14:07 14.04.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմն է: Նրանք հատուկ պաշտպանիչ հագուստով են, իսկ նրանցից յուրաքանչյուրի հագուստի վրա նշված է անունը: «Ֆլոմ»,- լուսանկարներին կից գրել է Սիմոնյանը:
13:30 14.04.2020
Այսօրվանից մտցվել են որոշակի թուլացումներ, և տնտեսական գործունեությունը թույլատրվում է: Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում: «Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում […]
12:20 14.04.2020
«Այսօր ժամը 04:30-ից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները, որն ամբողջությամբ ավարտել են ժամը 08:00-ին»,- գրված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ նմանօրինակ միջոցառումները Արցախի մայրաքաղաքում կրելու են շարունակական բնույթ:
11:42 14.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը: Կորոնավիրուսի վարակով հաստատված վեց քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, […]
11:13 14.04.2020
Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսից բուժված պացիենտների մի մասի մոտ բացակայում է հակամարմինների պատասխանը: Այս մասին հայտնում է CNBC-ն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ բոլոր բուժվածներն են ունենում հակամարմիններ՝ կրկնակի վարակումից պաշտպանված լինելու համար: Այդուհանդերձ, հակամարմինների առկայության պատասխանը դեռ չի նշանակում կորոնավիրուսի կրկնակի վարակման նկատմամբ իմունիտետի առկայություն: Մասնագետները նշում են՝ այս […]
11:05 14.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային […]
10:39 14.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը։ Գործատուներին կոչ է արել ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ։ Երեկ անցկացված 685 թեստից դրական է եղել 28-ը։ Դրական դեպքերն առաջին անգամ գրեթե կրկնակի քիչ են եղել, քան առողջացումները։ Երեկ դուրս է գրվել 54 առողջացած։ Ներկայում կա 786 ակտիվ դեպք։ Առաջին անգամ […]
10:35 14.04.2020
2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։ Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում […]
09:50 14.04.2020
Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան վրա գտնվող Փրկչի արձանը լուսավորվել է այնպես, որ այն կարծես բժշկի հագուստ է «հագել»։ Նման միջոցառում է իրականացվել՝ ի զորակցություն առողջապահության ոլորտի աշխատողների։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Կազմակերպիչներն այդ կերպ շնորհակալություն են հայտնել ամբողջ աշխարհի բժիշկներին: «Շնորհակալություն» բառը հուշարձանի վրա հայտնվել է մի քանի լեզուներով ՝պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, […]
23:41 13.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով:
23:35 13.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մեր բուժանձնակազմի հետ միասին այսօր նկարեցինք մի փոքրիկ հոլովակ, թե ինչու պետք է տանը մնալ ? Հ.Գ. հեռախոսով ենք նկարել հատուկ ձեզ համար»:
23:20 13.04.2020
Կարանտինի նորմերն ապահովող հնդիկ ոստիկանի ձեռքը սրով կտրել են այն քաղաքացիները, որոնց նա կանգնեցրել է։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Փենջաբ նահանգում։ Փաստաթղթերը ստուգելու նպատակով ոստիկանները մթերային շուկայի մոտ կանգնեցրել են մեքենա, որում 7 տղամարդ է եղել։ Տղամարդիկ, պարզվում է, էթնոկրոնական փոքրամասնության՝ Նիհանգների, սինքհ-մարտիկների […]
21:55 13.04.2020
Ռուսական ուղևորատար ինքնաթիռի վրա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել ՝ կապված պայթյունի վտանգի անանուն հաղորդումների հետ, հայտնում է Kamchatka-Inform-ը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Պետրոպավլովսկ-Կամչատկա ուղևորվող ինքնաթիռում: Ուղևորներից մեկի խոսքերով ՝ ինքնաթիռ բարձրանալուց որոշ ժամանակ անց ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղևորներին տասը րոպեում ստուգել իրենց պայուսակները և հանգստություն պահպանել: Օդաչուի խոսքերից հատկապես վախեցել են, երբ ասել […]
21:44 13.04.2020
Երկրի Գրոնինգեն նահանգում կորոնավիրուսի արձանագրված դեպքերի 56 տոկոսը կազմել են բուժաշխատողները:
20:08 13.04.2020
ԱԺ-ն այսօր առավոտյան արտահերթ նիստում քննարկել ու առաջին ընթերցմամբ ընդունել էր «Դեղերի մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» երկու օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում է արտակարգ դրության պայմաններում դեղերի իրացմամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգը, իսկ երկրորդ օրինագծով առաջարկվում է ընդլայնել կորոնավիրուսով հիվանդներին բժշկական ծառայություն մատուցող մասնագետների և հաստատությունների ցանկը: Նախագծերը կառավարության առաջարկով քննարկվել են […]
19:59 13.04.2020
ԱՄՆ-ում 20 տարվա բժշկական ստաժ ունեցող բժիշկ-սրտաբան Նանա Գեգեչկորին, որ վերջին 5 տարիներին աշխատում է Նյու Յորքի «Mount Sinai» հիվանդանոցային ցանցի սրտաբանական բաժանմունքում, իր ֆեյսբուքյան էջում խորհուրդներ է տվել COVID-19-ով վարակված իր հիվանդներին: Նա իր գործընկերներին հորդորել է առանց լուրջ ախտանշանների հիվանդներին դեղորայքային բուժում չնշանակել։ «Կորոնավիրուսային հիվանդության ժամանակ դեղամիջոցներն օգտագործվում են միայն այն դեպքում, եթե […]
19:57 13.04.2020
«Պետության կողմից տրված առաջարկություններին և սահմանված կանոններին հետևելու դեպքում միայն հնարավոր կլինի մայիս ամսվա ընթացքում աստիճանաբար հանել սահմանափակումները»: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն։ «Յուրաքանչյուր քաղաքացու կողմից պատասխանատվության գիտակցումն ու սահմանված կանոններին հետևելն ավելի է մեծացնում հավանականությունը, որ հասարակությունն ու երկիրը շուտ վերադառնան այն բնականոն ապրելակերպին, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսային […]
19:49 13.04.2020
«Եթե նայենք այսօրվա պատկերին, հավանաբար, կպահանջի որոշ ժամանակով երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի հնարավորինս արդյունավետ կերպով կանխենք համաճարակի տարածումը: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- «Ռուսթավի-2» ՀԸ-ի եթերից հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը: Նրա խոսքերով՝ արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 22-ը, սակայն այն երկարաձգելու հարցում կառավարությունը ևս մեկ շաբաթ ունի: «Համաճարակի տարածման հետ կապված […]
19:44 13.04.2020
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքերով՝ 80-ամյա մի կին, որի վիճակը ծանր էր, երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքները բացասական են եղել, ենթադրաբար, այսօր կամ վաղը դուրս կգրվի: Ըստ նրա՝ այս փուլում բուժվող 81 հիվանդներից 66-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս: «Այս փուլում ինտենսիվ խնամքի մեջ կա 9 հիվանդ: […]
19:22 13.04.2020
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է: Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Երեկ՝ ապրիլի 12-ին, Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, […]
19:06 13.04.2020
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ամենաակտիվ օջախները Նյու Յորքում և Կալիֆոռնիայում են։ Երկու նահանգներում էլ վարակը տարածվում է նաև հայ բնակչության շրջանում: «Շանթի» հեռուստամեկնաբան Սագօ Արեանը ներկայացնում է, թե ինչ վիճակ է երկու նահանգների հայաշատ բնակավայրերում։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:59 13.04.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր մարզերում և խոշոր համայնքներում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ […]
17:42 13.04.2020
Ապրիլի 9-ից սկսվել է շարժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով: Այս օրերին վերցվել է շուրջ 165 նմուշ, եղել են ևˊ դրական, ևˊ բացասական պատասխաններ, բացասականները ավելի շատ են եղել: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Ստեղծված է հայ-ռուսական […]
17:10 13.04.2020
Ազգային ժողովում՝ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցների հետ տարվող աշխատանքներին: «Ըստ հնարավորությունների՝ պարբերաբար իրականացնում ենք թռիչքներ: Բոլոր անձանց մեկուսացնում ենք, որովհետև մեր կուտակված փորձից ելնելով արձանագրում ենք, որ շատ դեպքեր ունենում ենք հենց արտասահմանից եկածների վարակման դեպքեր: Մեկուսացման ինստիտուտը դեռևս էֆեկտիվ է, չնայած մենք մի փոքր այլ գործիքներ էլ […]
17:07 13.04.2020
Այս պահին ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառության սարքին միացված զինծառայող ևս չկա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակին, ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նա նպատակահարմար չգտավ նշել, թե քանի ինքնամեկուսացած և մեկուսացած զինծառայողներ կա, բայց […]
16:36 13.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստ կատարելու։ Ըստ մարզպետի՝ այդ արդյունքները կհայտնեն վաղը։ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի […]
16:24 13.04.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսցիները չեն մահանում կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է БелТА–ն: «Մարդիկ վախենում են: Դրա համար էլ ցանկանում եմ նրանց ասել հետևյալը՝ կորոնավիրուսից մեր երկրում ոչ մի մարդ չի մահացել: Նրանք մահացել են տարբեր հիվանդությունների փնջից, որ ավելի վաղ ունեին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ կորոնավիրուսը միայն […]
16:13 13.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը: «Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, […]
15:36 13.04.2020
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Գրիգորի Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահմանափակումներ: Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126808735626582