TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն․ Նորք ԻԿՀ-ն տեսանյութ է հրապարակել

22:58 25.04.2020

Եզակի, հետաքրքիր նախաձեռնություն: Երբ բժիշկները փորձում են հասկանալի դարձնել իրավիճակը բոլորին, ջանք չխնայելով… Այս մասին տեսանյութ է հրապարակել Նորք ԻԿՀ-ն։ «Կիսվիր հոլովակով ընկերոջդ հետ»,- գրված է տեսանյութին կից։

̰
Հայտնի են կարանտինի ընթացքում տեսողության համար ամենավնասակար միջոցները

22:30 25.04.2020

Կարանտինի ընթացքում հնարավոր է լուրջ վնասել տեսողությունը, եթե չափազանց շատ ժամանակ անցկացնել էկրանների առջև։ Այս մասին  «Российской газета»-ի հետ հարցազրույցում հայտնել է առողջապահության նախարարության Ռոստովի մարզի գլխավոր մանկական ակնաբույժ Ալեքսանդր Ուշնիկովը: Ուշնիկովը կարծում է, որ կարանտինում գտնվելու ընթացքում մարդիկ հաճախ շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի, համակարգչի ու հեռախոսների առջև: «Եթե դա արվի չմտածված ու հաճախակի, […]

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդ բժիշկը մահացել է․ նրան 4 անգամ հրաժարվել են թեստավորել

21:47 25.04.2020

ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆարմինգտոն Հիլս քաղաքի լաբորատոր ախտորոշիչ հիվանդանոցներից մեկի բժիշկ Դեբորա Գեյթվուդը մահացել է։: Ինչպես FOX 2 Detroit հեռուստաալիքին պատմել է կնոջ դուստրը, մարտին 63-ամյա կնոջ մոտ նկատվել է ջերմության բարձրացում և չոր հազ: Գեյթվուդը դիմել է բժիշկներին: Նրանք բացառել են, որ նրա մոտ COVID-19-ի ախտանշաններ են և ուղարկել են ինքնամեկուսացման՝ չթեստավորելով նրան: Աղջկա […]

̰
Կորոնավարակի պատճառով խիստ կարանտին է հայտարարվել վրացական ևս 3 գյուղում

19:30 25.04.2020

Վրաստանի Բոլնիսի շրջանում կորոնավարակի դեպքերի թվի աճի պատճառով իշխանությունները ևս երեք գյուղում խիստ կարանտին են սահմանել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը: Առայսօր Բոլնիսում գրանցվել էր վարակի 80 դեպք, մինչդեռ վերջին 24 ժամվա ընթացքւմ դեպքերի թիվն ավելացել է 19-ով: Նշենք, որ այս շրջանի 5 գյուղերում արդեն իսկ սահմանված է կարանտին: Կորոնավարակից Բոլնիսի շրջանում մահացել […]

̰
Ինչպե՞ս օգտագործել տան պայմաններում կարված դիմակները

18:17 25.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որի միջոցով ներկայացվում է տան պայմաններում կարված կտորե պաշտպանիչ դիմակների օգտագործման կարգը:

̰
ԱՀԿ-ն զգուշացնում է՝ կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ. Guardian

17:44 25.04.2020

Կորոնավիրուսային համավարակի այս փուլում դեռևս ապացուցված չէ, որ վարակված և ապաքինված մարդկանց մոտ չի կարող վարակը երկրորդ անգամ գրանցվել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է Guardian պարբերականը։ Մասնավորապես ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ առայժմ բավարար տվյալներ չկան այն մասին, որ վարակումից հետոո մարդկանց արյան պլազմայում ձևավորվող հակամարմինները կարող են կանխել նոր վարակումը։ ԱՀԿ […]

̰
Արթիկում կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի 13 անդամները մեկուսացված են

15:58 25.04.2020

Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն: «Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են […]

̰
ՊԲ-ն հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ միջոցներ է ստացել

15:50 25.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ հերթական բարեգործական նախաձեռնությունն է իրականացվել՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին: «Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում, արդեն տարիների փորձառություն ունեցող «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամն է և «Հանուն հայ զինվորի»  հասարակական կազմակերպությունը: Վերջիններիս համատեղ ջանքերի արդյունքում ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ […]

̰
Պոմպեոն հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ի ձախողման մասին

13:20 25.04.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի կատարել իր առջև դրված խնդիրները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Նա այդպիսի կարծիք է հայտնել Mirage News-ի լրագրողի հետ զրույցում: Պոմպեոն նշել է, որ խոսելով ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ծրագրերի մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ չի ունեցել պատժելու կազմակերպությանը, այլ ցանկացել է ավելացնել ուշադրությունը […]

̰
Արթիկում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել

12:47 25.04.2020

Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ «Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։ Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք […]

̰
Մերկելը 8 մլրդ դոլարի դրամահավաք է նախաձեռնել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

12:27 25.04.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գնահատում է մոտ 8 մլրդ դոլար։ Առողջապահություն համաշխարհային կազմակերպության երեկվա տեսակոնֆերանսի ժամանակ նա նշել է, որ այդքան գումար է հարկավոր պատվաստանյութի ստեղծման համար։ Մերկելը աշխարհի քաղաքական գործիչներին ու տնտեսության ներկայացուցիչներին կոչ է արել միավորել ջանքերն ու հավաքել անհրաժեշտ գումարը։ Կանցլերը խոստացել է, որ Գերմանիան պատրաստ է քաղաքականապես աջակցել […]

̰
COVID-19. կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունն Արցախում

11:34 25.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է հաղորդել Արցախում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ապրիլի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ` կա հաստատված 8 դեպք, բուժվել է 4 հոգի, մեկուսացված է 17-ը:

̰
Վրաստանում COVID-19- ով վարակվածների թիվը հասել է 456-ի․ Stopcov.ge

11:19 25.04.2020

Վրաստանում շարունակում է աճել COVID-19-ով վարակվածների թիվը: StopCov կառավարության կայքի վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 456-ի: Վարակվածների ընդհանուր թվից վերականգնվել է 132-ը, 5 պացիենտ մահացել է: Եվս 3 հիվանդ Վրաստան է տեղափոխվելել Թուրքիայից և Հայաստանից: 4,949 մարդ մնում է կարանտինում, ևս 555-ը՝ բժշկական հսկողության տակ։

̰
Մահացած պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող հիվանդություններ․ ԱՆ խոսնակ

11:07 25.04.2020

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 17342 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։ Մահվան […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, 75 առողջացած․ գրանցվել է մահվան 1 դեպք

11:00 25.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։ Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846  է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։

̰
Վիրուսի տարածումն ամռանը հավանաբար կդանդաղի․ ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտ

10:38 25.04.2020

ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտն ուսումնասիրության արդյունքներով պնդում է, որ կորոնավիրուսը, ինչպես օդում, այնպես էլ մակերեսների վրա, արևի ճառագայթների տակ գտնվելու դեպքում մի քանի րոպեից ոչնչանում է, գրում է Daily Mail- ը: Ուսումնասիրության համաձայն ՝ հավանական է, որ ամռանը վիրուսի տարածումը դանդաղի, քանի որ արևի լույսը, ջերմությունն ու խոնավությունը նվազեցնում են վիրուսի կենսունակությունը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, […]

̰
Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

22:33 24.04.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանի փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է  միջազգային լուծումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն այս մասին ասաց  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը,  փորձարկելը մեկ […]

̰
ԱՀԿ-ն հավանություն է տվել ռուսական պատվաստանյութերի օրինակներին. стопкоронавирус.рф

22:25 24.04.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ ռուսական ինը պատվաստանյութերը ներառել է հեռանկարայինների ցանկում: Այս մասին հայտնում է стопкоронавирус.рф-ը: «Այդ թվում են վեց պատրաստուկները՝ ստեղծված վարակաբանության և բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ: Համաճարակը հասել է գրեթե բոլոր երկրներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում արձանագրվել է վարակման 2,47 միլիոն դեպք: 169 հազարից ավելի մարդ մահացել […]

̰
Կորոնավիրուսով վարակված Քարվաճառի քաղաքացին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից

21:32 24.04.2020

Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները:

̰
Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերը նվազել են

20:51 24.04.2020

Իսպանիայում COVID-19-ի զոհերի թիվն անցած օրվա ընթացքում կազմել է 367: Մարտի 20-ից հետո դա ամենափոքր ցուցանիշն է: Հաղորդում է El Pais -ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը: Սկզբից ի վեր պանդեմիայի ընթացքում մահացել է 22 524 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը 219 764 է:  Միևնույն ժամանակ, անցած օրվա ընթացքում 2796 իսպանացի է մահացել: Մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի […]

̰
Եղանակի տաքացումից կորոնավիրուսի նահանջը ապացուցված չէ․ Արսեն Թորոսյան

19:15 24.04.2020

Խոսակցությունները, թե եղանակի տաքացման պայմաններում կորոնավիրուսը նահանջ է ապրելու, դեռ հաստատված և ապացուցված չեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ այդպիսի տվյալները դեռ ստուգման կարիք ունեն։ Թորոսյանը բացատրեց, որ ցուրտ եղանակներին շնչառական վարակների տարածումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են փակ տարածքներում լինում, և այդ […]

̰
Ի՞նչ դեղորայք կա աշխարհում կորոնավիրուսի բուժման համար. քննարկում Վահե Տեր-Մինասյանի հետ

19:05 24.04.2020

Կորոնավիրուսի բուժմանն առնչվող դեղորայքի, պատվաստանյութերի, բուժման տեսակների ու արդյունավետության մասին է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հեռավար զրույցը «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Հեռախոսներով տեղաշարժին հետևելիս զանգել են նաև առողջապահության նախարարի տեղակալին

18:22 24.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելը ևս մեկ գործիք է տալիս կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է ինքը՝ նախարարը։ Թորոսյանը պատմել է նաև զավեշտալի դեպք, երբ իր տեղակալներից մեկն է զանգ ստացել՝ ահազանգով, որ վերջինս շփվել է կորոնավիրուսի վարակակրի հետ։ Նախարարը բացատրեց, […]

̰
Ցանկացածի հետ շփվելիս պետք է նրան ընդունել որպես վարակակրի․ Արսեն Թորոսյան

17:30 24.04.2020

«Միանշանակ է, էմպիրիկ է ամբողջ աշխարհի մասշտաբով, որ ինչքան մարդկանց շարժունակությունը մեծանում է, այնքան հիվանդության փոխանցումը շատանում է»,- այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկման ժամանակ հայտնել է առողջապահության նախարարը՝ մեկնաբանելով վերջին օրերին նոր վարակումների թիվը։ Այդ տեսանկյունից, ըստ Արսեն Թորոսյանի, կարելի է մեկնաբանել, որ նախկինում ավելի քիչ վարակման օրական դեպքեր էին լինում, քան այս օրերին։ Սակայն […]

̰
Ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած տրանսպորտային միջոցները

16:25 24.04.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Այսպես, ապրիլի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ՝ ախտահանվել է ընդհանուր […]

̰
Ինչո՞ւ են Վրաստանի թվերն ավելի փոքր, քան Հայաստանինը․ մանրամասնել է Թորոսյանը

16:21 24.04.2020

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելի փոքր լինելը կապված է մի քանի գործոններով, որոնք գումարայինն այդպիսի արդյունք են տալիս։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մասնավորապես նշեց, որ Վրաստանում նույն իրավիճակը կլիներ, եթե այնտեղ էլ լիներ այնպիսի մի վարակակիր, որից վիրուսը կտարածվեր մի արտադրամասի 400 աշխատողի մոտ, ապա […]

̰
Պետք է հետաձգենք այն օրը, երբ հիվանդանոցները լիքը կլինեն․ Արսեն Թորոսյան

15:59 24.04.2020

Ակտիվ վարակակիրների թիվը այս ընթացքում անվերահսկելի չէ, և հիվանդանոցներն ու հյուրանոցները լրիվ ծանրաբեռնված չեն։ Բայց պետք է հետաձգել կամ բացառել այն օրը, երբ հատուկ կորոնավիրուսի համար պրոֆիլավորված հիվանդանոցները լցված լինեն։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար թողարկմանը հայտնել է Արսեն Թորոսյանը։ Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե նման ծանրաբեռնվածություն լինի, ապա իրենք ստիպված են լինելու ոչ ծանր հիվանդներին ուղարկել […]

̰
Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

15:35 24.04.2020

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում ունի աճի նույն տեմպը, որ տատանվում 3-5 տոկոսի սահմաններում։ Այս մասին «Հեռանկարի» հեռավար հաղորդման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ տոկոսներից բացի կարևոր են բացարձակ թվերը։ Թորոսյանը բացատրեց, որ այդ թիվը ավելի կարևոր է հատկապես Հայաստանի կարողությունները կանխատեսելու համար։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ակտիվ վարակակիրների թիվը […]

̰
Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է. Արցախի ԱՆ

14:47 24.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում: Արցախի առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու […]

̰
COVID-19 թարմացում. Արցախի տեղեկատվական շտաբը տվյալներ է հաղորդել

11:59 24.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է հաղորդել Արցախում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ապրիլի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ` կա հաստատված 8 դեպք, բուժվել է 3 հոգի, մեկուսացված է 19-ը:

̰
BACK_TO_TOP