11:09 24.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։ […]
11:02 24.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1596-ի։ Ապաքինվել է 69 մարդ, ընդհանուր՝ 728 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 841 է։ Մինչ օրս գրանցվել է մահվան 27 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 16552 թեստ։
19:59 23.04.2020
Ռապիդ թեստերով Վրաստանի ՆԳՆ մի քանի աշխատակիցների և բժիշկների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին այսօր հայտարարեց երկրի առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինե Տիկարաձեն: Ընդհանուր առմամբ, վարակը հաստատվել է ՆԳՆ մի քանի աշխատակցի և մոտ 20 բուժաշխատողի մոտ: Այնուամենայնիվ, նրանցից գրեթե բոլորը հիվանդությունը տարել են ասիմպտոմատիկ: «Հատկանշական է, որ նրանց մոտ ախտանիշներ չեն եղել: Կանխարգելիչ միջոցառումների […]
19:29 23.04.2020
Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։ Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է՝ […]
18:23 23.04.2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ […]
17:43 23.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս […]
14:58 23.04.2020
«Բանակում կորոնավիրուս չի արձանագրվել: Այն կա ՆԳՆ մի քանի աշխատակցի մոտ»: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն՝ հավելելով, որ այս պահի դրությամբ վարակված է մոտ 20 բժիշկ: «Այսօրվա տվյալներով՝ մոտ 20 բժիշկների մոտ արձանագրվել է կորոնավիրուս: Սա ինչ-որ չափով սպասելի էր: Ընդհանրապես, խմբի վիճակը վերահսկելի է: Մենք լրացուցիչ աշխատում ենք անվտանգության […]
11:38 23.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարարը նշեց, որ կա հաստատված նոր 50 դեպք, բուժված 26 քաղաքացի, գումարային՝ 1523 դեպք, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24: «Ինչ վերաբերում է պացիենտների վիճակին, այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում […]
10:59 23.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։ Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 15860 […]
10:32 23.04.2020
ԱՄՆ-ից և Եվրոպայից դուրս Թուրքիան աշխարհի մյուս երկրների շարքում ամենամեծ թվով վարակակիրներն ունի:
23:06 22.04.2020
ԱՄՆ-ում 5 տարեկան աղջիկը մահացել է նոր տիպի կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից: Այդ մասին հայտնում է The Detroit News. Աղջիկը մահացել է երկու շաբաթ թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված մնալուց հետո։ Նրա մոտ մենինգոէնցեֆալիտ էր առաջացել, որը COVID-19-ի հազվագյուտ բարդացումներից է: Այդ մասին ասել են աղջկա ծնողները: Նա դարձել է կորոնավիրուսից մահացած առաջին երեխան Միչիգանում: […]
23:05 22.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը Эхо Москвы ռադիոկայանի եթերում խոսել է կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման մասին: Ըստ նրա` այժմ կա պատվաստանյութի 67 նախատիպ, որոնցից երեքի առաջին կլինիկական փորձարկումները մեկնարկել են: «Նույնիսկ եթե ամեն ինչ անցնի բացարձակապես կատարյալ, առնվազն 12 և մինչև 18 ամիս անհրաժեշտ կլինի, որպեսզի անցկացվեն կլինիկական հետազոտությունների բոլոր փուլերը»,- ասել է Վույնովիչը:
22:55 22.04.2020
Գերմանիայի Պաուլ Էրլիխի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների ինստիտուտը թույլատրել է կորոնավիրուսային վարակի դեմ երկրի առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ կազմակերպության մամուլի ծառայությանը հղումով: Նշվում է, որ թույլտվությունը հաստատվել է պատվաստանյութի հավանական առավելությունների և վտանգների մանրակրկիտ գնահատումից հետո: «BioNTech դեղամիջոցի մշակողների հետ նախնական ինտենսիվ գիտական խորհրդատվությունների շնորհիվ Պաուլ Էրլիխի ինստիտուտը կարողացել […]
21:47 22.04.2020
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար»,- գրել է նա։
20:55 22.04.2020
Կրեմլը կարծում է, որ կորոնավիրուսային վարակի ենթադրյալ արհեստական ստեղծման մասին բոլոր պնդումները չհաստատված են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ արտասահմանյան մամուլը հոդվածներ էր հրապարակում տարբեր փորձագետների կարծիքներով` վարակի արհեստական ծագման վերաբերյալ: Նա անընդունելի է համարում ինչ-որ մեկի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելը:
19:18 22.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նախարարը իր ուղիղ եթերը վերնագրել է «Վերադառնում եմ Ծաղկաձորից»: «Վերադառնում եմ Ծաղկաձորից: Ուզում էի կիսվել ձեզ հետ, թե ինչ է կատարվում մեկուսացման վայրերում, ինչ իրավիճակ է հատկապես Ծաղկաձորում, քանի որ ամեն ինչ սկսվեց այնտեղ: Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում […]
15:12 22.04.2020
Ինչպե՞ս են կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները հաղթահարում հիվանդությունը: Հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել: «Շատ կարևոր է, որ բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը»,- գրել է նա:
11:59 22.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք […]
10:58 22.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1473-ի։ Ապաքինվել է 633 պացիենտ (ապրիլի 21-ի դրությամբ՝ 609)։ Ներկայում բուժում է ստանում 816 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 14966 […]
10:42 22.04.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին […]
10:08 22.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը… Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս […]
23:20 21.04.2020
Ուհանի վարակաբանության ինստիտուտից մի տեսանյութ, որը նկարահանվել է CCTV- ի կողմից այս տարվա փետրվարին, սկսել է տարածվել լրատվամիջոցներում: Նշվում է, որ դա այն լաբորատորիան է, որտեղից իբր «արտահոսել» է կորոնավիրուսը, գրում է Daily Mail -ը: Ուհանում վարակաբանության լաբորատորիան բացվել է 2018 թվականին: Այն արժեցել է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Կադրերում երևում է, թե ինչպես է […]
20:55 21.04.2020
Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվում նաև հանրապետության մարզերում: Այսպես, մարզպետարաններից SHANTNEWS.am-ին փոխանցած պաշտոնական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում 39 դեպք է հաստատվել: Այստեղ առողջացածների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ վիրուսը մարզում մի քանի օր է, որ հայտնաբերվել է: Ինչ վերաբերում է Լոռու մարզին՝ հաստատված 12 վարակակիրներից 7-ն արդեն առողջացել է: Լոռիում ևս մահվան ցուցանիշը զրո […]
20:42 21.04.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի […]
20:40 21.04.2020
Սյունիքի մարզպետարանից SHANTNEWS.am-ին փոխանցած տվյալների համաձայն՝ մարզում կորոնավիրուսի 25 դեպք է արձանագրվել: Բոլորն էլ առողջացման ելքով են: Վերջին տվյալներով՝ այս մարզում նոր դեպքեր չկան: Արագածոտնի մարզում էլ, դարձյալ մարզպետարանից փոխանցված տեղեկատվության համաձայն, պատկերն այսպիսին է՝ հաստատված 31 դեպքից 19-ն արդեն առողջացել է: Մարզում մահվան դեպք չկա:
20:36 21.04.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ ի հայտ են եկել բազմաթիվ կեղծ տեղեկություններ հիվանդության առաջացման, տարածման և բուժման հետ կապված։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը մի քանի հարց է ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։ 1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում […]
20:34 21.04.2020
Տավուշի մարզում կորոնավիրուսով 13 հոգի է վարակվել: Այդ թվերը SHANTNEWS.am-ին փոխանցել են մարզպետարանից: Ըստ այդ տվյալների՝ վարակակիրներից 5-ը բուժվել է: Այս մարզում ևս վիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Իսկ ահա Արարատում հաստատված դեպքերի թիվը կազմում է 233: Արարատի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ նշված 233-ից 89-ը առողջացել է: Բայց 4 հոգի մահացել է: Ինչ վերաբերում է […]
20:00 21.04.2020
Ինչպիսի՞ն է կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը: Այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ Կոտայքի մարզում մինչ օրս կորոնավիրուսի 217 դեպք է հաստատվել: Հիվանդներից 30-ն առողջացել են: Գրանցվել է մահվան 1 դեպք: Իսկ Արմավիրի մարզում կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Հաստատված դեպքերի թիվն էլ 116 է: Իսկ առողջացածները 41-ն են:
19:59 21.04.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է երկրի մասշտաբով արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: Կառավարությունը խնդրանքով դիմել էր նախագահին` երկրում արտակարգ դրությունը շարունակելու խնդրանքով: Վաղը արտահերթ նիստում խորհրդարանը քվեարկության կդրվի արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը: Այդուամենայնիվ, անկախ վարչապետի ու նախագահի արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հրամանի ստորագրությունից հետո, եթե անգամ այն մտցվի, օրինական ուժ […]
19:30 21.04.2020
Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Մեթերս) տոնել է թմրանյութերի օգտագործումը դադարեցնելու 12 տարին: Համապատասխան հրապարակումն աստղն արել է իր Instagram-ի իր միկրոբլոգում: 47-ամյա կատարողը տեղադրել է մի նշան, որի վրա գրված է 12: Սոցցանցում հրապարակված գրառումն արդեն ստացել է ավելի քան 1,2 միլիոն հավանում և 23,5 հազար մեկնաբանություն: View this post on […]