TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ջերմաստիճանի բարձրացումը կօգնի՞ կորոնավիրուսի չեզոքացմանը. զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ

18:37 17.04.2020

SHANTNEWS-ը սկսում է նոր ձևաչափ, որը վերաբերում է կորոնավիրուսից հնարավորինս խուսափելուն և վարակի դեմ արդյունավետ միջոցների կիրառմանը: Այն կիրականացնենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով

16:54 17.04.2020

Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։ Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշված է նաև, որ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները և իրազեկման աշխատանքները հանրապետությունում մեկ շարունակվում են` […]

̰
Մոսկվայում ընտանիքը չի ընդունել տարեց անդամին՝ վախենալով կորոնավիրուսի վարակից. ՏԱՍՍ

16:44 17.04.2020

Մոսկվայում ընտանիքը երես է թեքել 96-ամյա թոշակառուից, երբ նրան դուրս են գրել բուժհաստատությունից և ցանկացել են վերադարձնել տուն։ Հիմա տարեց թոշակառուին տեղավորելու են պանսիոնատում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Տարեց կնոջը հիվանդանոց էին տեղավորել բոլորովին այլ ախտանշաններով, սակայն ավելի ուշ այդ հիվանդանոցը վերապրոֆիլավորել են։ Այն սկսել է ընդունել կորոնավիրուսով վարակվածներին, իսկ նախկին պացիենտներին տեղափոխել […]

̰
Արցախում բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

16:42 17.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին […]

̰
Ի՞նչ սահմանափակումներ են գործում Արցախի 7 համայնքում

16:30 17.04.2020

Արցախի պարետի որոշումներով նշանակված հետևյալ սահմանափակումները կիրառվում են հանրապետության շրջաններից 3-ի՝ ընդհանուր թվով 7 համայնքում: Մանրամասները՝ լուսանկարներում:

̰
Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը. ՀՀ ԱՆ

14:59 17.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չծխել: «Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, հատկապես՝ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում»,- տեղեկացնում են նախարարությունից:

̰
Վրաստանում վարակի տարածման հետագա ընթացքն այսօր հավատացյալների ձեռքերում է. վարակաբան

14:53 17.04.2020

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, անկախ իշխանությունների հորդորներին, մտադիր է խաղաղ պայմաններում ընդունված կարգով ապրիլի 19-ին նշել Սուրբ Հարության տոնը: Հանրությանն արդեն իսկ տեղեկացրել է պատարագի օրն ու ժամը: Իշխանության և վարակաբանների հորդորները չփոխեցին Վրաստանի Մայր եկեղեցու որոշումը, թեև պատրիարքարանի կեցվածքի հետ համաձայն չեն մի շարք հոգևորականներ: 13 հոգևորական հրաժարվել է մասնակցել Սուրբ Հարության տոնի արարողություններին: Ավելին՝ […]

̰
Ռուսաստանում անցկացվել է ավելի քան 1,7 միլիոն կորոնավիրուսի թեստ

13:49 17.04.2020

Ռուսաստանում մինչ օրս իրականացվել է ավելի քան 1,71 միլիոն կորոնավիրուսի լաբորատոր հետազոտություն: Այս մասին հայտնում է стопкоронавирус.рф-ը՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի տվյալներին: Անցած մեկ օրվա ընթացքում երկրում արվել է 104.6 հազար թեստ վարակի առկայությունը պարզելու համար: Մոտ 130 հազար մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է COVID-2019 վարակի 27 938 դեպք, մահացել է […]

̰
«Էսմիա» դեղի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր է տրվել

13:30 17.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Ռիխտեր-լամբրոն» հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ տնտեսվարողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ «Էսմիա» (ուլիպրիստալի ացետատ) 5մգ (28/2×14), (84/6×14) բլիստերում դեղահատեր» դեղի կոնկրետ սերիաների […]

̰
Մեղրամիսը՝ կարանտինում. բուժաշխատող ամուսիններն օգնում են COVID-19 դրական ասիմպտոմ պացիենտներին

13:23 17.04.2020

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից նշելով «#Մեղրամիսը_կարանտինում» հեշթեգը: «Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի. նկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Գիորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի […]

̰
Արցախում ախտահանման աշխատանքները շարունակվում են

13:06 17.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները մայրաքաղաքում շարունակում են իրականացնել ախտահանման աշխատանքներ։ «Այսօր վաղ առավոտյան, նախապես սահմանված վայրերում ախտահանվել են մայրաքաղաքի Անդրանիկ, Արթուր Մկրտչյան և Բաղրամյան փողոցների մայթերն ու քաղաքային հուշահամալիրին հարող տարածքը»,- ասված […]

̰
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ դրական դինամիկա է դիտվում

12:28 17.04.2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի՝ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: Նախարարությունից նաև հայտնում են, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ […]

̰
Եթե կանոնները չենք պահպանում՝ վճարում ենք ոչնչի համար. Բաբկեն Թունյան

11:45 17.04.2020

«Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքն օրեցօր ավելանում է։ Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք: Ժողովուրդ ջան, գիտեմ՝ հեշտ չի, բայց խնդրում եմ մի կարճ ժամանակ էլ դիմացեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ 58-ամյա պացիենտ է մահացել

11:14 17.04.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած

10:55 17.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի (ապրիլի 16-ի դրությամբ՝ 1159)։ Ապաքինվել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 402 (ապրիլի 16-ի դրությամբ՝ 358)։ Փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 10793 թեստ։

̰
Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել․ Արսեն Թորոսյան

10:40 17.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: ‼️ Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում: ✅ Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր […]

̰
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

23:47 16.04.2020

Մոսկվայում 30 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Sputnik Արմենիայի» Տելեգրամ ալիքին: Օպերատորի գործընկերը հայտնել է, որ նա շաքարային դիաբետ ուներ: Նրա խոսքերով՝ Հրաչյան մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով: Հրաչյայի ծնողները հիվանդանոցում են: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

̰
Գիտնականները պարզել են, թե COVID-19-ի վարակակիրները ե՞րբ են ավելի վարակիչ. korrespondent.net

23:40 16.04.2020

Վարակի փոխանցման մոտ կեսը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարակակիրները դեռ չեն ունեցել որևէ ախտանիշ: Այս մասին ասված է Գուանչժոյի և Հոնկոնգյան համալսարանների համաճարակաբանների ուսումնասիրության մեջ և հրապարակված Nature Medicine ամսագրում: Գիտնականների եզրակացության հիմքում ընկած են 94 հիվանդների անալիզների արդյունքներ, որոնցում հայտնաբերվել է COVID-19-ը վաղ փուլում: Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ մարդու օրգանւզմում վիրուսային […]

̰
Բժիշկները հաղորդել են COVID-19-ի՝ նախկինում անհայտ ախտանշանի մասին. korrespondent

23:28 16.04.2020

Իտալիայի ու Իսպանիայի բժիշկները հաղորդել են նախկինում կորոնավիրուսի անհայտ ախտանիշի մասին` ոտքերի ցան: Ինչպես գրում է korrespondent-ը, այդ մասին հայտնում է Metro հրատարակությունը ՝ վկայակոչելով բժիշկների եզրակացությունները: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների մոտ արտահայտված ցաները նման են ջրծաղիկին և կարմրուկին բնորոշ ցաներին՝ հայտարարել է Իտալիայի մանկաբույժների ասոցիացիան: Այս դեպքում ցանն ավելի հաճախ հայտնվում է ոտքերի […]

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակակիրներին առանց դիմակի բուժող բուժքույրը մահացել է կորոնավիրուսից. lenta.ru

22:44 16.04.2020

Ամերիկայի Ֆլորիդա նահանգի հիվանդանոցներից մեկի բուժքույրը կորոնավիրուսով վարակակիրների հետ ստիպված աշխատել է առանց պաշտպանիչ միջոցների: Ըստ WTCJ-ի՝ վերջինս վարակվել է և մահացել: 33 տարեկան Դանիել ԴիԿենսոն աշխատել է Պալմետտոյի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այնտեղ ևս բուժում էին կորոնավիրուսով վարակակիրների, որոնց հետ աշխատելուց 2 շաբաթ անց նրա մոտ ևս առաջացել են ախտանշաններ: Բուժքույրը ինքնամեկուսացել է, սակայն ինքնազգացողությունը […]

̰
100-ամյա իսպանացին ամեն երեկո պարով ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

20:48 16.04.2020

Իսպանիայի 100 տարեկան բնակիչն ամեն երեկո միանում է պարային ֆլեշմոբին, որով ողջունում և շնորհակալություն է հայտնում բժիշկներին, որոնք այս օրերին պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Նրա պարը պատկերող տեսանյութը տարածվել է համացանցում։ https://www.facebook.com/tassagency/videos/248011996349781/

̰
Էրեբունի նստավայրի թեստավորված 5 աշխատակցի մոտ արդյունքը բացասական է․ ԲԴԽ

20:12 16.04.2020

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։ Հայտնել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումների ընթացքն ու տնտեսության խթանման հնարավորությունները

20:00 16.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքերով՝ 1-ին միջոցառման մասով հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10 […]

̰
Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցի 10 հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուս

19:59 16.04.2020

«Հանրապետական ​​հիվանդանոցում վերահսկողության տակ է գտնվում 74 հիվանդ: Երեկ ուղարկված նմուշներից 10-ը դրական է, և այսօր ունենք 21 հաստատված դեպք։ Այսօր մենք պատրաստվում ենք հետազոտության ուղարկել 30 նմուշ»,- ասել է կլինիկայի տնօրեն Լևան Գոփոձեն: Նա խնդրել է բնակչությանը մոբիլիզացվել և պաշտպանել միմյանց՝ հաշվի առնելով, որ բոլոր կլինիկաներում համեմատաբար աճել է պացիենտների քանակը: «Ինչ վերաբերում է […]

̰
ԱՀԿ-ն Եվրոպայի համար մի քանի ճգնաժամային շաբաթ է կանխատեսել. Reuters

17:16 16.04.2020

Մի քանի երկրներում փոքր դրական ազդանշանները խամրում են այլ երկրներից եկող բացասական ազդանշանների պատճառով, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից:

̰
Կորոնավիրուսից մահացել է քուլ-ջազի հիմնադիրներից Լի Կոնիցը

16:28 16.04.2020

Ջազի աստղ Լի Կոնիցը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումներից Նյու Յորքում: Այդ մասին հաղորդում է NPR-ը: Սաքսաֆոնահարը մահացել է Նյու Յորքի «Լենոքս Հիլլ» հիվանդանոցում: Նրա որդու՝ Ջոն Կոնիցի խոսքերով՝ մահվան պատճառ է դարձել COVID-19-ով վարակվելը: Երաժիշտը 92 տարեկան էր: Լի Կոնիցը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 13-ին Չիկագոյում: Իր 70-ամյա երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է […]

̰
Նորաշեն համայնքում ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել. Գարիկ Սարգսյան

15:28 16.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հավատարիմ մնալով բաց և թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` ևս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, որի մոտ այնուհետև հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։ Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված […]

̰
Արարատի մարզում վարակակիրների թիվը 210 է. մարզպետ

14:23 16.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս […]

̰
Փրկարարները 7016 վարակազերծում են իրականացրել

13:07 16.04.2020

Մարտի 23-ից ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Նշվում է, որ ապրիլի 10-16-ը փրկարարները հանրապետության ողջ տարածքում 2897 անգամ վարակազերծում են կատարել։ «Ախտահանվել են Այրում համայնքի Բագրատաշենի անցակետը, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, Ջերմուկի առողջության […]

̰
Հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, իրավիճակը կառավարելի է․ Թորոսյան

11:39 16.04.2020

Այսօրվա թարմ տվյալներով՝ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քանի կորոնավիրուսով նոր վարակվածները։ Արդյունքում ակտիվ վարակակիրների թիվը նվազել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի հիվանդանոցային-մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է կիսով չափ, և եթե հնարավոր լինի տեմպը պահել, և գործատուները պահեն սանիտարական պայմանները, իրավիճակը երկար ժամանակ […]

̰
BACK_TO_TOP