TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երևանում ծայրահեղ ծանր հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

12:43 19.04.2020

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Հայտնի են ըմպելիքները, որոնք բարձրացնում են ուղեղի արդյունավետությունը

12:00 19.04.2020

Կլինիկական հոգեբան, նյարդահոգեբան Իրինա Խվինգիան հայտնել է, թե որ ըմպելիքներն են պայքարում հոգնածության դեմ: Այդ մասին հայտնում է Sputnik ռադիոկայանը: Ըստ նրա՝ աշխատանքային կարողությունները մեծացնելու համար անհրաժեշտ է խմել ժենշենով ըմպելիքներ: «Ժենշենի ազդեցությունն ավելի երկար է պահպանվում, քան կոֆեինինը: Բավական է օրական երկու-երեք կաթիլ թուրմ լցնել մեկ բաժակ ջրի մեջ, որպեսզի բավականաչափ երկար աշխատունակ լինեք»,- […]

̰
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1291-ի

11:14 19.04.2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է, արձանագրվել է մահվան 20  դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 12 հազար 680 թեստ։ Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված […]

̰
Ուտել սպիտակուցներ, լավ քնել․ ՌԴ ԱԻՆ կոչը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

23:27 18.04.2020

Առողջ կենսակերպը օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նույնիսկ վարակված լինելու դեպքում։ Այս պնդումից ելնելով՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մի շարք ցուցումներ է տվել քաղաքացիներին․ ուտել սպիտակուցային սնունդ, քնել բավարար ժամաքանակով, պահել ֆիզիկական ակտիվությունը, դիմակ չկրել դրսում։ Vesti-ի փոխանցմամբ՝ դիմակների մասով ԱԻՆ հորդորը պայմանավորված է նրանով, որ դրանք անհրաժեշտ են միայն սուր վարակիչ շնչառական հիվանդություններ ունեցողների […]

̰
Գերմանիայի փախստականները խուճապի մեջ են. հանրակացարաններում կորոնավիրուսով վարակման ռիսկ կա. DW

21:59 18.04.2020

Գերմանիայի փախստականների հանրակացարաններում անհանգիստ է այն բանից հետո, երբ այնտեղ են տարել կորոնավիրուսով հիվանդների և սահմանել են կարանտին: Փախստականները դժգոհում են, որ չեն կարողանում պահպանել սոցիալական հեռավորությունը: Նրանք օգտվում են ընդհանուր լոգարանից և խոհանոցից:

̰
Շվեյցարիայում հայտնաբերել են կորոնավիրուսով 326 նոր վարակակրի

21:51 18.04.2020

Շվեյցարիայում COVID-19-ով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է: 326 նոր վարակված կա այնտեղ: Այս պահին Շվեյցարիայում վարակված է 27,4 հազար մարդ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Նշվում է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում մահացել է 52 մարդ: Ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունը հայտնել էր, որ ապրիլի 27-ից քիչ-քիչ սկսելու են […]

̰
«Ցիտոկինային հողմ». ինչպե՞ս կարող է գրգռված իմունիտետը վտանգել մարդու կյանքը

19:31 18.04.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ծագումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել էր իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը՝ Միշիկ Ղազարյանի դուստրը, պատմել է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքներին։ Նա հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը, որ իբր իր […]

̰
Սննդաբանները խորհուրդ են տալիս ինքնամեկուսացման շրջանում ավելի հաճախ բանջարեղեն և մրգեր ուտել

18:30 18.04.2020

Սննդաբանները ինքնամեկուսացման ընթացքում խորհուրդ են տալիս ավելի հաճախ մրգեր և բանջարեղեն ուտել և սննդակարգից բացառել հացաբուլկեղենը և քաղցրավենիքը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Միևնույն ժամանակ, մասնագետները հիշեցնում են, որ գարնանն օրգանիզմին անհրաժեշտ են ավելի շատ վիտամիններ, այնպես որ կարող եք օգտագործել սառեցված բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ: Օգտակար են նաև կանաչին, բողկը: Եթե իսկապես […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել. քաղաքում խստացված ռեժիմով հսկողություն է

17:39 18.04.2020

Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]

̰
Մի քանի շաբաթեն առաջին քայլերը բացահայտ կըլլան. Նուբար Աֆեյանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին

17:22 18.04.2020

Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այսօր SHANTNEWS-ի եթերում պատմել է կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի փորձարկումների ու հնարավոր ազդեցության մասին: Հայտնի է, որ այն արդեն 50 մարդու վրա փորձարկվում է: «Մի քանի շաբաթ հետևելու ենք արդյունքները, թերևս մի քանի շաբաթեն առաջին քայլերը բացահայտ կըլլան»: Աֆեյանը խոսել է նաև այն մասին, […]

̰
Իմ ընտանիքիս մեջ եղած են վարակված անձեր, որոնց մեկ մասը լավացավ, մեկ մասը՝ ոչ. Նուբար Աֆեյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

17:10 18.04.2020

SHANTNEWS-ի հետ զրույցում ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը պատմել է իր ընկերության ստեղծած պատվաստանյութի մասին, անդրադարձել նաև հարցին, թե ինչպես է փոխվելու աշխարհը կորոնավիրուսից հետո, երբ բոլոր առումներով նոր իրավիճակ է ստեղծվում: Իր խոսքում նա ասել է. «Այս համաճարակը թե՛ կազդե մեր մարմիններուն, թե՛ միտքին, որովհետև ընդհանրապես աշխարհին և ազգերուն […]

̰
Ինչո՞վ զբաղվել ինքնամեկուսացման ընթացքում. նախարարության առաջարկը

15:57 18.04.2020

Ի՞նչ անել տանը մնալու ընթացքում: ՀՀ առողջապահության նախարարությունն այս նկարով առաջարկում է.

̰
Նվերներ՝ բուժում ստացող երեխաներին

15:42 18.04.2020

«Ամանորին մեր երեխաները գեղեցիկ ու նորաոճ հագուստի տեսքով շատ նվերներ էին ստացել Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի գործընկեր Family Rescue Fund հիմնադրամի կողմից: Քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկի` Սուրբ Հարության տոնի առթիվ մեր սիրելի ընկերները կրկին բազմաթիվ նվերներ էին պատրաստել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում տվյալ պահին բուժում ստացող երեխաների համար։ Անչափ շնորհակալ […]

̰
Արցախում շարունակվում են ախտահանման աշխատանքները

15:02 18.04.2020

Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ, մասնավորապես, արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես և շրջաններում, մշտապես կատարում են ախտահանման աշխատանքներ:

̰
ԱԺ շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

14:12 18.04.2020

Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը. «Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերը՝ ապահովելու համար ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»:  

̰
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը՝ այս պահին. գծապատկեր

11:46 18.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գծապատկեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ 75-ամյա պացիենտ է մահացել

11:07 18.04.2020

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]

̰
«Ուզո՞ւմ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

23:14 17.04.2020

SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակն իսկապես սարսափելի է․ այն քայքայում է թոքերը, ու վարակը կարող է հարվածել ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, այլ նաև լրիվ առողջներին։ Այս մասին լավ գիտի ռուսաստանցի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը։ Ղազարյանների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, Covid-19-ը խլել է նրա ծնողների՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի […]

̰
Ալկոհոլը կարող է մեծացնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը. Vesti

22:51 17.04.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները եզրակացրել են, որ ալկոհոլ խմելը ոչ միայն չի փրկում կորոնավիրուսից, այլև մեծացնում է դրանով վարակվելու վտանգը: Այս մասին հաղորդվել է կազմակերպության զեկույցում, հայտնում է Vesti-ն: «Ալկոհոլը վտանգում է իմունային համակարգը և մեծացնում է առողջության վրա անբարենպաստ հետևանքների հնարավորությունը», – նշվում է զեկույցում: Հետևաբար, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ ալկոհոլ […]

̰
Արցախում նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են․ ԱՆ

22:19 17.04.2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և […]

̰
Բրիտանիայում մտադիր են շաբաթական 1,5 հազար արհեստական շնչառության սարք արտադրել

21:56 17.04.2020

Բրիտանական ընկերությունները, որ կորոնավիրուսային պայմաններում միավորվել են արհեստական շնչառության սարքի հանատեղ շտապ արտադրություն սկսելու համար, արդեն ունեն առաջին արդյունքները։ Համատեղ ձեռնարկությունը հայտարարել է, որ առաջին 40 սարքերը շատ շուտով կհասնեն բուժհաստատություններին։ CNN-ը հայտնում է, որ բրիտանական ընկերությունների կոնսորցիումը մտադիր է առաջիկայում շաբաթական 1500 նման սարք արտադրելու արագության հասնել։ Իսկ սարքերն արդեն իսկ ստացել են բրիտանական […]

̰
Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել կորնավիրուսով հիվանդացած և ապաքինված 83-ամյա և 75-ամյա 2 պացիենտ

21:35 17.04.2020

Արտաշատի ԲԿ-ից դրական նորություն են հայտնել․ «Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք […]

̰
Հայաստանն օրինակ է եղել շատ երկրների համար․ Փաշինյան

21:20 17.04.2020

Բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ քաղաքացիների համար հիվանդանոցներում տեղ չէր գտնվում: Վարչապետն ընդգծեց, որ մեզ մոտ հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում թափուր է եղել: Նա ընդգծեց, որ մինչ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համավարակին: Նա շնորհակալություն հայտնեց առաջնագծում կանգնած մասնագետներին: «Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացած […]

̰
Փաշինյանը հայտնել է ՝ որ դեպքում բնականոն կյանքին կվերադառնանք

21:09 17.04.2020

«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,- այսօր իր ուղերձում դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով` համավարակը բոլորիս պարտադրում է վարքագծի նոր կանոններ ու նոր ռեֆլեքսներ: Դրանք ձևավորվում են տարբեր գործոնների ազդեցության ներքո, և հիմա, նրա խոսքերով, իրավիճակը փոփոխություններ է մտցնելու մեր առօրյայում: Փաշինյանը նշեց, որ կառավարության […]

̰
Երեք կանոն, որ կապահովագրի կորոնավիրուսով վարակվելուց․ Փաշինյան

20:59 17.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձև առաջարկեց, որի պարագայում կկարողանանք ապահովագրել մեզ և հարազատներին կորոնավիրուսով վարակվելուց: Կորոնավիրուսով չվարակվելու համար երեք կանոն է պետք ապահովել՝ սոցիալական հեռավորություն, դեմքին դիպչել ախտահանված ձեռքերով: Հաջորդ պայմանը՝ միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է: Այս պայմաններում կապահովագրվենք կորոնավիուսով վարակվելուց։ Այդ կանոնները պահպանելու համար, ըստ Փաշինյանի, մեզնից ջանքեր են պահանջվելու:  

̰
Շատ դեպքերում, քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում գործատուների անպարտաճանաչության և ապօրինի գործունեության պատճառով. Նիկոլ Փաշինյան

20:49 17.04.2020

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կորոնավիրուսի համաճարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ ուղերձով: Վարչապետը ներկայացրել է իրավիճակը աշխարհում և Հայաստանում՝ թվերի տեսքով: Փաշինյանն ընդգծել է, որ թեև հնարավոր է եղել հասնել նրան, որ այս պահին վարակի տարածման տեմպերը կառավարելի են, սակայն սահմանափակումներին ու կանոններին չհետևելը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Փաշինյանը նշել […]

̰
Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները դուրս են գրվել

20:43 17.04.2020

Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են:

̰
Իսպանիայում կորոնավիրուսից բուժվել է 105-ամյա կին. RIA Novosti

19:22 17.04.2020

Կորոնավիրուսով վարակվելուց և հիվանդանալուց հետո Իսպանիայում բուժվել, ապաքինվել է 105 տարեկան կին։ Այս մասին հայտնել է նրա թոռը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Նրան ծերանոցից էին հիվանդանոց տեղափոխել։ Կնոջ մոտ կար կորոնավիրուսի մի քանի ախտանշան՝ բարձր ջերմություն, դժվարացած շնչառություն։ Հիվանդանոցում նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը։ Սակայն օրեր անց նրան արդեն դուրս են գրել, երբ կորոնավիրուսի […]

̰
Բելառուսում 400-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. RIA Novosti

19:15 17.04.2020

Բելառուսում հայտնի է դարձել բուժաշխատողների վարակման 419 դեպք։ Սրանք դեռ երեկ երեկոյի տվյալներն են, որոնց մասին այսօր հայտարարել է երկրի առողջապահության նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Վերջին շաբաթվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների քանակը կտրուկ ավելանում է։ Դեռ ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ վարակակիր բուժաշխատողների թիվը 301 է։ Առհասարակ, Բելառուսում վարակման դեպքերի ընդհանուր թիվը արդեն […]

̰
Պուտինը հեռավար կերպով մասնակցելու է ինֆեկցիոն հիվանդանոցների բացումներին

18:45 17.04.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է երկրի ողջ տարածքում մի քանի ինֆեկցիոն հիվանդանոցների բացման հանդիսավոր արարողություններին։ Մասնակցությունը լինելու է հեռակա։ Այս մասին նրա խոսնակը հայտնել է ռուսական լրատվամիջոցներին, փոխանցում է Lenta.ru-ն։ Նոր Մոսկվայում ինֆեկցիոն հիվանդանոցի, Նիժնի Նովգորոդում բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության կողմից հիմնադրված բժշկական հաստատությունների բացմանը Պուտինը մասնակցելու է միաժամանակ։ Այդ […]

̰
BACK_TO_TOP