ով ախտորոշվել են  նաև Բանգլադեշում, Եգիպտոսում, Պակիստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ավստրիայում: Ապրիլի 26-ին […]

̰
Օրական շուրջ 1000 թեստավորում անելու հնարավորություն կա. Լենա Նանուշյան

17:08 01.05.2020

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր ճանապարհներով փորձ է արվում ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Ռիսկայիններից, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն արդեն ներառվել են համապատասխան խմբում: Նանուշյանն ասում է՝ բնակչության շրջանում օրական շուրջ 1000 թեստավորում անելու հնարավորություն կա: Շարունակվում են նաև այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները՝ […]

̰
Շնորհակալ եմ այսքան զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների համար. Լիանա Թորոսյան

16:43 01.05.2020

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս, նախ՝ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների ու գնահատականների համար: Որպես մասնագետ, ուզում եմ անդրադառնալ որոշ սահմանափակումների հանմանը: Ժողովուրդ ջան, իհարկե, երկար չէին կարող մնալ սահմանափակումները, սակայն վերջինս չի նշանակում «անզուսպ» […]

̰
Պացիենտները՝ կորոնավիրուսի հաղթահարման մասին. Արսեն Թորոսյանը տեսահոլովակ է հրապարակել

16:32 01.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման կանխումը և պացիենտների բուժումը մեր բոլորի հիմնական խնդիրներից են։ Նախարարը գրառմանը կից այս տեսահոլովակն է նաև ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սահմանափակումների վերացմանը զուգահեռ հիշեցվում են նաև կարևոր սկզբունքները

15:18 01.05.2020

Սահմանափակումների վերացման լուրերին զուգահեռ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց համապատասխան սկզբունքները՝ աշխատողների միջև, նաև հաճախորդների հետ աշխատանքի ընթացում սոցիալական հեռավորության ապահովում, աշխատավայրերում հիգիենիկ միջոցառումների իրականացում: Ջերմություն ունենալու դեպում էլ դուրս գալ աշխատավայրից ու բժշկի դիմել: Փոխնախարարը հիշեցրեց նաև խոցելի խմբերի ու հեռավար աշխատանքի կազմակերպման մասին: […]

̰
Ախտահանման միջոցառումներ՝ Ստեփանակերտի բուժհաստատությունների տարածքում

14:45 01.05.2020

«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում ախտահանման հերթական միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտում տեղակայված հանրապետական նշանակության բուժհաստատությունների տարածքներում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ինչպես տեղեկացրել են նախաձեռնության պատասխանատուները, ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

̰
Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1006-ով

14:28 01.05.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի մայիսի 1-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 1006-ով Ընդհանուր՝ 95.646 ?Մահացածների թիվն ավելացել է 63-ով Ընդհանուր՝ 6.091 ?Ծանր վիճակում է գտնվում 2.899 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.215-ով Ընդհանուր՝ 76.318 ?Մինչ այժմ թեստավորվել է 475․023 անձ

̰
Մայիսի 4-ից հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը․ էկոնոմիկայի փոխնախարար

14:23 01.05.2020

Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան: Բայց տրանսպորտի արգելքը կպահպանվի: Սիմոնյանի խոսքերով՝ փակ են լինելու նաև մոլերն ու հանրախանութները, […]

̰
Covid-19. տվյալներ Արցախից

11:38 01.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի մասին: Մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված 8 դեպք կա, 5 բուժված, 6 մեկուսացված:

̰
Մահացած պացիենտը 27-ամյա աղջիկ է․ ԱՆ

11:07 01.05.2020

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իգական սեռի […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, 48 առողջացած, 1 մահ

10:58 01.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, ընդհանուր՝ 2148։ Առողջացել է ևս 48 պացիենտ, ընդհանուր՝ 977: Փաստացի բուժում է ստանում 1136 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 -ով՝ հասնելով 33-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 22177։

̰
Լավ լուր․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել

23:47 30.04.2020

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։ «Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝ Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված […]

̰
ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքի անխուսափելիության մասին. Известия

23:12 30.04.2020

Աշխարհը չի կարող խուսափել կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքից, հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այդ մասին հայտնում է Известия-ն: «Սա լիովին նոր վիրուս է, և բնակչության շատ փոքր շերտ իմունիտետ ունի այս վիրուսի դեմ: Այնպես որ, մինչև այն պահը, երբ կստեղծվի հատուկ  պատվաստանյութ, մենք չենք կարող ասել, որ ի վիճակի ենք […]

̰
ԱՀԿ փորձագետները նշել են, թե արդյո՞ք օրգանիզմում հակամարմինների առկայությունը կփրկի կորոնավիրուսով կրկնակի վարակվելուց. ТАСС

22:40 30.04.2020

Հակամարմինների առկայությունը չի նշանակում, որ մարդը կրկին չի հիվանդանա կորոնավիրուսով: Այս մասին ապրիլի 30-ին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Օրգանիզմում հակամարմինների առկայությունը բացարձակապես չի նշանակում, որ մարդը նորից չի վարակվի, նույնիսկ եթե վիրուսը մուտացիայի չի ենթարկվում: Գիտնականները դեռ չգիտեն, թե հակամարմինները, որոնք առաջանում են վիրուսի հետ շփման արդյունքում, հետագայում որքանով կպաշտպանեն […]

̰
Ղազախստանի բնակիչներին պարտավորեցրել են դիմակ կրել մինչև տարեվերջ

21:59 30.04.2020

Ղազախստանում կարծում են, որ COVID-19-ը կդառնա սեզոնային վարակ: Nur.kz-ի հաղորդմամբ՝ Ղազախստանում մասնագետները զգուշացրել են՝ հատուկ համաճարակային ռեժիմը պետք է պահպանվի երկրում մինչև տարեվերջ: «Նույնիսկ երբ կարանտինն ավարտվի՝ մենք կորոնավիրուսի հետ կշարունակենք ապրել. այն կդառնա սեզոնային հիվանդություն»,- զգուշացրել է երկրի գլխավոր սանիտարը: Ղազախստանում նաև պարտավորեցրել են մշտապես ախտահանման աշխատանքներ իրականացնել, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն, […]

̰
Կա՛մ պահպանում ենք կանոնները, կա՛մ … Արսեն Թորոսյանը տեսահոլովակ է հրապարակել

18:37 30.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է տեղադրել սոցիալական հեռավորության կարևորության մասին: «Իրականում գրեթե ամեն ինչ շատ պարզ է։ Կա՛մ պահպանում ենք կանոնները, կա՛մ …»,- գրել է նախարարը:

̰
BACK_TO_TOP