11:12 28.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․ «Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ […]
11:01 28.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, ընդհանուր՝ 1867։ Առողջացել է ևս 18 պացիենտ, ընդհանուր՝ 866։ Փաստացի բուժում է ստանում 971 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 30 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում […]
09:54 28.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «?? Մնա առողջ և ուժեղ ?? Այս տեսահոլովակում կորոնավիրուսի վերաբերյալ շատ կարևոր տեղեկատվություններ կան երեխաների համար: Խնդրում եմ բոլոր ծնողներին ցուցադրել այն իրենց երեխաներին և տարածել»: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1261303477406076/?__xts__[0]=68.ARCKEQVgUROZ6y1jx-oWqHpHDDZTYY7jw2CCq_2_EdWuXWzO0qHxqgijo-gyaYYnGTfwoYMXkEhHK-n866veAuO8bWl4RS8XvfghjOFgEUPBziUNCyfPI0MTS75EM5AElJnLHyntjNUjX85eKMzZh2UJ2mDg-Yb365N1KlX0-JzAHzxkOUD6MEqGAn2q5R6Qfppl89fo-cl_2XWkSsWLWH4c5syQxHub0kYnJw8YDXmZpGAmawg0OUYI9fa6F33GAoJOCm9iN1RFh5d3n2vA0uJ19kKe6dd1BcTAbKSR-sjxX8M46qBF4UIPheozots45_22TDQEO_oWealFehQkfrDUBULxR_KrAYf69Q&__tn__=-R
09:31 28.04.2020
Կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց հետո ամբողջ աշխարհի բժիշկները բարձրաձայնում են թոքերի օդափոխության արհեստական սարքավորումների պակասի մասին, քանի որ վարակը հիմնականում վնասում է օդուղիները և, ծանր դեպքերում, հասնում է թոքերին և առաջացնում շնչառական անբավարարություն: Սակայն, վերջերս ԱՄՆ-ի և Չինաստանի բժիշկները հաղորդել են վարակվածների շրջանում երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների թվի կտրուկ աճի մասին: Սա հանգեցրել է հիվանդանոցներում ոչ […]
23:17 27.04.2020
ԱՀԿ-ին մտահոգում է աֆրիկյան, արևելաեվրոպական, լատինամերիկյան և որոշ ասիական երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճը. շատ երկրներում թեստավորման սահմանափակ ռեսուրսների պատճառով տվյալները չեն արտացոլում իրականությունը:
19:38 27.04.2020
Ապրիլի 27-ի դրությամբ արտերկրում գտնվող Վրաստանի 15393 քաղաքացիներ տեղում օգնություն են ստացել երկրի դիվանագիտական ներկայացուցչություններից: Եվս 7988-ը իշխանությունների աջակցությամբ կարողացան վերադառնալ տուն: Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում: Երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալները թարմացվում են ամեն օր և ներառում են երկու տեսակի տեղեկատվություն. օգնություն արտերկրում բնակվող համերկրացիներին` նախքան նրանց հայրենիք […]
16:00 27.04.2020
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ, 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման […]
15:15 27.04.2020
Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]
13:40 27.04.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի պատճառով նվազեցրել է առերես շփումները և պահպանում է սոցիալական հեռավորությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Аргументы и факты-ին տված հարցազրույցում: «Բոլոր սանիտարական նորմերը, իհարկե, պահպանվում են: Ինչ վերավերում է առերես շփումներին, ապա նախագահը դրանք իսկապես նվազեցրել է, չնայած դրանք լիարժեք բացառված չեն»,- նշել է Կրեմլի […]
12:00 27.04.2020
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 874 ռուսաստանցի զինվորականների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Գերատեսչությունում պատմել են, որ Զինված ուժերում մարտի սկզբից ապրիլի 26-ը համատարած թեստավորում է անցկացվել: Դրական արդյունքով զինվորականները բուժվում են: ՊՆ հոսպիտալներում 314 մարդ կա, իսկ ծառայության վայրերի մեկուսարաններում՝ 175 մարդ, տներում մեկուսացված է 379 հոգի: Կորոնավիրուս է հաստատվել նաև 779 կուրսանտների և […]
11:02 27.04.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացած։ Հաղորդվում է, որ մահացած […]
10:57 27.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ընդհանուր՝ 1808։ Առողջացել է ևս 15 պացիենտ, ընդհանուր՝ 848։ Փաստացի բուժում է ստանում 931 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 29 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում […]
10:55 27.04.2020
Այս պահին կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգի հիվանդանոցներում կորոնավիրուսով ոչ մի հիվանդ չկա:
08:21 27.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ազատության» ուղիղ եթերում պատասխանելով դիտարկման, թե որոշ մարդիկ չեն հավատում կորոնավիրուսին, «ասում են՝ այդ ամենը հորինել են, որպեսզի մարդկանց նկատմամբ վերահսկողություն հաստատեն», պատասխանել է․ «Դավադրապաշտական տեսություններ մի շարք ոլորտներում են ծավալվում, այդ թվում պատվաստումների դեմ շարժում էր ծավալվել։ Մարդիկ նույնիսկ ասում են, թե ՁԻԱՀ-ը հորինված հիվանդություն է, և չկա այդպիսի […]
22:27 26.04.2020
Ամերիկացի փորձագետները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանշան, որը կոչվում է «կորոնավիրուսային մատներ»: Gazeta. ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է USA Today-ը: Ինչպես նշվում է, վիրուսի ազդեցությունը նկատելի է դառնում ոտքերի վրա. ոտքերի մատները դառնում են կապույտ կամ մանուշակագույն: Համաձայն Փենսիլվանիայի համալսարանի վարակաբան Էբբինգ Լաուտենբախի խոսքերի՝ հիվանդը զգում է այրոց և ցավ, երբ դիպչում է ոտքերին: […]
20:40 26.04.2020
Տավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` նշելով, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է: Նա նշեց, որ երեկ է ստացվել թեստավորման պատասխանը, մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջապատը: Մանուչարյանը նշեց, որ վարակված քաղաքացու վիճակը լավ է:
20:15 26.04.2020
Գիտնականների միջազգային խումբը նկատել է իմունային համակարգի բացասական ազդեցությունը COVID-19 հիվանդության ընթացքի վրա: Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Experimental Medicine գիտական ամսագրում: COVID-19- ից մահացած երեք հիվանդի դիահերձման արդյունքում մասնագետները արձանագրել են իմունային նեյտրոֆիլ բջիջների ակտիվության հետքեր: Այս բջիջները սովորաբար առաջինն են արձագանքում օրգանիզմում վարակի հայտնվելու ժամանակ և փորձում են ոչնչացնել մանրէներին: Բացի այդ, նեյտրոֆիլները […]
19:30 26.04.2020
Այն բնակավայրերում, որտեղ օդի աղտոտվածությունը ավելի շատ է, ավելի հավանական է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդը կմահանա։ Իրարից անկախ՝ այս եզրակացությանը եկել են գիտնականների երկու խմբեր՝ ԱՄՆ-ում (The New England Journal of Medicine) և Եվրոպայում (Science of The Total Environment)։ Մասնավորապես՝ ամերիկացիներն ուսումնասիրել եմ ԱՄՆ 3000 շրջաններում կորոնավիրուսի վարակակիրների հիվանդության ընթացքը։ Պարզվել է, որ օդի […]
18:02 26.04.2020
Մարդկությունը ստիպված կլինի երկար տարիներ ապրել կորոնավիրուսի սպառնալիքի պայմաններում և հարմարվել, քանի որ երաշխիք չկա, որ այս վարակի դեմ երբևէ պատվաստանյութ կմշակվի: Նման կանխատեսում է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ և Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաբարրոն, հայտնում է The Guardian-ը: Նաբարրոն հայտարարել է, որ «որոշ վիրուսների դեպքում պատվաստանյութեր մշակելն անչափ բարդ գործ է»: […]
17:40 26.04.2020
Շվեդ գիտնականները պարզել են սուրճի պատրաստման լավագույն տարբերակը, ինչը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Պարզվել է, որ ֆիլտրած ըմպելիքն ամենաապահովն է և կարող է երկարացնել կյանքը: Հոդվածը տպագրվել է European Journal of Preventive Cardiology ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 20-79 տարեկան 508747 տղամարդ և կին: Կամավորները լրացրել են հարցաթերթիկներ` օգտագործած սուրճի քանակի և տեսակների վերաբերյալ […]
16:07 26.04.2020
Ուհանի հիվանդանոցներում COVID-19-ով պացիենտներ չկան։ Այդ մասին հաղորդել է Առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտանական ներկայացուցիչ Մի Ֆէն, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ դա հնարավոր է դարձել ուհանյան բժիշկների և նրանց օգնող չինացի բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ։ Ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 790 986-ի, մահացել է 200 698 մարդ, […]
15:50 26.04.2020
Բելգիայում նոր տեսակի կորոնավիրուսային վարակով հիվանդ 91-ամյա կինը փախել է ծերանոցից: Ըստ Daily Mail- ի՝ փրկարարները գտել են նրան և վերադարձրել հաստատություն, որտեղ որոշ ժամանակ անց նա մահացել է: Կինը մինչև փախուստի դիմելը թողել է գրություն, որտեղ նշել է, թե հոգնել է սենյակում նստելուց: Շների հետ 9 ժամ փնտրելուց հետո կնոջը գտել են նրա հայրենի […]
12:29 26.04.2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակված պացիենտների ուսումնասիրության արդյունքում գիտական խումբը պարզել է, որ ծխելը խիստ մեծացնում է վարակակիրների մահվան հավանականությունը։ Գիտնականների եզրակցությունը հրապարակվել է Medical Xpress կայքում, փոխանցում է Lenta-ն։ Ծխողների դեպքում մահվան հավանականությունը, ըստ գիտնականների, մեծանում է 14 անգամ։ Անվտանգ չէ նաև պասիվ ծխելը, երբ մարդը ինքը ծխող չէ, սակայն շնչում է այլ ծխողների արձակած ծուխը։ […]
11:57 26.04.2020
Կորոնավիրուսի բարդացումներից մեկը դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշի զարգացումն է. գործընթաց, որը բնութագրվում է արյունատար անոթներում թրոմբների ձևավորմամբ և արյան մակարդելիության խանգարումներով: Այս մասին Парламентская газета-ին ասել է ՌԴ Պետդումայի առողջության պահպանման հարցերով հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Մորոզովը: «Ակնհայտ է, որ COVID-19- ի դեպքում բարդացումներից մեկը դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշի զարգացումն է», – նշել է նա: Մորոզովը […]
11:37 26.04.2020
Բոննի համալսարանի վիրուսաբանության և ՄԻԱՎ-ի հետազոտության գերմանական ինստիտուտի գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակվելու ամենահավանական տարբերակը: Այս մասին RTL Today-ին տված հարցազրույցում ասել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Խենդրիկ Շտրեեքը: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրերի հետ շփումից հետո հիվանդանալու վտանգը ծայրաստիճան փոքր է, քանի որ նրանք չեն կարողացել գտնել տարբեր մակերևույթների կենդանի վիրուսներ: Շտրեեքը բացատրել […]
11:06 26.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։ Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։
10:40 26.04.2020
Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի և վիտամին D-ի հավանական կապը: Daily Mail-ը հայտնում է, որ Իսպանիայի Գրանադայի համալսարանում 200 Covid-19 հիվանդների մասնակցությամբ 10 շաբաթ տևող փորձի միջոցով ցանկացել են պարզել, թե արդյոք «արևի վիտամինը» կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նշենք, որ վիտամին D- ն արտադրվում է արևի տակ գտնվելիս և անհրաժեշտ է առողջ իմունային համակարգի […]
23:30 25.04.2020
Նիգերիայի Լագոս քաղաքում 68-ամյա մի կին զույգ երեխաներ է ունեցել: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: Մարգարետ Ադենուգան և նրա ամուսինը՝ 70-ամյա Նոա Ադենուգան արդեն 43 տարի է, ինչ չեն կարողանում երեխա ունենալ: Կինը 4 անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, սակայն միայն վերջին փորձն է հաջող եղել: Հղիության 37-րդ շաբաթում բժիշկները խորհուրդ են […]