17:38 30.04.2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աճի համար Դոնալդ Թրամփը բազմիցս է մեղադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Չինաստանին:
15:42 30.04.2020
Վրաստանի Արյան բանկը հայտարարել է, որ COVID 19-ի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով երկրում արյան պակաս է առաջացել: Արյուն ստանալու միակ միջոցը արյուն հանձնելն է: Այդ պատճառով Կենտրոնական արյան բանկը կոչ է արել բնակչությանը հնարավորինս աջակցել արյան բոլոր դոնորներին և հանձնել արյուն: Հիշեցնենք, որ Արյան բանկը արյուն է տրամադրում մոտ 80 հիվանդանոցների ու կլինիկաների:
13:55 30.04.2020
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7099 դեպք: Այսպիսով, հանրապետության 85 մարզում գրանցվել է ընդհանուր առմամբ 106 498 դեպք: Օրվա ընթացքում գրանցվել է 101 մահ: Ռուսաստանում ամբողջ ժամանակահատվածում 1073 մարդ մահացել է կորոնավիրուսից: Վերականգնված հիվանդների թիվն աճել է 1333-ով և կազմել 11619: Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է վարակի 3.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան […]
11:47 30.04.2020
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 134 դեպք է արձանագրվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ նշեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում 17 վարակակիր կա, ծանր վիճակում է 59 մարդ։ Թորոսյանի խոսքով՝ եթե դեպքերն այսպես զարգանան, ապա իրենք կանցնեն ախտանշաններ չունեցողներին չհոսպիտալացնելու քաղաքականության։ Ինչ վերաբերում […]
11:17 30.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է տվյալներ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ըստ այդմ, ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կա հաստատված 8, բուժման 5 դեպք, մեկուսացված 15 անձ, ընդհանուր թեստավորվածների թիվը 269 է:
11:09 30.04.2020
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել […]
10:51 30.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ընդհանուր՝ 2066։ Առողջացել է ևս 29 պացիենտ, ընդհանուր՝ 929։ Փաստացի բուժում է ստանում 1103 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 32-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 21125։
10:23 30.04.2020
ՄԱԿ-ին պատկանող այս կազմակերպությունը վերջին շաբաթների ընթացքում քննադատության է արժանացել հատկապես ԱՄՆ-ի կողմից և զրկվել է Վաշինգտոնի ֆինանսավորումից:
09:26 30.04.2020
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում բարի լուր է հայտնել․ «Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»: https://www.facebook.com/photo.php?fbid=153670362854097&set=a.116043723283428&type=3&theater
21:59 29.04.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կարանտինային ռեժիմը և տեղաշարժի սահմանափակումները չեն կարող լիարժեք արգելափակել կորոնավիրուսային վարակի տարածումը։ Սակայն ԱՆ-ն միևնույն ժամանակ պնդում է այդ միջոցառումների կարևորությունը, փոխանցում է «Գազետան»։ Նախարարությունը բացատրել է, որ այդ սահմանափակումները կարևոր են՝ առողջապահական համակարգի կարողությունները պահպանելու համար։ Այդ սահմանափակումները թույլ են տալիս խուսափել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունից։ «Մարդկանց ապախմբավորումը անհրաժեշտ […]
21:16 29.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտնեց, որ իրենց կանխատեսումը դեռ երկու ամիս առաջ այն էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ է լինելու 12-18 ամսում։ Նա նշեց, որ դրանից անցել է 2 ամիս։ Ըստ Գեբրեյեսուսի՝ ստացվում է, որ իրենց կանխատեսմամբ՝ պատվաստանյութը կհայտնվի 10-16 ամսում։ Բայց ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն հրավիրեց […]
20:33 29.04.2020
ԱՀԿ հերթական ասուլիսի ժամանակ Շվեդիայից ներկայացած լրագրողները ԱՀԿ ղեկավարությանը հարցրին՝ արդյո՞ք ճիշտ է Շվեդիայի քաղաքականությունը կորոնավիրուսի կանխարգելման հարցում։ Հարցում նշվեց, որ Շվեդիան չի մտցնում սահմանափակումներ, սակայն ԱՀԿ գործադիր տնօրենը չհամաձայնեց այս պնդման հետ։ Մայքլ Ռայանը բացատրեց, որ թեև Շվեդիան տեղաշարժման և այլ սահամանփակումներ չի սահմանել, ինչպես այլ երկրներ, բայց կանխարգելիչ քայլեր այնուամենայնիվ իրականացրել է։ Կազմակերպության […]
19:58 29.04.2020
Առաջնագծում աշխատող լրագրողներն ու օպերատորները, որոնց մոտ վարակվելու վտանգը ծայրաստիճան մեծ է, ապրիլի 29-ից արագ թեստավորում կանցնեն Թբիլիսիի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց հիվանդանոցի տնօրեն Լևան Գոպոձեն: Կորոնավիրուսային վարակի ստուգում անցկացվել է այսօր՝ ապրիլի 29-ին, հանրապետական հիվանդանոցում նկարահանվող լրագրողների անձնական նախաձեռնությամբ: Մինչ այժմ Վրաստանում COVID-19-ով լրագրողների վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: […]
19:13 29.04.2020
Սխտոր, օղի, շոգեբաղնիք… Մինչ ամբողջ աշխարհը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ դեղամիջոցը, տարբեր հարթակներում նաև նման միջոցներով են առաջարկում դիմագրավել հիվանդությանը: Մի՞ֆ, թե՞ իրականություն: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:48 29.04.2020
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: Տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները վերոնշյալ համայնքների համայնքային հիմնարկներում՝ համայնքապետարանի, ակումբի ու բուժկետի շենքերում, դպրոցներում, […]
17:00 29.04.2020
Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ […]
14:59 29.04.2020
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի հաղորդմամբ, այսօրվանից Լենտեխիի շրջանը բացվել է՝ հանվել է խիստ կարանտինային ռեժիմը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Ջափարիձեի խոսքերով՝ տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է, և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլով: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի պատճառով Լենտեխիում և Ցագերիում հսկիչ անցակետեր էին տեղադրվել:
14:07 29.04.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 1.073-ով Ընդհանուր՝ 93.657 ?Մահացածների թիվն ավելացել է 80-ով Ընդհանուր՝ 5.957 ?Ծանր վիճակում է գտնվում 2.965 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.352-ով Ընդհանուր՝ 73.791 ?Մինչ այժմ թեստավորվել է 453․386 անձ
11:31 29.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի մասին: Ապրիլի 29-ի 11-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված 8 դեպք կա, 5 բուժված, 12 մեկուսացված:
10:58 29.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, ընդհանուր՝ 1932։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 900։ Փաստացի բուժում է ստանում 1000 մարդ։ Մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 30։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 20189։
09:54 29.04.2020
Իսպանիայի հիվանդանցներից մեկից դուրս է գրվել երեխա, ում միաժամանակ 6 օրգան են փոխպատվաստել: Այդ մասին գրում է Europa Press-ը: Վիրահատությունը, որի ընթացքում միաժամանակ տեղի է ունեցել փոքրիկ Վիկտորի ստամոքսի, լյարդի, տասներկումատնյա աղիքի, հաստ և բարակ աղիների, ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, կատարվել է Մադրիդի La Paz հիվանդանոցում, փետրվարի վերջին: Անցած ուրբաթ տղային դուրս են գրել հիվանդանոցից: Տղան […]
09:41 29.04.2020
Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները, ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Rusarminfo-ն։ Համաձայն կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ […]
22:54 28.04.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Հյուսիսային Կորեայի առաջնորդի վիճակի մասին, բայց չի հայտնի մանրամասներ, քանի որ այժմ չի կարող խոսել Կիմ Չեն Ընի առողջության մասին, հայտնում է Gazeta- ն: «Ես պարզապես ամենայն բարիք եմ մաղթում նրան: Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Գիտեմ, թե ինչպես է նա զգում»,- […]
21:18 28.04.2020
Երբ կավարտվի կորոնավիրուսային ճգնաժամը, որևէ մեկը առայժմ չի կարող հստակ ասել, բայց պանդեմիայի մի քանի օջախներում թե՛ նոր վարակակիրների, թե՛ մահվան դեպքերի նվազում է նկատվում: Արդյոք դա խնդրի վերջնական հաղթահարման սկիզբ պետք է համարել: Այս այլ հարցերին է անդրադարձել «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանը:
20:47 28.04.2020
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68-ամյա կին է, շփման շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ «Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12-ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, և բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,- ասաց Բաբայանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
19:58 28.04.2020
Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով՝ Վարդենիսի ԲԿ-ն և Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեև բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապօգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին, և քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլտացիաները: Արդեն խիստ և անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է […]
16:40 28.04.2020
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը: Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից […]
14:57 28.04.2020
Ամառային զորակոչին ընդառաջ՝ Պաշտպանության բանակի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայության նախապատրաստվող քաղաքացիների բժշկական հետազոտման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հետևելով համավարակի կանխարգելման կանոններին՝ այս անգամ փոփոխություններ են մտցվել կազմակերպչական աշխատանքներում:
12:17 28.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է թվեր՝ մարզում կորոնավիրուսի ֆոնին արձանագրված իրավիճակի մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը: https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/696200881146320/?type=3&theater