19:15 21.04.2020
Ըստ Կանադայի կլինիկաների մեկի վիրաբույժների՝ սիլիկոնե կուրծքը փրկել է կանադացի կնոջ կյանքը: Անսովոր դեպքը նկարագրվել է Plastic Surgery Case Studies ամսագրի հոդվածում: 30-ամյա կանադուհին Տորոնտոյի փողոցներից մեկով քայլել է, երբ հանկարծ ջերմություն և կրծքավանդակի շրջանում ցավ է զգացել: Տեսնելով արյուն՝ նա շտապել է մոտակա հիվանդանոց, պարզվել է, որ հրազենային վիրավորում է ստացել: Փամփուշտը հայտնաբերվել է […]
17:00 21.04.2020
Շիրակի մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 68 է: Առողջացածների թիվը մարզում 10-ն է: Նրանցից մեկը, ի դեպ, 86 տարեկան է: Հիվանդներից 47-ը բուժում է ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուսները՝ Երևանում: Շիրակի մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանից:
16:48 21.04.2020
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կասկածի դեպքում նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում: «Հարգելի քաղաքացիներ Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապօգնության ավտոմեքենաներով: Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում […]
16:45 21.04.2020
Ռուսաստանում գրեթե 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է Ntv.ru-ն: Լրագրողները, բժիշկների, զինվորականների և մի շարք այլ մասնագետների հետ, շարունակում են աշխատել նույնիսկ այս շրջանում, երբ կարանտին է սահմանված, և մինչև ապրիլի 30-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ոչ աշխատանքային է:
14:40 21.04.2020
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուրս են գրել ու աշխատակիցներին տեղեկացրել, որ չեն աշխատելու: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցի արդեն 12 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Աշխատակիցների մեծ մասն ինքնամեկուսացված են: Աղբյուրի հաղորդմամբ՝ չհաջողվեց կապ հաստատել մարզպետի, հիվանդանոցի տնօրենի կամ Վարդենիսի քաղաքապետի հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ առողջապահության […]
12:50 21.04.2020
Նյու Յորքի Ուեսթչեստեր շրջանի բնակիչները դատի են տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ նոր տեսակի կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ անփութության համար, հայտնում է Reuters-ը: Նյու Յորքի արվարձանների երեք բնակիչ մեղադրում է ԱՀԿ-ին՝ պանդեմիայի մասին ժամանակին չհայտարարելու, վարակի նախնական բռնկմանը Չինաստանի արձագանքին չհետևելու, բուժման վերաբերյալ առաջարկություններ չներկայացնելու և աշխարհի երկրների պատասխան գործողությունները չհամակարգելու համար: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն մեղադրվում […]
11:52 21.04.2020
Մոսկվայում կորոնավիրուսային վարակից բուժվող 219 պացիենտներ առողջացել են: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան, փոխանցում է Օպերատիվ շտաբը։ «Կորոնավիրուսային վարակից բուժվող ևս 219 անձ առողջացել է: Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսային վարակից բուժված մարդկանց թիվը հասել է 2 057-ի: Որոշ հիվանդների բուժում են կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների արյան շիճուկի փոխներարկման մեթոդով: Բժիշկներն ասում […]
10:58 21.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։ Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է […]
23:09 20.04.2020
Փոքր դեղաչափերի ներարկումը նվազեցրել է հիվանդության ախտանիշների սուր ընթացքը, իսկ դեղաչափի կրկնապատկումը մակակներին լիովին պաշտպանել է հիվանդությունից:
21:55 20.04.2020
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքնամեկուսացման համար ընդունված միջոցառումները մայրաքաղաքում երկարաձգվել են մինչև մայիսի 1-ը: Փոխանցում է «Россия 24» հեռուստաալիքը: Նրա խոսքերով՝ վիրուսը ճնշելուն ուղղված՝ պետության ղեկավարի հրահանգով ընդունված միջոցառումները պետք է շարունակվեն: «Դրա համար որոշում է ընդունվել բավականին կոշտ սահմանափակումները շարունակել մինչև մայիսի 1-ը»,- հայտարարել […]
21:00 20.04.2020
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի թեստավորման ևս 35 նմուշառում է իրականացվել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ «Օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ: Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը»,- նշված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից […]
18:34 20.04.2020
Որպես կորոնավիրուսի հաղթահարման միջոց վերջին շրջանում հաճախ է հիշատակվում ապաքինված նախկին վարակակիրների արյունը մյուս վարակակիրներին փոխներարկելը: Այս մեթոդի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:53 20.04.2020
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները, ինչպես նաև դրանից բխող առողջապահական, սոցիալ-տնտեսական համաշխարհային մարտահրավերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ընդգրկուն ու համապարփակ ձևաչափով ընդլայնում է «COVID-19 Հայաստան․ միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաքը։ Այդ մասին նշված է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում. «Կոչ եմ անում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված […]
16:13 20.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, […]
14:49 20.04.2020
Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Անցած գիշեր մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում մահացել է Անի համայնքի Ձորակապ գյուղի 63 տարեկան բնակիչը, որն ունեցել է ուղեկցող հիվանդություն: Տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Իսկ կորոնավիրուսը հաստատվել է Մարալիկի […]
12:11 20.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Լուսինե Քոչարյանին առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- […]
11:05 20.04.2020
Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում: Մահվան դեպքերի հետ կապված Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: […]
10:54 20.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1339-ի։ Ապաքինվել է 580 պացիենտ (ապրիլի 19-ի դրությամբ՝ 545)։ Ներկայում բուժում է ստանում 737 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 22 դեպք։ Ընդհանուր անցկացվել է […]
09:44 20.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրառում է զետեղվել COVID19-ի հայտնաբերման գործընթացի վերաբերյալ․ «? COVID19-ի հայտնաբերումը‼️ ✅Այն հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։ ‼️Երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցը ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ ✅Մինչ օրս իրականացված թեստավորումները օգնել են ախտորոշել և որոշել պացիենտների հետագա վարման կարգը։ Առողջ եղեք‼️»։ https://www.facebook.com/norkinfekcion/posts/2001738676637558?__xts__[0]=68.ARDIX7t-ip–qu0lO8rXtAky_NUpQFNKqqH6XIADNoKGG5clEHXRFhwVrFDLeJJJv6ADGS0MySugWXqVX9_7G7GCAowKJtY5PnCDhyRB6Jr5jUWIW9T3r3TJlkPqkhrWvJZ–UPXBaRn1px9O0NAYi4XzuL-cnoOz8Wd9PORByM1wjoD24ynIf1_CTyAza3SU3c0R05ceKFKsJih0mTUAtEUfr7T-T8jTvjWt4iHyIC15z9-RySUMR8NyCqXtKCzGgkH_EgkZfP-Xm7zLs3oXqa9XMXPEiDLoznLMnh8y3mFS_K33EP-r_O5KIFHZfji3aJQ6BebTtB2L1NRqcoIza3lCMmF&__tn__=-R
00:10 20.04.2020
Որոշել ենք՝ հենց հաղթահարենք կորոնավիրուսը, սկսելու ենք մրցաշարերի փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից տեսանյութ հրապարակել։
23:30 19.04.2020
Կորոնավիրուսով հիվանդների համար ճարպակալումը համարվել է ավելի վտանգավոր գործոն, քան քաղցկեղը: Այսպիսի եզրահանգման են եկել Նյու Յորքի համալսարանին կից Գրոսմանի բժշկության դպրոցի հետազոտողները: Ուսումնասիրությունը հրապարակված է MedRxiv կայքում: Ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 8 հազար հիվանդ: Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային վարակով հոսպիտալացված հիվանդների գրեթե կեսը (46 տոկոս) ավելի քան 65 տարեկան է: Նրանք նաև […]
19:00 19.04.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան Թոմ Մուրը մի օր, երբ իր 100-ամյակը լրանալուն 2 շաբաթ էր մնացել, կազմակերպել է քայլակային մարաթոն իր բակում, որի ընթացքում հավաքել է 12 մլն ֆունտ սթեռլինգ: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Սկզբում նա պլանավորել էր հավաքել 1000 ֆունտ սթեռլինգ, որը նվիրաբերելու էր բժիշկներին՝ որպես շնորհակալություն իր օնկոլոգիական հիվանդությունը և […]
18:30 19.04.2020
ՌԴ սննդի անվտանգության, կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնը կազմել է սննդակարգին վերաբերող սկզբունքներ այն մարդկանց համար, որոնք ինքնամեկուսացած են տանը, հայտնում է MED daily-ն: Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ցածր կալորիականությամբ սննդին, նաև անհրաժեշտ է կրճատել մեկ բաժնի չափը: Ճիշտ է սնվել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ, ինչպես նաև, բացի դրանցից, երկու անգամ ևս սնունդ […]
15:00 19.04.2020
Ինչպես հաղորդում է Eurek Alert-ը, Սիդնեյի համալսարանը պարզել է, թե ինչպես է քաղցր համի ընկալումը փոփոխվում սննդակարգի հետ: Ըստ գիտնականների՝ սննդի համը մեծապես որոշում է մեր անցյալի փորձը: Գիտնականներն ուսումնասիրել են այդ ազդեցությունը ճանճերի միջոցով: Եվ եզրակացությունները լիովին տեղին են մարդկանց համար: Գիտնականները եզրակացրել են, որ սպիտակուցով սահմանափակված դիետան, որն օրգանիզմին թույլ է տալիս երկար […]
14:44 19.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր քաղաքացիները պեսը չկա: Քաղաքացին, որն ունի շաքարային դիաբետ, մի քանի անգամ զանգել է մեր «թեժ գիծ» և բողոքել, որ իրեն շոկոլադ չեն տալիս, բարեկամները բերել են տնական մեղր, նուտելլա ու կարագ, վերև չեն թողել»:
14:30 19.04.2020
Կիոտոյի համալսարանը կրծողների վրա հաջողությամբ փորձարկել է Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութը: Այդ միջոցը թույլ չի տալիս հիվանդության զարգացումն ապահովող տաու-սպիտակուցի զարգացումը, հայտնում է ТАСС-ը: Այս սպիտակուցը, որոշակի փոփոխությունների արդյունքում, սկսում է միանալ այլ նմանատիպ սպիտակուցների և ուղեղի մեջ վտանգավոր միացություններ ձևավորել: Գիտնականներն առաջարկել են հեռացնել այն՝ ներդնելով վիրուս, որը կստիպի օրգանիզմին արտադրել հատուկ հակամարմիններ: Հակամարմինների […]
13:14 19.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ ապրիլի 5-ից մեկուսացված ու այսօր արդեն կորոնավիրուս չհայտնաբերված 29 բուժաշխատող դուրս է եկել մեկուսացումից, նրանք տանն են ու իրենց լավ են զգում, բայց դեռ աշխատանքի չեն գնա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: «Մեր բուժանձնակազմն իրեն լավ է զգում, բայց դեռ աշխատանքի դուրս չի գա, […]